Ալեքսանդր Սուրիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սուրիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 5, 1956(1956-04-05) (68 տարեկան)

Ալեքսանդր Սուրիկով (ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Су́риков, ապրիլի 5, 1956(1956-04-05)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է իսպաներենին, պորտուգալերենին և անգլերենին։

1978 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության պետ։

2008-ից մինչև 2012 թվականն Իսպանիայում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։

2013 թվականից մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2016-2017 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2017 թվականի հուլիսի 29-ից Մոզամբիկում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

2018 թվականի փետրվարի 16-ից Սվազիլենդում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի սեպտեմբերի 3)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]