Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկո
Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկո.jpg
Ծնվել էօգոստոսի 30, 1893(1893-08-30)
ԾննդավայրԿեգիչյովկա, Q12141898?, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 13, 1963(1963-03-13) (69 տարեկանում)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Ալեքսանդր Պավլովիչ Օլենիչ-Գնենենկո (ռուս.՝ Александр Павлович Оленич-Гнененко, օգոստոսի 30, 1893(1893-08-30), Կեգիչյովկա, Q12141898?, ԽՍՀՄ - մարտի 13, 1963(1963-03-13), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պոլտավայի նահանգի Կեգիչովկա գյուղում, գրականության հանդեպ բուռն հակում ունեցող ընտանիքում. հայրը զբաղվում էր լրագրությամբ, «Միխայիլ Բրոդյագա» կեղծանվամբ լույս էր ընծայել բանաստեղծությունների ժողովածու, քեռին գրում էր ռուսերեն և ուկրաիներեն:

20-րդ դարի սկզբին Ալեքսանդրը հոր հետ տեղափոխվել է Սիբիր։ Ավարտել է Օմսկի գիմնազիան (1912) [1]։

Էքստեռնով հանձնել է Խարկովի համալսարանի քննությունները, հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին միացել է բոլշևիկներին, անդամագրվել կոմկուսին։

Նույն տարիներին նա հայտնվել է Արևմտյան Սիբիրում։ 1920 թվականին դարձել է համընդհանուր աշխատապարհակի Օմսկի նահանգային հանձնաժողովի անդամ։ 1921 թվականին Օմսկի նահանգում եղել է գործերի կառավարիչ։ Այստեղ նա ապրել է մինչև 1931 թվականը, որից հետո տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն գրել է բանաստեղծություններ, հրատարակել բանաստեղծական ժողովածուներ (քաղաքացիական և բնապատկերային քնարերգություն, մանկական պոեզիա), սակայն ամենամեծ ճանաչումը ստացել է որպես թարգմանիչ։ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի նրա թարգմանությունը, որը լույս է տեսել 1940 թվականին, վերահրատարակվել է չորս անգամ։ Կա կարծիք, որ Սամուիլ Մարշակի ուշ թարգմանությունների մի մասը հիմնված էր Օլենիչ-Գնենենկոյի աշխատանքների վրա կամ նույնիսկ խմբագրված գրագողություն էր[2]։ Բացի այդ, Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն թարգմանել է Էդգար Ալան Պոյին, ուկրաինացի բանաստեղծներին (այդ թվում՝ Տարաս Շևչենկոյին)։ Կյանքի վերջում նա գրել է հուշագրություններ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1953)
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ[3]
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում փառապանծ աշխատանքի համար» մեդալ[4]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оленич-Гнененко А. П. Душевое потребление населения города Западной Сибири сравнительно с данными по городу Саратову. Омск. 1916
  • Оленич-Гнененко Александр Павлович. Материалы к словарю «Русские писатели Сибири XX века». Н. Н. Яновский. Новосибирск. 1997
  • Энциклопедия Омской области. Том 2. Омск. 2010
  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. — Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. — С. 72—74. — 112 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 2500 экз.
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. — Ростов н/Д, 1958. — С. 91—96. — 160 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 179—183. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 244—248. — 416 с. — 20 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]