Ալեքսանդր Քեմուրջյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեքսանդր Քեմուրջյան Александр Леонович Кемурджиан | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1921 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | փետրվարի 24, 2003 (81 տարեկան) կամ փետրվարի 25, 2003 (81 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | military flight engineer, ակադեմիկոս և գյուտարար |
Աշխատավայր | Mobile Vehicle Engineering Institute? |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexander Kemurdzhian Վիքիպահեստում |
Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյան (ռուս.՝ Александр Леонович Кемурджиан, հոկտեմբերի 4, 1921, Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 24, 2003 կամ փետրվարի 25, 2003, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար, աշխարհում առաջին լուսնագնացներ և մարսագնացների ստեղծողը եղել է տեխնիկական գիտությունների դոկտոր (1971 թ.), պրոֆեսոր (1971 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1973 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ 1941 թվականին ընդունվել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ուսանողները տարհանվում են, համալսարանական դասընթացները կազմակերպվում են Իժևսկ քաղաքում։ Այստեղ Ալեքսանդր Քեմուրջյանը որպես ուսանող ներգրավվում է տանկերի վերանորոգման ինժեներական խմբում։ 1942 թվականին, որպես Խորհրդային բանակի կամավորական, Քեմուրջյանը մեկնում է Արևելյան ռազմաճակատ և անցնում է հերոսական մարտական ուղի Կուրսկի ելուստից մինչև Պոմերանիա։
1942-1945 թվականներին հայրենական պատերազմի ընթացքում կատարած սխրանքների համար պարգևատրվել է «Արիության», «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի», «Պատվո նշանի» շքանշաններով և «Մարտական վաստակի համար» մեդալով։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադառնալով ուսմանը Քեմուրջյանը 1951 թվականին գերազանցության դիպլոմով ավարտում է համալսարանն ապա աշխատանքի անցնում Սնակտ-Պետերբուրգի տրանսպորտային մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում։ Ալեքսանդր Քեմուրջյանը 1969-1991 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի փոխտնօրենը և գլխավոր կոնստրուկտորը, իսկ 1991 թվականից նշանակվել ինստիտուտի գլխավոր խորհրդական։
Տաղանդավոր ինժեների գիտական աշխատանքները վերաբերում են շարժիչների հովացման բարձրջերմաստիճանային համակարգերին, «Լուսնագնաց» կայանների ինքնագնաց շասսիների, մասնագիտացված ռոբոտների, Մարսի և նրա արբանյակ Ֆոբոսի մակերևույթի, Վեներայի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման շարժական սարքերի ստեղծման հարցերին։
1970-1973 թվականներին, գիտնականի հեղինակած ինքնագնաց շասիներիով տեղաշարժվող լուսանագնացները, աշխարհում առաջին անգամ իրականացրել են բարդ առաքելություններ լուսնի վրա։
20 -րդ դարի երկրորդ կեսի ականավոր գիտնականն աշխատելով Խորհրդային Միության առաջատար գիտական հաստատություններում, իր աննախադեպ կարիերայի ընթացքում հեղինակել է ավելի քան 200 գիտական հրապարակում և արտոնագրել 50 գյուտ։ Երկար տարիներ Ալեքսանդր Քեմուրջյանի և նրա գործունեության վերաբերյալ փաստաթղթերը գաղտնի են պահվել, իսկ Քեմուրջյանի աշխատությունները հրապարակվել են Ալեքսանդրով, Լեոնովիչ, Ուգլև կեղծանուններով։
Հայ հանճարեղ ինժեների տիեզերական ճանապարհորդությամբ սկիզբ է դրվել է տիեզերական սարքաշինության նոր դարաշրջանին։
1997 թվականին Միջազգային աստղագիտական կոմիտեն #5933 աստերոիդն անվանակոչել է Քեմուրջյանի անունով։ 1998 թվականին «Melrose Books» հրատարակչական ընկերությունը Ալեքսանդր Քեմուրջյանի անունը ներառել է «20 -րդ դարի ականավոր մարդիկ» բրիտանական գրքում։
2010 թվականից Ռուսաստանի տիեզերական ֆեդերացիան, տիեզերագնացության ոլորտում գիտական հայտնագործությունների համար պարգևատրում է «Քեմուրջյան» անվանական մեդալով։
Մոլորակագնացներ, լուսնագնացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Քեմուրջյանը հանդիսանում է խորհրդային մոլորակագնացության ճարտարագիտական դպրոցի հիմնադիրը։ Նրա հիմնադրել է տեխնոլոգիական նոր ուղղություն՝ տիեզերական տրանսպորտի ճարտարագիտություն։
