Ալեքսանդր Օրլով (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Օրլով
OrlovAI2.JPG
Ծնվել էմայիսի 14, 1949(1949-05-14) (70 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունսոցիոլոգ, տնտեսագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտՎիճակագրություն, mathematical economics? և Էկոնոմետրիկա
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և տեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Կայքorlovs.pp.ru

Ալեքսանդր Իվանովիչ Օրլով (մայիսի 14, 1949(1949-05-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մաթեմաատիկոս ու տնտեսագետ, վիճակագիր, բնապահպան, սոցիոլոգ, կիբեռնետիկ։

2010 թվականից «Տնտեսագիտության մաթեմատիկական և գործիքային մեթոդները» որակավորմամբ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, 1993 թվականից «Գիտական հետազոտություններում համակարգչային տեխնոլոգիաների, մաթեմատիկական մոդելավորման և մաթեմատիկական մեթոդների օգտագործումը» որակավորմամբ տեխնիկական գիտությունների դոկտոր։ 1995 թվականից մաթեմատիկական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր։

Հետազոտության հիմնական ոլորտը կիրառական վիճակագրությունն է, կազմակերպչական և տնտեսական մոդելավորումը: Մշակել է ոչ թվային բնույթի օբյեկտների վիճակագրությունը (ոչ թվային տվյալների վիճակագրություն, ոչ թվային վիճակագրություն)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրլովը ծնվել է 1949 թվականի մայիսի 14-ին, Մոսկվայում: 1966 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի ֆիզիկամաթեմատիկան թիվ 2 դպրոցը (Ե. Բ. Դինկինի հոսք), իսկ 1971 թվականին` գերազանցության դիպլոմով Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, 1971-1978 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կենտրոնական տնտեսական և մաթեմատիկական ինստիտուտում, 1978-1981 թվականներին՝ Կրեմլի հիվանդանոցում (ԽՍՀՄ Առողջապահության նախարարության ենթակայության 4-րդ պետական համալսարանական գիտական հետազոտությունների ինստիտուտ), 1981-1989 թվականներին՝ ԽՍՀՄ պետական ստանդարտացման համամիութենական հետազոտական ինստիտուտում:

1976 թվականին «Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն» մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։

1979 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի իր ստեղծած «Ոչ թվային բնույթի օբյեկտների վերաբերյալ վիճակագրությունը» հանձնաժողովը՝ «Կիբեռնետիկա» համալիր խնդրի վերաբերյալ, իսկ 1989–1992 թվականներին՝ համամիութենական տնտեսական ընկերության կենտրոնական խորհրդի վիճակագրական մեթոդների և տեղեկատվական համամիութենական կենտրոնը:

Համամիութենական վիճակագրական ասոցիացիայի հիմնական կազմակերպիչներից մեկն է: Հիմնադիր համագումարում (1990 թվականի հոկտեմբեր) ընտրվել է փոխնախագահ և վիճակագրական մեթոդների բաժնի վարիչ: ԽՍՀՄ փլուզումից հետո այս բաժնի հիման վրա ստեղծվել է Ռուսաստանի վիճակագրական մեթոդների ասոցիացիան (1992), այնուհետև Ռուսաստանի վիճակագրական մեթոդների ակադեմիան (1996 թվական)։

Ալեքսանդր Իվանովիչ Օրլովը դասախոսության ժամանակ

1993 թվականին զբաղվել է դասավանդմամբ, ինչպես նաև Մոսկվայի մի շարք համալսարանների պրոֆեսոր է: Մշակել է տնտեսագիտական դասընթացներ, կիրառական վիճակագրություն, կազմակերպչական և տնտեսական մոդելավորում և այլն: Համապատասխան դասագրքերը կազմված են նրա վերջին գիտական ​​հոդվածներից:

Նրա ուսուցիչներն են Բ. Վ. Գնեդենկոն և Վ.Վ. Նալիմովան:

Ա. Ի. Օրլովի ղեկավարությամբ պաշտպանվել են Գ. Վ. Ռիդանովի (ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ), Յա. Է. Կամենի (տեխնիկական գիտություններ), Գ. Գ. Կրավչենկոյի (տեխնիկական գիտություններ) և Է. Գ. Նեչաևի (տնտեսական գիտություններ), Դ. Ն. Ալեշինի (տնտեսական գիտություններ), Ս. Վ. Սվետլովի (տնտեսական գիտություններ), Ե. Ա. Գուսկովայի (տնտեսական գիտություններ), Վ. Ս. Մուրավևի (տնտեսական գիտություններ), Ե. Մ. Կրյուկովի (տնտեսական գիտություններ) , Վ. Ա. Վոլկովի (տնտեսական գիտություններ), Օ. Վ. Պոտոցկու (տնտեսական գիտություններ), Զ. S. Ագալարովի (տնտեսական գիտություններ) ատենախոսությունները:

