Ալեքսանդր ֆոն Բախ
Ալեքսանդր ֆոն Բախ գերմ.՝ Alexander von Bach | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1813[1][2][3][…] |
Ծննդավայր | Loosdorf, Մելկ, Ստորին Ավստրիա, Չեխիա |
Մահացել է | նոյեմբերի 12, 1893[2][3][4][…] (80 տարեկան), սեպտեմբերի 13, 1893[5] (80 տարեկան) կամ նոյեմբերի 13, 1893[6][7][8] (80 տարեկան) |
Մահվան վայր | Schöngrabern, Grabern, Hollabrunn District, Ստորին Ավստրիա |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավաբան և դիվանագետ |
Աշխատատու | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրիայի ռայխստագի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Բարոն Ալեքսանդր ֆոն Բախ (գերմ.՝ Alexander von Bach,հունվարի 4, 1813[1][2][3][…], Loosdorf, Մելկ, Ստորին Ավստրիա, Չեխիա - նոյեմբերի 12, 1893[2][3][4][…], սեպտեմբերի 13, 1893[5] կամ նոյեմբերի 13, 1893[6][7][8], Schöngrabern, Grabern, Hollabrunn District, Ստորին Ավստրիա), ավստրիացի իրավաբան և քաղաքական գործիչ։ Մեծ ազդեցություն է ունեցել կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի կառավարման նախնական տարիներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր ֆոն Բախը իրավաբան Միխայել Բախի որդին է, կոմպոզիտոր Օտտո Բախի և քաղաքական գործիչ Էդուարդ ֆոն Բախի ավագ եղբայրն է։ Նա ստացել է տնային կրթություն և ավարտել է Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[11]։
Ալեքսանդր ֆոն Բախը 1848-1849 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ 1849-1859 թվականներին՝ ներքին գործերի նախարարի։ Որպես հայտնի լիբերալ իրավաբան, նա սկզբում ստացել է «բարիկադների նախարար» մականունը, սակայն ժամանակի ընթացքում անցել է ավելի պահպանողական հայացքների։
1852 թվականին Արքայազն Ֆելիքս Լյուդվիգ Յոհան Ֆրիդրիխցու Շվարցենբերգի մահից հետո Բախը դարձել է կայսրության քաղաքականության հիմնական ձևավորողը։ Նա նպաստել է Ավստրիայի կենտրոնացված վարչական իշխանության ամրապնդմանը, սակայն առաջարկել է նաև մի շարք օրենքներ, որոնք նվազեցրել են մամուլի ազատությունը և վերացրել հրապարակային դատավարությունները։ Բախի շնորհիվ 1855 թվականին Լատինական եկեղեցին ստացել է կրթական համակարգի վերահսկողությունը։ Մյուս կողմից, 1850-ական թվականներին կայսրությունում տնտեսական ազատությունը զգալիորեն աճել են, իսկ ներքին մաքսատուրքերը վերացել։
1853 թվականին Ալեքսանդր ֆոն Բախին շնորհվել է Զագրեբ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում[12]։
1849-1859 թվականներին ղեկավարել է Գիտությունների Կայսերական ակադեմիան, 1854 թվականին նա ստացել է բարոնի տիտղոս։
Սարդինիայի և Ֆրանսիայի հետ 1859 թվականի իտալական պատերազմում Ավստրիայի պարտությունից հետո Բախը պաշտոնանկ արվեց։ 1859-1867 թվականներին եղել է Սուրբ աթոռում կայսերական դեսպան։
Ալեքսանդր ֆոն Բախը մահացել է 1893 թվականին, թաղվել է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Generální heslář Biografického slovníku českých zemí (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 People of Modernity Base
- ↑ 8,0 8,1 8,2 Österreichisches Musiklexikon Online — doi:10.1553/0X0001F7A7
- ↑ Sztálint és Haynaut törölték a budapesti díszpolgárok közül — 2011.
- ↑ András Horváth J. Díszpolgárok Pest-Budán és Budapesten (1819-1947) — 1996.
- ↑ «Бах, Александр». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «1850. - 1918. (Austro Ugarska monarhija)». Официальный сайт Загреба (խորվաթերեն). Zagreb.hr. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011-07-19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bach, Alexander Freiherr von. Österreich-Lexikon von aeiou(գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր ֆոն Բախ» հոդվածին։ |
|