Jump to content

Ալեքսանդր V (Մակեդոնիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր V
Ծնվել է՝մ.թ.ա. 4-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 294 մարդասպանություն
Վախճանի վայրԼարիսա, Հունաստան
ԵրկիրՀին Մակեդոնիա
ՏոհմAntipatrid dynasty?
ՀայրCassander?
ՄայրThessalonike of Macedon?

Ալեքսանդր V (հին հունարեն՝ Αλέξανδρος Ε΄), Մակեդոնիայի թագավոր մ.թ.ա. 297-294 թվականներին:

Ալեքսանդրը ծնվել է Մակեդոնիայի թագավոր Կասանդրոսի և Փիլիպոս II-ի դստեր՝ Ալեքսանդր Մակեդոնացու քրոջ՝ Թեսաղոնիկեի ընտանիքում։ Ալեքսանդրը անչափահաս է եղել հոր և ավագ եղբոր մահվան ժամանակ։ Նրանց մայրը՝ Թեսաղոնիկեն, դարձել է Ալեքսանդրի և նրա ավագ եղբոր՝ Անտիպատրոս I-ի խնամակալը։ Չափահաս դառնալուց կարճ ժամանակ անց Անտիպատրոսը սպանել է Թեսաղոնիկեին և աքսորել է եղբորը։ Ալեքսանդր V-ը ստիպված է եղել օգնություն խնդրել իր հարևաններից՝ Էպիրուսի թագավոր Պյուռոսից և զորավար Դեմետրիոս Պոլիորկետեսից։ Չնայած նրանք օգնել են վտարել Անտիպատրոսին, Ալեքսանդրին գահին նստեցնելու փոխարեն, նրանք իրականացրել են իրենց իշխանական նկրտումները Մակեդոնիայի հաշվին։ Պիրոսը ստացել է արևմտյան Մակեդոնիայի տարածքների մի մասը, իսկ Դեմետրիոսը դարձել է Մակեդոնիայի թագավոր։ Ալեքսանդր V-ը սպանվել է Դեմետրիոս Պոլիորկետեսի հրամանով։

Ալեքսանդրը ծնվել է ոչ շուտ, քան մ.թ.ա. 313 թվականը՝ Մակեդոնիայի թագավոր Կասանդրոսի և Փիլիպոս II-ի՝ Թեսաղոնիկեի դստեր ընտանիքում[1]: Նա Մակեդոնիայի թագավորի երեք որդիներից մեկն էր։ Ալեքսանդրի ավագ եղբայրը՝ Փիլիպոսը, գահ է բարձրացել Կասանդրոսի մահից հետո՝ մ.թ.ա. 297 թվականին։ Չնայած իր երիտասարդ տարիքին (նա գահ բարձրանալու պահին հազիվ էր հասել չափահասության), Փիլիպոս IV-ը մահացել է տուբերկուլոզից մ.թ.ա. 297 թվականի աշնանը՝ հոր մահից չորս ամիս անց[2][3][4][5][6][7][8]:

Ըստ Պավսանիայի[2] և Պլուտարքոսի, Ալեքսանդրը երկու եղբայրներից կրտսերն էր՝ Պորփյուր ավագը։ Ըստ Է. Քարնիի մեկ այլ տարբերակի՝ Անտիպատրոսը և Ալեքսանդրը երկվորյակներ էին։ Հետագա զարգացումները, ըստ Կ. Յու. Բելոխի, ենթադրում են Անտիպատրոսի ավագությունը[9]: Պատմաբանը նաև նշել է, որ հին հունական ավանդույթը ենթադրում էր տղաներին անվանակոչել իրենց պապերի պատվին, հիմնականում՝ ավելի ազդեցիկի։ Կասանդրոսի առաջին որդուն անվանակոչել են Թեսաղոնիկեի հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի անունով։ Երկրորդին անվանակոչել են նրա պապիկ Անտիպատրոսի անունով, որը Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ փաստացի կառավարել է Մակեդոնիան մոտ 15 տարի և բարի համբավ է թողել։ Հետևաբար, Ալեքսանդրը կարող էր լինել երրորդ որդին, որին անվանակոչել են լեգենդար Ալեքսանդր Մակեդոնացու անունով[10]: Դ. Օգդենը, որը քննարկել է այս փաստարկը, նշել է, որ Ալեքսանդրի համբավն այդ ժամանակ այնքան մեծ էր, որ Կասանդրոսը կարող էր շեղվել երեխաների համար անուն ընտրելու դարավոր ավանդույթից և իր երկրորդ, այլ ոչ թե երրորդ որդուն անվանել Ալեքսանդր[11]:

