Ալեքսանդր Սկրիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սկրիպով
Ծնվել էդեկտեմբերի 7, 1905(1905-12-07)
ԾննդավայրՌոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել է1985
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ և ուսուցիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Վիենայի գրավման համար» մեդալ

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սկրիպով (ռուս.՝ Александр Николаевич Скрипов, դեկտեմբերի 7, 1905(1905-12-07), Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - 1985), ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ուսուցիչ, գավառագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է լուգանսկցի մեքենավար-երկաթուղայինի ընտանիքում։ Մանկությունը անցել է Խոմուտց խուտորում, այնուհետև սովորել է Մեչետինսկի ստանիցայի բարձրագույն տարրական ուսումնարանում։ 1919 թվականին կամավոր մտնում է Կարմիր բանակի շարքերը։ 1921 թվականին ընդունվում է կոմերիտմիության շարքերը, դառնում կոմերիտական բջիջների ակտիվ կազմակերպիչ, պայքարում անապաստան երեխաների իրավունքների համար, եղել է գյուղխորհրդի քարտուղար, խրճիթ-ընթերցարանի վարիչ։ Զորացրվելուց հետո եղել է շրջանային ժողովրդական կրթության բաժնի հրահանգիչ, այնուհետև անցնում ուսուցչական աշխատանքի։ 1928 թվականին հրատարակում է առաջին բանաստեղծական ժողովածուն «Փայլակ» անվանումով։ 1929 թվականին Սկրիպովը ընդունվում է Գյուղացիական գրողների Համառուսական ընկերության անդամ (ԳԳՀԸ), հաճախ տպագրվում էր «Մուրճ», «Բոլշևիկյան հերթափոխ», «Խորհրդային հողագործ», «Կոլտնտեսային պրավդա» և այլ թերթերում։

Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում Սկրիպովը Խորհրդային բանակի շարքերում մասնակցել է Ռոստովի, Ուկրաինայի, Վիեննայի ազատագրմանը։ Այդ ժամանակ նա գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, ակնարկներ, թղթակցություններ, որոնք հրապարակվել են ռազմաճակատային թերթում։

1946 թվականի հունվարից Ալեքսանդր Նիկոլաևիչը նորից աշխատում է պատմության ուսուցիչ և գյուղական դպրոցի տնօրեն, ավարտում է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը` դառնալով Կալմիցկի և Լուգանսկի գրական հրատարակչության խմբագիր։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկրիպովը հայտնի է առաջին հերթին «Ասք Իգորի գնդի մասին» թարգմանությամբ, որն առաջին անգամ հրապարակվել է 1939 թվականին «Գրական Ռոստով» ալմանախում։ Հետագայում Սկրիպովը բամիցս վերամշակում է թարգմանությունը։ Սկրիպովը հեղինակ է նաև ռուսական մեկ այլ գրական հուշարձանի «Զադոնշչինայի» բանաստեղծական թարգմանության, պատմա-գավառագիտական «Վայրի դաշտի լայնարձակ տարածքներում» ակնարկների, կալմիկական ժողովրդական հեքիաթների գրական մշակմամբ, Դոնի քաղաքացիական պատերազմի մասին, «Տափաստանային լայնարձակ տարածքներում» վեպի, Կիևյան Ռուսիայի մասին XII դարի «Երգի ծնունդը» վիպակի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սկրիպովը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, «Աշխատանքային արիության համար», արծաթե մեդալով «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Վիենայի գրավման համար» մեդալներով, ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալով, ինչպես նաև ՎԼԿՍՄ ԿԿ-ի Պատվոգրով, ՌՍՖՍՀ Կրթության նախարարության մանկավարժական գիտությունների Ակադեմիայի պատվոգրով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Школьный музей. — Ростов н/Д:Кн. изд-во, 1953. Соавт. И. И. Бондаренко.
  • Слово о полку Игореве: Стихотвор. пер. и послесл. А. Н. Скрипова. — Ростов н/Д:Кн. изд-во, 1957.
  • На просторах Дикого поля: Из прошлого. — Ростов н/Д: Изд-во Рост. ун-та, 1960.
  • В степных просторах: Роман-хроника. — Киев: Рад. письменник, 1966.
  • Перечни и жемчуг. — М.: Малыш, 1972.
  • Рождение песни: Ист. повесть. — Краснодар: Кн. изд-во, 1977.
  • Красавица Бадма: Калм. нар. сказки; пер. с калм., А. Скрипова. — Элиста: Калм. кн. изд-во, 1974.
  • В цвету родная степь: Повесть о детстве. — Ростов н/Д:Кн. изд-во, 1980.
  • За землю русскую. — Ростов н/Д: Изд-во Рост. ун-та, 1982.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]