1963-1973 թվականներին Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբը աշխատել է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող շասիների նախագծման և ստեղծման ուղղություններով։ Արդյունքում տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբը ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ հանդիսացող լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։
1970-1973 թվականներին Քեմուրջյանի ղեկավարած, 150 ճարտարգետներից բաղկացած, գիտական խումբը նախագծում և ստեղծում է «Լունախոդ 1» և «Լունախոդ 2» լուսնագնացները։
«Լունախոդ 1» մոլորակագնաց
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լունախոդ 1» մոլորակագնացը 1970 թվականի նոյեմբերի 10-ին Երկիր մոլորակից մեկնարկելով իր առաքելությունը նոյեմբերի 17-ին վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթին։ 756 կգ կշռող լուսանագնացը իր մեջ կրում էր տեսախցիկներ և ռադիոհաղորդիչներ։ Այն ճանապարհորդել է լուսնի վրա մոտավորապես 10 ամիս անցնելով 11 կմ ճանապարհ, միաժամանակ դեպի Երկրի կայաններ ուղարկելով շուրջ 20 000 լուսանկարներ, 200 համայնապատկերներ, ինչպես նաև կատարել է լուսնային մակերևույթի շուրջ 500 փորձարկումներ։
«Մարս 3» մոլորակագնաց
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականի դեկտեմբերի 2-ին Քեմուրջյանի գիտական խմբի ստեղծած «Մարս 3»[1] մոլորակագնացը առաջինն էր, որ փափուկ վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա իր մեջ տանելով «PROP-M» 4.5 կգ կշռող փոքր ռոբոտ լուսնագնացը։ Սակայն վայրէջքից 14.5 վայրկյան անց Մարս մոլորակի վրա սկսված ուժգին հողմամրրիկի պատճառով կապը կայանի հետ կտրվել է և հետագայում չի վերականգնվել։
«STR-1» ռոբոտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի մայիսին Չեռնոբիլի ատոմակայանի միջուկային աղետի ժամանակ Քեմուրջյանն անձամբ ներգրավված է եղել փրկարարական աշխատանքներին։ Ամենակարճ ժամանակում հանճարեղ ինժեների ղեկավարությամբ նախագծվել և արտադրվել են «STR-1» ռոբոտները։ Այս տրանսպորտային ինքնավար ռոբոտներն աղետի բարձր ճառայագայթման պայմաններում աշխատել են ավելի քան 200 ժամ և աղետի գոտուց հեռացրել մոտավորապես 90 տոննա ռադիոակտիվ թափոններ։
Չերնոբիլյան աղետի փրկարարական աշխատանքներում հատուկ ռոբոտատեխնիկայի ներգրավումը բազմաթիվ անգամներ արագացրել է ռադիոակտիվ թափոնների հավաքման աշխատանքները՝ բացառելով աշխատանքներում շուրջ 1000 փրկարար զինծառայողների ուղղակի միջամտությունը։
Չերնոբիլյան աղետի փրկարարական աշխատանքների ընթացքում ռոբոտների կողմից իրականցվող աշխատանքները համակարգվել են անձամբ Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարմամբ։ Մեծ գիտնականը, իր մարդասիրական առաքելությունն իրականացնելիս ստացել է ռադիոակտիվ ճառագայթման բարձր չափաբաժին, ապա բուժվել Մոսկվայի օնկոլոգիական հոսպիտալում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի տիեզերագնացության դաշնության անդամ։
- Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի անդամ։
- ԱՄՆ-ի Մոլորակային ընկերության անդամ։
- Եվրոպական երկրաֆիզիկական ընկերության (Գերմանիա) անդամ։
- Տիեզերական տարածքների հետազոտման հանձնաժողովի (թղթակից անդամ)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան։
- Խիզախության շքանշան։
- Կարմիր աստղի շքանշան (1944)։
- Հայրենական պատերազմի շքանշան (1945, 1995)։
- Փառքի շքանշան։
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ։
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Автоматические станции для изучения поверхностного покрова Луны, М., 1976 (համահեղինակ).
- Передвижение по грунтам Луны и планет, М., 1986 (համահեղինակ).
- Планетаходы, М., 1993.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Քեմուրջյանի կենսագրությունը Yeghishe.am կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Քեմուրջյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 2003 մահեր
- Փետրվարի 25 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ գյուտարարներ