Jump to content

Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Coordinates: 59°56′45″N 30°19′48″E / 59.94583°N 30.33000°E / 59.94583; 30.33000
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Սուվորովի հուշարձան
Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՄիխայիլ Կոզլովսկի
ՃարտարապետԱնդրեյ Վորոնիխին
Երկիր Ռուսաստան[1]
ՔաղաքSuvorov Square (Saint Petersburg)?
ԲնակավայրԿենտրոնական շրջան
Շինության ձևքանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
59°56′45″N 30°19′48″E / 59.94583°N 30.33000°E / 59.94583; 30.33000
 Monument to Suvorov (Saint Petersburg) Վիքիպահեստում

Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Суворову), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է ռուս մեծանուն զորահրամանատար, գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովին։

Գտնվում է Սուվորովի հրապարակում՝ Մարսի դաշտի և Տրոիցկի կամրջի դիմաց, Մարմարե պալատի և կոմս Սալտիկովի տան միջև։

Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը տեղադրվել է Պավել I կայսրի հրամանով, որի իշխանության օրոք զորահրամանատարը կազմակերպել է իր հայտնի արշավանքը Իտալիա, որի համար ստացել է «Իտալիայի իշխան» տիտղոսը։

Հուշարձանի գրանիտե կլոր պատվանդանի վրա արված է հետևյալ գրությունը. «Իտալիայի իշխան, կոմս Սուվորով-Ռիմնիկսկի։ 1801 թ.»։

Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Միխայիլ Կոզլովսկին, որը հուշարձանը կերտել է 1799-1801 թվականներին։ Պատվանդանին կանգնած ֆելդմարշալը Մարս աստծո այլաբանական կերպարով է. նրա աջ ձեռքին վեր բարձրացրած սուր է, իսկ ձախին՝ վահան, Սուվորովն անտիկ դարաշրջանի հագուստով է։ Ա. Վ. Սուվորովի պատկերաքանդակը պատրաստված է բրոնզից։ Ընդ որում՝ հաճախ նշվում է, որ հուշարձանը չունի ուղղակի դիմանկարային նմանություն ֆելդմարշալին, այլ ներկայացնում է մեծ զորահրամանատարի խորհրդանշական հերոսական-էպիկական պատկերը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1801 թվականի մայիսի 5 (17)-ին[2]։

Սուվորովի սանկտպետերբուրգյան հուշարձանը Ռուսաստանում չթագադրված անձի առաջին հուշարձանն է։ Դրանից առաջ Ռուսաստանում հուշարձաններ տեղադրվում էին միայն ցարերի և կայսրերի պատվին։

Սուվորովի հուշարձանի մոդելը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։

Հուշարձանի գտնվելու վայրի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես ֆելդմարշալի հուշարձանը տեղակայվում էր Մոյկա գետի մոտակայքում գտնվող Ցարիցին մարգագետնի (այժմ՝ Մարսի դաշտ) հակառակ կողմում։ 1818 թվականին, Ալեքսանդր I կայսրի թագավորելու ժամանակաշրջանում, Կ. Ի. Ռոսսիի առաջարկով, հուշարձանը տեղափոխվեց այժմյան վայր։ 1834 թվականին ճաքճքված մարմարե պատվանդանը փոխարինվեց նույն ձևի գրանիտե պատվանդանով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7810661000
  2. 2,0 2,1 «В Санкт-Петербурге состоялось торжественное открытие памятника великому полководцу А. В. Суворову». Calend.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Путеводитель по С.-Петербургу: Репринтное воспроизведение издания 1903 года. — Л.: СП «ИКАР», 1991. ISBN 5-85902-065-1
  • Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5