Թագավորման տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիպոսի մահից հետո անչափահաս Ալեքսանդրը և նրա եղբայր Անտիպատրոսը դարձան մակեդոնացի թագավորների համագահակալներ: Հարցը, թե արդյոք եղբայրները համագահակալներ էին, թե՞ դա պետության աշխարհագրական բաժանում էր երկու մասի, մնում է բաց[12]: Ա. Ս. Շոֆմանի ենթադրության համաձայն՝ Անտիպատրոս I-ը վերահսկողություն է ստացել պետության արևելյան մասի, իսկ Ալեքսանդր V-ը՝ արևմտյան մասի նկատմամբ[6]: Երիտասարդ թագավորների գահակալության ընթացքում Անտիպատրոս I-ի և Ալեքսանդր V-ի մոր՝ Թեսաղոնիկեի դերը նույնպես վիճելի է: Ռ. Մ. Էրինգտոնը նշել է, որ հին աղբյուրները Թեսաղոնիկեին ռեգենտ չեն անվանում, բայց ենթադրում են նման կարգավիճակ[13]: Պատմաբանը շեշտել է, որ ռեգենտի օրոք կառավարելու անկարող երկու թագավորների միջև իշխանության բաշխումը, չնայած անսովոր տեսք ունի, կրկնում է Մակեդոնական կայսրությունում մ.թ.ա. 323 թվականից հետո ստեղծված իրավիճակը: Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո մանուկ Ալեքսանդրը և անգործունակ Փիլիպոս III Արհիդեոսը դարձել են պաշտոնական թագավորներ, որոնց համար խնամակալ է նշանակվել զորավար Պերդիկան[14]: Հնարավոր է, որ Թեսաղոնիկեը իր որդիների խնամակալն է եղել հնարավոր է, որ նրա պահանջները՝ իր սեփական իշխանությանը անվերապահորեն հնազանդվելու, հանգեցրին թագավորական արքունիքի պառակտման: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա ձգտում էր ապահովել գահը իր կրտսեր և ավելի սիրելի որդի Ալեքսանդր V-ի համար՝ ի վնաս Անտիպատրոսի[13]:

Երիտասարդ թագավորները դինաստիական ամուսնություններ են կնքել ժամանակի ամենաազդեցիկ կառավարիչների դուստրերի հետ։ Անտիպատրոս I-ը ամուսնացել է թրակիայի թագավոր Լիսիմաքոսի դստեր՝ Եվրիդիկեի հետ, իսկ Ալեքսանդր V-ը՝ եգիպտացի թագավոր Պտղոմեոսի դստեր՝ Լիսանդրայի հետ[9], սակայն ամուսնությունը անզավակ էր[15]: Մակեդոնիայի, Թրակիայի և Եգիպտոսի միջև այս եռակի դաշինքի մանրամասները անհայտ են։ Հնարավոր է, որ հարսանիքը տեղի է ունեցել Կասանդրոսի կենդանության օրոք։ Սակայն, հոր մահվան պահին Ալեքսանդր V-ի երիտասարդ տարիքը հիմք է տալիս այն թվագրելու մ.թ.ա. 297 թվականից հետո ընկած ժամանակահատվածին[1]:

Աքսոր․ Իշխանության վերադարձ․ Մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխանության պայքարի ժամանակ Ալեքսանդր V-ը օգնության համար դիմեց Դեմետրիոս Պոլիորկետեսին և Պյուռոսին։

Հուստինոսի և Պավսանիայի վկայությամբ՝ Անտիպատրոս I-ը սպանել է մորը չափահաս դառնալուց կարճ ժամանակ անց, քանի որ կասկածում էր, որ նա ավելի շատ սիրում էր է իր եղբորը[2][16]: Թեսաղոնիկեն անարդյունք պաըքարում էր էր որդու կյանքի համար՝ «թախանձում էր նրան վկայելով մոր կուրծքը, որը նրան կերակրել էր»։ Մակեդոնացիները այս հանցագործությունը ընկալում էին ծանր, քանի որ Թեսաղոնիկեն Անտիպատրոս I-ին չէր դավաճանել[17]: Պլուտարքոսի վկայությամբ՝ Ալեքսանդր V-ը աքսորվել է[18]: Է. Քիրնին նշել է, որ իշխանության համար պայքարի և քաղաքական դրդապատճառների տեսանկյունից՝ Թեսաղոնիկեի սպանությունը, որին հաջորդել է նրա համագահակալ եղբոր աքսորը, ռացիոնալ չի թվում։ Այս հիմքով պատմաբանը ենթադրել է, որ սպանությունը պլանավորված չի եղել, և կարող էր տեղի ունենալ ընտանեկան վեճի արդյունքում, երբ Անտիպատրոս I-ը աֆեկտի մեջ էր[19][20]:

