Ալեքսանդր Ֆադեև (մարզիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ֆադեև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 4, 1964(1964-01-04) (60 տարեկան)
Ծննդավայր՝Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսանդր Ֆադեև (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Фаде́ев, հունվարի 4, 1964(1964-01-04), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել մենասահքում։ 1985 թվականին`Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն (1984, 1987, 1988, 1989), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ֆադեևն առաջին քայլերը սառույցի վար կատարել է Կազանում` Մ. Գորկու անվան այգու բացօթյա սահադաշտում։ Հենց այստեղ էլ նրան նկատում է Կազանի գեղասահքի դպրոցի մարզիչ Գեննադի Սերգեևիչ Տարասովը, ում ղեկավարությամբ էլ սկսում է մարզվել փոքրիկ Սաշան։ Հենց այս մարզիչը, ով ինչ-ինչ պատճառներով մոռացության մատնվեց, գեղասահորդին հասցնում է առաջին մեծ հաջողությանը` հաղթանակ պատանիների Աշխարհի առաջնությունում, ինչից հետո Ալեքսանդրին հրավիրում են Մոսկվա, որտեղ էլ նա սկսում է մարզվել Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ։

16 տարեկանից մարզվել է Ստանիսլավ Ժուկի, այնուհետև` Սերգեյ Վոլկովի, 1987 թվականից` Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ։ Ընդգրկված է եղել ԲԿՄԱ սպորտային ակումբում։

Առաջին խոշոր մրցույթը եղել է 1978 թվականին Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների Ձմեռային սպարտակիադան, որտեղ Ալեքսանդրը պատանիների կարգում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը[1]։ Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1980), նույն թվականին էլ նա առաջին անգամ հանդես է գալիս Աշխարհի առաջնությունում (14-րդ հորիզոնական)։

Եվրոպայի քառակի չեմպիոն (1984, 1987, 1988, 1989), Աշխարհի չեմպիոն (1985)։ Համեմատաբար անհաջող հանդես եկավ օլիմպիական խաղերում (լավագույն արդյունքը 1988 թվականին 4-րդ հորիզոնականն էր)։

Լինելով Ստանիսլավ Ժուկի սան` Ֆադեևը կատարում էր ծայրաստիճան բարդ ծրագրեր։ Նա դարձավ երկու տարբեր եռակի ցատկերի կասկադի առաջին կատարողը` եռակի սալխ + եռակի տուլուպ (1983 թ., տվյալները չեն նշվում), եռակի լուց կասկադում եռակի ցատկ (1983), եռակի ակսել կասկադում և Աշխարհի առաջնություններում առաջինը նա է փորձել կատարել քառակի թռիչք (քառակի տուլուպ` սխալներով) (1983)։

1982/83 թվականների մրցաշրջանում Ժուկը Ֆադեևի համար կազմեց աննախադեպ բարդ ազատ ծրագիր («Ballad for Adeline» և «Xanadu» փոփ մեղեդիներով)` պատմության մեջ առաջին անգամ ներառելով քառակի թռիչք (տուլուպ), երեք ու կես պտույտ ակսելով կասկադ, բացի դրանից` եռակի տուլուպ տարբեր կողմերով կրկնակի ակսել կոմբինացիա, կրկնակի ակսել կասկադ-օյլեր-եռկի տուլուպ։ Ընդամենը՝ 8 եռակի ու մեկ քառակի թռիչք։ Չելյաբինսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունում Ալեքսանդրը հաղթեց բազմամարտի բոլոր երեք ձևերում և հաղթեց Իգոր Բոբրինին։ Եվրոպայի առաջնությունում պարտադիր ձևերում նա անհաջող հանդես եկավ (9-րդ հորիզոնական), բայց հետո կարճ ծրագրում 3-րդն էր (կատարեց եռակի լուց կասկադ), իսկ ազատ ծրագրում` 2-րդը (քառակի և ութ եռակի թռիչքների փորձերով)[2]։ Աշխարհի առաջնությունում վատ է կատարում պարտադիր երեք ֆիգուրներից մեկը` կրյուկը և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Կարճ և ազատ ծրագրերում չորրորդն էր։ Խորհրդային դատավոր Իրինա Աբսալյամովան ազատ ծրագրում նրան տվեց 2-րդ հորիզոնականը 5,9/5,8 գնահատականներով[3]։

