Ալեքսանդր Սիզոնենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սիզոնենկո
Ծնվել էսեպտեմբերի 20, 1923(1923-09-20)
ԾննդավայրՆիկոլաևի մարզ, Բաշտանկայի շրջան,Նովոալեկսանդրովկա
Վախճանվել էսեպտեմբերի 13, 2018(2018-09-13) (94 տարեկան)
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուուկրաիներեն
ՔաղաքացիությունՈւկրաինա
ԿրթությունV.О. Sukhomlynskyi National University of Mykolaiv?
Ժանրերվեպ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Բարեկամության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Սիզոնենկո (ուկրաիներեն՝ Сизоненко Олександр Олександрович, սեպտեմբերի 20, 1923(1923-09-20), Բաշտանկայի շրջան, Nikolayev Okrug, Odessa Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ և Նովոալեկսանդրովկա, Q105547623?, Bashtanka Raion, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 13, 2018(2018-09-13)), ուկրաինացի գրող, արձակագիր, լրագրող, հրապարակախոս, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սիզոնենկոն ծնվել է 1923 թվականին Նիկոլաևի մարզի Բաշտանկայի շրջանի Նովոալեկսանդրովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Նիկոլաևի ազգային մանկավարժական ինստիտուտի գրականության բաժինը։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Բեռլինի գրոհի ժամանակ ծանր վիրավորվել է։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է Նիկոլաևի գործարաններում, շարունակել է ուսումը, այնուհետև տեղափոխվել է Կիև և աշխատել Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայի սցենարական բաժնում։ Եղել է ԽՄԿԿ անդամ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1949 թվականից։ Առանձին հրատարակությամբ լույս են տեսել Սիզոնենկոյի պատմվածքները, ակնարկները, վիպակներն ու վեպերը։

  • «Հայրենի կրակներ», 1951
  • «Հարազատ վայրեր», 1955
  • «Հեռացող շչակներ», 1957
  • «Սպասում եմ քեզ կղզիներում», 1963
  • «Աստղերն ընկնում են օգոստոսին», 1957
  • «Շոգենավերը», 1960
  • «Ճերմակ ամպեր», 1965
  • «Ով է քո ընկերը», 1972
  • «Մարտի դաշտում», 1974
  • «Տափաստան», 1975

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ

  • «Ճերմակ ամպեր», 1968
  • «Կայդաշևա ընտանիքը», 1993

Խմբագիր

  • «Մոռացված նախնիների ստվերները», 1964
  • Загибель ескадри, Та, що входить у море, Криниця для спраглих та ін, 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Енциклопедія українознавства : Словникова частина : [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк : Молоде життя, 1955-1995.
  • Сизоненко, О. Степ: роман / О. Сизоненко. - К. : Радянський письменник, 1979. - 559 с.
  • Сизоненко, О. Зорі падають в серпні: повісті, оповідання / О. Сизоненко. - К. : Дніпро, 1973. - 479 с.