Ալեքսանդր Իվանովիչ Օրլովը մաթեմատիկական կրթության շարժման մասնակից է, որը զբաղվում է դպրոցականների շրջանում մաթեմատիկայի մասսայականացմամբ: 1970-1977 թվականներին Մոսկվայի մաթեմատիկական ընկերության երեկոյան մաթեմատիկական դպրոցի տնօրեն էր (նշանակվել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերության խորհրդի կողմից՝ Ի. Ռ. Շաֆարևիչի նախագահությամբ), որը ստեղծվել է 1963 թվականին՝ Է. Բ․ Դնկինի կողմից։ «Պիոներ» («Հանդիպումներ երեք անծանոթներիի հետ» բաժնում) և «Քվանտ» ամսագրերում հրատարակել է ավելի քան 70 հոդված («Հանդիպումներ երեք անհայտի հետ» բաժնում)[2]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնա
    • Որդին՝ Անտոն

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական և մանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրլովը Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ճարտարագիտական բիզնես և կառավարում գիտակրթական համալիրի տնտեսագիտություն և արտադրության կազմակերպում ֆակուլտետի պրոֆեսոր է[3] , «Կազմակերպչական և տնտեսական մոդելավորում, էկոնոմետրիկա և վիճակագրություն» բաժնի վարիչ, բարձր վիճակագրական տեխնոլոգիաների և էկոնոմետրիկայի ինստիտուտի տնօրեն, վերահսկողություն և կառավարման նորարարություններ գիտակրթական կենտրոնի վերահսկման տնտեսամաթեմատիկական մեթոդների լաբորատորիայի վարիչ:

Ճարտարագիտական տնտեսագիտություն և կառավարում գիտական ​​խորհրդի և մի շարք դիսերտացիոն խորհուրդների անդամ է, ներառյալ ազգային տնտեսության տնտեսագիտության և կառավարման (տնտեսական գիտություններ), տնտեսագիտության և արտադրության կազմակերպման մաթեմատիկական և գործիքային մեթոդների (տեխնիկական գիտություններ), Կորոլյովի գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մեքենաշինության գլխավոր մասնագետ, ամբիոնի պրոֆեսոր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ հետազոտական համակարգի ամբիոնի պրոֆեսոր («Ներդրումային ծրագրերի արդյունավետության գնահատում» ուղղությամբ), միջդիսցիպլինար գիտելիքների միջազգային համալսարանի դասակարգման տեսության ամբիոնի վարիչ, MBA միջազգային դպրոցի ուսուցիչ, «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությունների նախագահը խմբի խորհրդական, գլխավոր գիտական խորհրդական, զարգացման ավտոմատացված կանխատեսումների համակարգի և դժբախտ պատահարների կանխարգելման գլխավոր գիտական խորհրդական (2010-2013թթ.):

Աշխատել է նաև․

  • Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ակադեմիայի «Տնտեսությունում ստոխաստիկ գործընթացների վերլուծություն» ամբիոնի պրոֆեսոր (2003-2008):
  • Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի պետական ​​ինստիտուտի էկոլոգիայի և իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր (1996-2007):
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր ազգային տնտեսության ակադեմիայի պրոֆեսոր (Թոփ մենեջերի ծրագիր) (2002-2010), Միջազգային համալսարան (Մոսկվա), Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի պետական ​​ինստիտուտ, Մոսկվայի Կիրառական կենսատեխնոլոգիայի պետական ​​համալսարան, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանն առընթեր միջազգային իրավունքի ինստիտուտ:

«Գործարանային լաբորատորիա», «Վերահսկողություն», «Սոցիոլոգիա․ մեթոդաբանություն, մեթոդներ, մաթեմատիկական մոդելներ» գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ, «Մեծ համակարգերի կառավարում» գիտական աշխատությունների պարբերական հավաքածուի, «IDO science» (նորարարություն, զարգացում, աութսորսինգ) գիտական հանդեսի անդամ, անդամ «BIOCOSMOLOGY - NEO-ARISTOTELISM» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[4]: «Նորարարություններ կառավարման մեջ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

«Էկոնոմետիկա» էլեկտրոնային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (հրատարակվել է 2000 թվականի հունիսից):

Գիտական և մանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կիրառական վիճակագրություն և վիճակագրական այլ մեթոդներ, էկոնոմետրիկա,
  • կազմակերպչական և տնտեսական մոդելավորում, տնտեսական և մաթեմատիկական մեթոդներ, որոշումների տեսություն, փորձագիտական եզրակացություն, կանխատեսում,
  • վերահսկողություն, բարձր տեխնոլոգիաների կառավարում, մարքեթինգային հետազոտություններ, նորարարությունների կառավարում, ճարտարագիտական տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն,
  • մակրոտնտեսագիտություն,
  • սոցիոլոգիա,
  • էկոլոգիա,
  • մաթեմատիկական դպրոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. И. Орлов Высокие статистические технологии: Нечисловая статистикаԿաղապար:Аффилированный источник
  2. Научно-популярный физико-математический журнал «Квант» // Авторы Кванта > Орлов А.
  3. Профессорский состав
  4. «Редакционная коллегия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-23-ին։ Վերցված է 2015-06-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]