Ալեքսանդր Օնիշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Օնիշչենկո
DSC 01021 400x267.jpg
Ծնվել էհուլիսի 17, 1957(1957-07-17)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՉեռնիգով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտություննկարիչ
Alexandr Oniščenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Օնիշչենկո (ուկր.՝ Александр Онищенко, հուլիսի 17, 1957(1957-07-17)[1], Չեռնիգով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Պրահայում բնակվող ուկրաինացի նկարիչ: Հայտնի է իր կենսունակ տպավորիչ նկարներով: Օնիշչենկոյի աշխատանքները ցուցադրվում են Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Օնիշչենկոն ծնվել է 1957 թվականին Չերնիգովում: Գեղարվեստական աջակցություն ստացել է վաղ տարիքից հորից: 1979 թվականին ավարտել է Կիևի արվեստի ինստիտուտը, դարձել Ռուսաստանի արվեստի միության անդամ:

Խորհրդային Միության տարիներին Օնիշչենկոն և բազմաթիվ այլ երիտասարդ արվեստագետներ ապստամբել և ձևավորել են արվեստագետների անօրինական միություն, որը տեղակայված էր Ելեցկի վանքում[2]:

Ալեքսանդր Օնիշչենկոյի Galerie Jakubská պատկերասրահը Պրահայում

1981 թվականին Օնիշչենկոն իր մի քանի գործընկերների հետ միասին տեղափոխվեցին Սիբիրի Օմսկ քաղաք: Վեց տարի «ինքնաարտաքսումից» հետո` 1987 թվականին վերադարձել է Ուկրաինա: Խորհրդային ​​Միության փլուզումից տարիներ առաջ աճող քաղաքական տագնապից փախչելով՝ Օնիշչենկոն, նախքան 1991 թվականին Պրահայում հաստատվելը, ապրել է Հարավսլավիայում:

Հայտնի Չարլզ կամրջի վրա տարիներ շարունակ նկարելուց հետո Օնիշչենկոն այնպիսի հաջողություն է ունեցել, որ 1994 թվականին Պրահայի Հին քաղաք կոչվող հատվածում բացել է իր սեփական պատկերասրահը՝ Galerie Jakubska[3][4]:

Օնիշչենկոն բնակվում է Պրահայում, համարվում է քաղաքի հեղինակավոր արվեստագետներից մեկը, որն արժանացել է Ֆրանց Կաֆկայի մրցանակի, Մասարիկի Գիտությունների ակադեմիայի մրցանակի:

Օնիշենկոն սև կտավի վրա ստեղծագործում է յուրահատուկ տեխնիկայով: Նրա աշխատանքները նոր իմպրեսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ: Ստեղծագործություններում մուգ տոներին փոխարինում են բաց երանգները՝ ընգծելով գունային կոնտրաստը: Ուշագրավ են Պրահայի տեսարաններ պատկերող կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից:

2017 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Օնիշչենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքների անհատական ցուցահանդեսը[5][6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexandr Onishenko, New Impressionism, 2007 Catalogue Galerie Jakubská, Prague, Czech Republic 2007.
  • Alexandr Onishenko, 2006 Catalogue, Galerie Jakubská, Prague, Czech Republic 2006.
  • The Secret of the Black Canvas, Galerie Jakubská, Prague, Czech Republic 2004 ISBN 80-903382-1-6.
  • The Secret of the Black Canvas, Film Documentary, Flightprod, Dir. Bronislava Janečková 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Czech National Authority Database
  2. The Secret of the Black Canvas, Galerie Jakubská, Prague, Czech Republic 2004 ISBN 80-903382-1-6
  3. «NEW IMPRESSIONISM: Galerie Jakubska Prague»։ www.galeriejakubska.com (անգլերեն)։ Վերցված է 2017-09-15 
  4. Gallery Jakubska Alexandr Onishenko
  5. «Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները՝ Սարյանի տուն-թանգարանում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2017-09-15 
  6. «Ալեքսանդր Օնիշչենկոյի անհատական ցուցահանդեսը Սարյանի տուն-թանգարանում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017-09-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]