Ալեքսանդր Սիդորենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սիդորենկո
ուկրաիներեն՝ Олександр Васильович Сидоренко
Ծնվել էհոկտեմբերի 6 (19), 1917
Նովոնիկոլսկոյե, Ստրելցովսկայա վոլոստ, Ստարոբելսկի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական հանրապետություն
Մահացել էմարտի 23, 1982(1982-03-23) (64 տարեկան)
Ալժիր
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և երկրաբան
Հաստատություն(ներ)ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Kola Science Centre RAS? և ՌԳԱ երկրաբանական ինստիտուտ
Գործունեության ոլորտերկրաբանություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎորոնեժի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Alexander Sidorenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Վասիլևիչ Սիդորենկո (ռուս.՝ Александр Васильевич Сидоренко, հոկտեմբերի 6 (19), 1917, Նովոնիկոլսկոյե, Ստրելցովսկայա վոլոստ, Ստարոբելսկի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական հանրապետություն - մարտի 23, 1982(1982-03-23), Ալժիր), խորհրդային երկրաբան, պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1975-1982), ԽՍՀՄ երկրաբանության նախարար (1962—1975)։

Ավարտել է Վորոնեժի համալսարանը (1940)։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1943-1950 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ թուրքմենական մասնաճյուղի գիտաշխատող, 1950-1952 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Կիրովի անվան Կոլայի մասնաճյուղի նախագահի տեղակալ, 1952-1961 թվականներին՝ նախագահության նախագահ։ 1961-1962 թվականներին աշխատել է որպես ՌԽՖԱՀ Մինիստրների խորհրդի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, 1962-1963 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության և ընդերքի պահպանության նախարար, 1963-1965 թվականներին՝ ԽՍՀՄ պետական երկրաբանական կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ նախարար, 1965-1975 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար։

Հիմնական աշխատությունները վերաբերում են անապատների երկրաբանությանն ու գեոմորֆոլոգիային, հողմնահարման կեղևում միներալառաջացման պրոցեսներին և նրանց հետ կապված օգտակար հանածոներին, հանքային հումքի կոմպլեքսային գնահատականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սիդորենկո» հոդվածին։