Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Bonn, Alexander-von-Humboldt-Stiftung.jpg

Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամ (գերմ.՝ Alexander von Humboldt-Stiftung), Գերմանիայի կառավարության կողմից հիմնադրված և Գերմանիայի ֆեդերալ արտաքին գրասենյակի, կրթության և հետազոտության նախարարության, տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ինչպես նաև ազգային և միջազգային այլ գործընկերների կողմից ֆինանսավորվող հիմնադրամ, որը Գերմանիայի և արտերկրի գիտնականների միջև ապահովում է միջազգային ակադեմիական համագործակցություն[1][2]։

Յուրաքանչյուր տարի հիմնադրամը տրամադրում է ավելի քան 700 մրցունակ հետազոտական դրամաշնորհներ և մրցանակներ, հիմնականում բնական (ներառյալ մաթեմատիկա) և հումանիտար գիտությունների բնագավառների գիտնականների համար[3]։ Այն ամբողջ աշխարհի գիտնականներին թույլ է տալիս գալ Գերմանիա և աշխատել այն հետազոտական ծրագրի շուրջ, որն ընտրել են իրենց հյուրընկալող և համատեղ գործընկերոջ հետ։ Մասնավորապես, այդ կրթաթոշակներն ու պարգևները ներառում են մի շարք խոշոր մրցանակներ, ինչպիսիք են Հումբոլդտի պրոֆեսորական թոշակները և Սոֆիայի Կովալևսկայա մրցանակները։ Հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակներն ու պարգևները Գերմանիայում համարվում են առավել հեղինակավոր մրցանակներ. շրջանավարտների ցանցը հիմնադրամի ամենամեծ ձեռքբերումն է` կազմված ավելի քան 130 երկրի շուրջ 26000 Հումբոլդյան մրցանակակիրներից, այդ թվում` 50 Նոբելյան դափնեկիրներից [4]։ Բոննում (Գերմանիա) հետազոտական ինստիտուտները, ինչպես նաև 20 բուհեր կհաստատեն Ռիսկային ցանցի գիտնականների (SAR) գերմանական բաժինը` շեշտադրելու ակադեմիական ազատության վրա ազդող խախտումների հետ կապված տարաձայնությունները։ Նրանք հայտարարել են, որ առավել մեծ աջակցություն են ապահովում այն երկրների ռիսկային գիտնականների համար, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]