Ալեքսան Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 26, 1949[1] (75 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1972) |
Մասնագիտություն | ուռուցքաբան և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ալեքսան Զավենի Ալեքսանյան (հունվարի 26, 1949[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան-վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսան Ալեքսանյանը ծնվել է 1949 թվականին Լենինականում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1986-1988 թվականներին` Բժշկական ռադիոլոգիայի գիտահետազոտական կլինիկայի ղեկավար,1992-2001 թվականներին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, 2002 թվականից` Ուռուցքաբանության գիտական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ[2], 2014-2015 թվականներին՝ Կովրով քաղաքի Առաջին բժշկական կլինիկական կենտրոնի ուռուցքաբան, 2014 թվականից դեկտեմբերից միաժամանակ՝ Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր[3]։
Աշխատանքները վերաբերում են չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համալիր բուժման (նախավիրահատական ճառագայթաբուժման կիրառմամբ), տեղային և ընդհանուր ճառագայթային ախտահարումների կանխարգելման և բուժման հարցերին։ Հեղինակ է շուրջ 85 գիտական աշխատությունների և մեկ մենագրության։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Комбинированное и комплексное лечение местнораспростра-ненного рака прямой кишки» (1987)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=265
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Хирургия. Врачи-хирурги. Медицинский центр им. Святослава Федорова | FedorovMedCenter.ru» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
|