Ալեքսանդր Տոմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Տոմսոն
Александр Томсон.jpg
Ծնվել էհունիսի 15, 1860(1860-06-15)
Էստոնիայի Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 27, 1935(1935-11-27)[1] (75 տարեկանում)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գերեզման2nd Christian Cemetery in Odessa
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Նովոռոսիսկի կայսերական համալսարան և Օդեսայի ազգային համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Եղել է գիտական ղեկավարIosif Moiseevič Tronskij
Հայտնի աշակերտներՄիխայիլ Բախտին և Iosif Moiseevič Tronskij
ՊարգևներՍուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Տոմսոն (ռուս.՝ Александр Иванович Томсон, հունիսի 15, 1860(1860-06-15), Էստոնիայի Հանրապետություն - նոյեմբերի 27, 1935(1935-11-27)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս լեզվաբան, հայագետ։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1910 թ.)։

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882 թ.Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր (1897-1931 թթ.)։ Հետազոտել է հնդեվրոպական, հատկապես սլավոնական լեզուները, գրել ընդհանուր լեզվաբանության դասընթաց («Ընդհանուր լեզվաբանություն», 1906 թ.)։ Տոմսոնը ուսումնասիրել է Ախալցխայի (1887 թ.) և լեհահայոց բարբառները (1899 թ.)։ Մեծ արժեք ունի «Թիֆլիս քաղաքի ժամանակակից հայոց լեզվի պատմական քերականություն» (1890 թ.) աշխատությունը, որտեղ Տոմսոնը քննել է Թիֆլիսի բարբառը, ցույց տվել նրա առնչությունները դասական գրաբարի հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայերենի գիտական հնչյունաբանության վրա։ Տոմսոնը զբաղվել է նաև ռուսաց լեզվի ուղղագրության տեսության ու մեթոդիկայի հարցերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Томсон Александр Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png