Ալեքսանդր Վիշնևսկու հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վիշնևսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և հուշարձան
Ստեղծում1951
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԶամոսկվորեչիե
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Ալեքսանդր Վիշնևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Вишневскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 1951 թվականին տեղադրվել է Բոլշայա Սերպուխովսկայա փողոցում, Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի առջև[1]։ Վիշնևսկու բրոնզե քանդակը նստած է գրանիտե պատվանդանին[2]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Կոնյոնկովը և ճարտարապետ Վասիլի Շալաշովը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի քանդակագործը ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Սերգեյ Կոնյոնկովն է, որն իրեն հատուկ ժանրայնության ոճով բժշկին պատկերել է ասես բարդ, մի քանի ժամ տևած վւրահատության ավարտի պահին. նա բժշկական խալաթով և գոգնոցով է, թևքերը քշտած են, ձեռքերը հոգնած ընկած են ծնկներին[2]։ Նրա դեմքին հանգստություն է և կենտրոնացում[3]։

Պատվանդանը կառուցված է ֆիննական կարմիր գրանիտի կոպտատաշ բլոկներից, որը կանգնեցված է սև լաբրադորիտից պատրաստված գետնախարիսխի վրա։ Պատվանդանի առջևի կողմում փակցված բրոնզե ուղղանկյուն ցուցանակին ցցուն տեքստով գրված է. «Ալեքսանդր Վասիլևիչ Վիշնևսկի։ 1874-1948»[4]։

Պատվանդանի բարձրությունը 5 մետր 36 սմ է, քանդակի բարձրությունը՝ 1 մ 2 սմ[5]։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Постановление Правительства Москвы О внесении изменений в постановление Правительства Москвы от 1 декабря 2009 г. № 1287 ПП от 29.04.14 № 227 ПП // Вестник Мэра и Правительства Москвы. —М., 2014. — № 26 (2362). — С. 16.
  2. 2,0 2,1 Кожевников Р.Ф. Памятник Вишневскому А. В. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
  3. Родионов Ю. По Москве: краткий путеводитель. — М.: Московский рабочий, 1958. — С. 117.
  4. Памятники военным медикам: Справочник-каталог / ред. Крутов В. С.. — СПб.: Военно-медицинский музей Министерства обороны РФ, 1995.
  5. Сергей Коненков. — М.: Советский художник, 1978. — С. 303.
  6. «Памятник А.А.Вишневскому, 1951 г., ск.С.Т.Коненков, арх. В.Е.Шалашов, бронза, гранит». Правительство Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.