Ալեքսանդր Ստոլետովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ստոլետովի հուշարձան
Ալեքսանդր Ստոլետովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԼև Ռուդնև
Ստեղծում1954
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրRamenki District?
Շինության ձևՔանդակ
ՆյութԹուջ և գրանիտ
Մասն էQ116947402?
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Western district of Moscow Վիքիպահեստում

Ալեքսանդր Ստոլետովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Столетову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Ստոլետովին։ Տեղադրվել է 1953 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկական ֆակուլտետի դիմաց[1]։ Հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Սելիխանովը[2] և ճարտարապետ Լև Ռուդնևը[3][4][5]։

Ալեքսանդր Ստոլետովի հուշարձանը պատմության, քաղաքաշինության և ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձան է (գրանցման համար` 771420980820005)` համաձայն Ժողովրդական պատգամավորների Մոսկվայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի մարտի 23-ի № 647 որոշման[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստվել է թուջից և պատկերում է վերարկուով նստած գիտնականին։ Նրա ձեռքերում բաց գիրք է, որը դրված է ծնկներին։ Հուշարձանը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա արված է հետևյալ հիշատակային մակագրությունը. «Ալեքսանդր Գրիգորևիչ Ստոլետով, 1839-1896»[7]։

Քանդակը «Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շենքերի համալիր» համակառույցի մի մասն է։ 1987 թվականին այն վերցվել է կառավարության պաշտպանության ներքո, և նրան շնորհվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[8]։

2014-2015 թվականներին Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտը (Մոսգորնասլեդիե) վերականգնել է հուշարձանը[9][10]։ Այն մաքրվել է փոշուց ու կեղտից, ողորկվել է և ծածկվել հատուկ պաշտպանիչ լուծույթով, ինչպես նաև փակվել են ճաքերը։ Կապալառուն եղել է «Ագեյ-7» ընկերությունը[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вострышев, 2010, էջ 409
  2. Зиновьева «Все тайны столицы», 2017
  3. Белявский, 1980, էջ 150
  4. Зиновьева «Символы сталинской Москвы», 2009, էջ 292
  5. Шокарев, Вострышев, 2018, էջ 832
  6. «Комплекс зданий Московского государственного университета им. М.В.Ломоносова».
  7. Кожевников, 1976, էջ 111
  8. «Решение о принятии под государственную охрану зданий памятников архитектуры советского времени». Единый государственный реестр объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации. 1987 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  9. Мария Смолина (2014 թ․ մայիսի 16). «В Москве начинается ремонт». Noteru.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  10. «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.». MosDay.ru. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  11. «Памятники учёным на Воробьёвых горах будут отреставрированы в 2014 году». Комплекс градостроительной политики и строительства города Москвы. 2014 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  12. «58 миллионов потребуется для восстановления в столице на Воробьевых горах монументальных памятников». rooffaq.com. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]