Ալեքսանդր V-ը օգնության համար դիմել է Էպիրուսի թագավոր Պյուռոսին և զորավար Դեմետրիոս Պոլիորկետեսին: Դ. Գրեյնջերը նշել է, որ Ալեքսանդր V-ը կարող էր նաև օգնության համար դիմել իր աներոջը՝ Պտղոմեոսին, սակայն Եգիպտոսի և Մակեդոնիայի աշխարհագրական հեռավորության պատճառով նա չի կարողացել կամ չի ցանկացել օգնության հասնել նրան: Պյուռոսը և իր բանակը ներխուժել են Մակեդոնիա, որից հետո նա տարածքային զիջումներ է պահանջել Ալեքսանդր V-ից: Պլուտարքոսի վկայությամբ՝ Էպիրոսի թագավորը գրավել է Մակեդոնիայի Պարավեան և Տիմփեան, ինչպես նաև Մակեդոնիայի վերահսկողության տակ գտնվող Ամբրակիան, Ակարնանիան և Ամֆիլոխիան, որտեղ նա տեղադրել է իր կայազորները, որից հետո նա «վերցրել է իր մնացած կալվածքները Անտիպատրոսից», որոնք նա վերադարձրել է Ալեքսանդր V-ին[18][21][22][23][24]:

Դեմետրիոս Պոլիորկետեսը Մակեդոնիա ժամանել է այն ժամանակ, երբ Ալեքսանդր V-ը այլևս նրա օգնության կարիքը չուներ: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Պիերիայի Դիոն քաղաքում: Հավակնոտ Դեմետրիոսի բանակի Մակեդոնիայում ներկայությունը վախեցրել է երիտասարդ Ալեքսանդր V-ին: Արտաքուստ նա Դեմետրիոս Պոլիորկետեսին համապատասխան պատիվներ է ցուցաբերել, բայց երկու թագավորների միջև փոխադարձ կասկածներ են առաջացել: Հին ավանդության համաձայն՝ Դեմետրիոսին տեղեկացրել են, որ Ալեքսանդր V-ը ցանկանում է սպանել իրեն: Արդյունքում, Լարիսայում մի խնջույքի ժամանակ Դեմետրիոսը հրամայել է իր թիկնապահներին սպանել թագավորին: Պլուտարքոսի խոսքերով՝ Ալեքսանդրին մոտ կանգնած մակեդոնացիներից մեկը մահվան մահճում ասել է, որ Դեմետրիոսը նրանցից ընդամենը մեկ օրով է առաջ անցել[25]: Այսպիսով, ըստ Պավսանիայի, պարզվել է, որ «Ալեքսանդրը Դեմետրիոսի մեջ մարդասպան էր գտել, այլ ոչ թե դաշնակից»[2]: Հուստինոսը, ընդհակառակը, կարծում էր, որ Ալեքսանդր V-ի կանխարգելիչ սպանության ամբողջ պատմությունը, որը դավադրություն էր կազմակերպել Դեմետրիոսին վերացնելու համար, Դեմետրիոսի հորինածն էր: Մակեդոնիայի գահը ստանձնելուց առաջ նոր թագավորը ստիպված էր բացատրել իր նախորդի մահը՝ ընդհանուր ռազմական ժողովում[26][27][1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Heckel, 2021, 42. Alexander, էջ 27—28
  2. 2,0 2,1 2,2 2,3 Павсаний, 1996, IX. 7. 3
  3. Юстин, 2005, XV. 4. 24
  4. Юстин, 2005, XVI. 1. 1
  5. Плутарх, 1994, 36. 1
  6. 6,0 6,1 Шофман, 1984, էջ 121
  7. Hammond, 1988, էջ 210
  8. Heckel, 2021, 579. Kassandros, էջ 241
  9. 9,0 9,1 Ogden, 1999, էջ 55
  10. Киляшова, 2018, էջ 157—158
  11. Ogden, 1999, էջեր 55—56
  12. Киляшова, 2018, էջ 156—157
  13. 13,0 13,1 Киляшова, 2018, էջ 155—157
  14. Errington, 1990, էջ 148
  15. Carney, 2000, էջ 161
  16. Юстин, 2005, XVI. 1. 2
  17. Юстин, 2005, XVI. 1. 1—2
  18. 18,0 18,1 Плутарх, 1994, Пирр 6
  19. Hammond, 1988, էջ 214
  20. Carney, 2000, էջեր 157—158, 163
  21. Киляшова, 2018, էջ 155—156
  22. Hammond, 1988, էջեր 214—215
  23. Grainger, 2019, էջեր 200—201
  24. Heckel, 2021, 128. Antipatros, էջ 73
  25. Плутарх, 1994, Деметрий 36
  26. Юстин, 2005, XVI. 1. 8—10
  27. Errington, 1990, էջ 150

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]