Ալեքսանդր Օնիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Օնիկե
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1984(1984-07-25)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Մոլդովա Միլսամի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Մոլդովա Խինչեշտի 19 (0)
2003-2005 Մոլդովա Ունիսպորտ Ավտո 36 (0)
2005 Ռուսաստան Սպարտակ (Չելյաբինսկ) 9 (0)
2006 Ռուսաստան ԿԱՄԱԶ 3 (0)
2006-2009 Մոլդովա Դաչիա (Քիշնև) 70 (9)
2010-2012 Ուկրաինա Վորսկլա 8 (0)
2011-2012  Մոլդովա Դաչիա (Քիշնև) 16 (2)
2012-2013 Մոլդովա Շերիֆ 41 (0)
2013 Ուզբեկստան Լոկոմոտիվ (Տաշքենդ) 11 (0)
2014 Ուզբեկստան Նեֆտչի (Ֆերգենա) 21 (1)
2015 Մոլդովա Զիմբրու 8 (0)
2015-2017 Մոլդովա Զարյա (Բելցի) 59 (5)
2018 Մոլդովա Զիմբրու 21 (2)
2019-մ․հ․ Մոլդովա Միլսամի 12 (0)
Ազգային հավաքական
2004-2006 Մոլդովա Մոլդովա (մինչև 21) 6 (0)
2008-մ․հ․ Մոլդովա Մոլդովա 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Օնիկե (ռումիներեն՝ Alexandru Onică[2], հուլիսի 25, 1984(1984-07-25)[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, «Միլսամի» ֆուտբոլային ակումբի և Մոլդովայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ունի Ռուսաստանի քաղաքացիություն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է խաղալ մոլդովական «Խինչեշտի» և «Ունիսպորտ Ավտո» ֆուտբոլային ակումբներում։ 2005 թվականին խաղացել է Չելյաբինսկի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբում։ 2006 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «ԿԱՄԱԶ» ֆուտբոլային ակումբի հետ[3]։ «ԿԱՄԱԶ»-ի հետ առաջին դիվիզիոնում անցկացրել է ընդհանուր առմամբ 3 խաղ[4]։ Շուտով վերադարձել է հայրենի Քիշնևի «Դաչիա» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականի հունվարին մասնակցել է դիտումների Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբում Թուրքիայում անցկացված հավաքի ժամանակ[5]։ 2009 թվականի օգոստոսին մեկնել է դիտումների Խարկովի «Մետալիստ» ակումբում[6]։ Օնիկեն դարձել է «Դաչիայի» թիմի ավագ։ 2009 թվականի դեկտեմբերին ճանաչվել է Մոլդովայի առաջնության լավագույն կիսապաշտպան[7]։

2009 թվականի դեկտեմբերի 23-ին տեղափոխվել է Պոլտավայի «Վորսկլա» ակումբ որպես ազատ գործակալ՝ կնքելով եռամյա պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի հունվարի 5-ից[8][9]։ Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի մարտի 13-ին՝ Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։

2012 թվականի հունվարի 18-ին կատարել է նորամուտը Տիրասպոլի «Շերիֆ» ֆուտբոլային ակումբում Թուրքիայում անցկացվող հավաքների ժամանակ[10]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Մոլդովայի երիտասարդական հավաքականում (մինչև 21 տարեկաններ)։ Մոլդովայի ազգային հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2008 թվականի նոյեմբերի 18-ին Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1։0)[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի չեմպիոն (3) - 2010/11, 2011/12, 2012/13
  • Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր (2) - 2007/08, 2008/09
  • Մոլդովայի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) - 2008/09
  • Մոլդովայի Սուպերգավաթի դափնեկիր (1) - 2011
  • Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 2013

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերին ամուսնացել է[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. «Fcdacia.Md». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  3. «Футбольная команда «КАМАЗ» заявила в свой состав югославских игроков». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Первый дивизион — Александр Оникэ — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  5. Оникэ — на просмотре в «Кубани»
  6. Александр Оникэ на просмотре в «Металлисте»
  7. Александр Епуряну — футболист года в Молдове
  8. «Лучший хавбек Молдавии в «Ворскле»!». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Ворскла» подписала лучшего хава Молдовы
  10. Терек — Шериф
  11. Spielschema / Aufstellung: Estland — Moldawien (Freundschaft 2008)
  12. Оникэ забил гол «Тилигулу» и отправился на собственную свадьбу

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]