Ալեքսանդրի համար լավագույնը 1984/85 մրցաշրջանն էր։ Տոկիոյում կայացած Աշխարհի առաջնությունում Ֆադեևը հաղթեց բազմամարտի բոլոր երեք ձևերը` ֆիգուրները, կարճ և ազատ ծրագրերը։ Դա տեղի է ունեցել գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ (մինչ այդ նման նվաճումը հաջողվել էր միայն մենասահորդներին, սակայն միայն 2 ձևում` առանց կարճ ծրագրի)։ Ազատ ծրագրում Ֆադեևն առաջին անգամ մաքուր կատարեց եռակի ակսել-կրկնակի տուլուպ, ինչպես նաև եռակի լուց-եռակի տուլուպ կասկադը` ընդհանուր առմամբ կատարելով 7 եռակի ցատկ։ Դատավորները տեխնիկայի համար գնահատեցին 6 հատ 5.9 միավոր։

1985/86 թվականների փոքր-ինչ անհաջող մրցաշրջանից հետո Ֆադեևը հաղթեց 1987 թվականի Եվրոպայի առաջնությունում` կրկին դառնալով լավագույնը բազմամարտի բոլոր երեք ձևերում։ Կարճ ծրագրում կատարեց եռակի ակսել-կրկնակի տուլուպ կասկադը, իսկ ռուսական ժողովրդական հնչյունների հիման վրա` ազատ ծրագրում` 7 եռակի թռիչք, այդ թվում` եռակի ակսել-կրկնակի տուլուպ, եռակի լուց-եռակի տուլուպ կասկադը։ Հիացած դատավորները գնահատեցին 10 հատ 5.9 և 3 ամենաբարձր 6.0 միավոր։ Եվրոպա-88 առաջնությունում բոլոր երեք ձևերում զբաղեցրած առաջին հորիզոնականի վստահ հաղթանակից հետո Ալեքսանդրը անհաջող հանդես եկավ Օլիմպիադա-88-ում`չկարողանալով կատարել եռակի ակսել թռիչքը։

1988/89 մրցաշրջանում խորեոգրաֆ Մ.Զուևան որոշեց կտրուկ փոխել ծրագրի ոճը` վերցնելով Մ. Մուսորգսկու «Ночь на Лысой горе» բալետի երաժշտությունը։ Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրին հաջողվեց բոլորովին մաքուր կատարել 8 եռակի թռիչքներով ազատ ծրագիրը` այդ թվում եռակի ակսել-եռակի տուլուպ կասկադը։ Անգլիացի հասարակությունը ներկայացումը ողջունեց հոտնկայս, իսկ դատավորները գնահատեցին 11 հատ 5,9 և 4 հատ ամենաբարձր 6.0 միավոր։ Միևնույն ժամանակ անգլիացի դատավոր Վանեսա Ռայլիի կողմից դրված 5.6/5.8 միավորները սկանդալի պատճառ դարձան, ինչը քննարկվեց BBC-ում։

1990-ականներին տեղափոխվել է ԱՄՆ։ Հանդես է եկել պրոֆեսիոնալ մրցումներում և շոուներում։ 1993 թվականին հաղթել է Մասաչուսեթսում կայացած ԱՄՆ-ի պրոֆեսիոնալների բաց առաջնությունում[4]։

Այժմ նա աշխատում է որպես մարզիչ Չիկագոյի մերձակայքում։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/Թվականը 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990
Ձմեռային օլիմպիական խաղեր 7 4
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 14 10 4 3 1 3 3 WDR 4
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 9 5 3 1 3 1 1 1
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 3 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 2 3 1 1 1 1 1 1

WDR = դուրս է եկել մրցումներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. European Championships — Men’s Results
  3. Worlds men
  4. Рабинер Игорь. Александр Фадеев: Шоу среди дельфинов // Спорт-Экспресс (газета). — 29 июля 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]