Ալեքսանդր Սենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Սենին
1891 - դեկտեմբերի 28, 1930(1930-12-28)
ԾննդավայրԵվլանտյև (Բոկովսկի շրջան), Q4191304?, Բոկովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներՍուրբ Աննայի շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Սուրբ Ստանիսլավի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Ալեքսանդր Ստեպանովիչ Սենին (1891 թ, Դոնի զորքի մարզի Դոնեցկի օկրուգի Բոկովսկի ստանիցայի Եվլանտև խուտոր - 1930 թվականի դեկտեմբերի 28-ին գնդակահարվել է), կազակ, ռուս սպա, Միխայիլ Շոլոխովի «ԽաղաղԴոն» վեպի գործող անձ, Միխայիլ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպից՝ Պոլովցևի կերպարի նախատիպը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սենինը վաղ տարիքից զրկվել է ծնողներից՝ մնալով հարազատ եղբոր խնամքին: 1914 թվականին խորունժի աստիճանով մեկնում է ռուս-գերմանական ռազմաճակատ: Ալեքսանդր Ստեպանովիչը ծառայել է 44-րդ Դոնի կազակական գնդում դասակային սպա, որտեղ նա միաժամանակ զբաղեցնում էր հարյուրյակի հրամանատարի պաշտոնը: Ավելի ուշ նշանակվում է գնդային համհարզ, այնուհետև հարյուրյակի ավագ սպա: 1917 թվականի մարտ ապրիլին գունդը տեղափոխվում է Դոն, և Սենինը նշանակվում է դիվիզիայի շտաբի ավագ համհարզի պաշտոնում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ունեցած ռազմական վաստակի համար Ալեքսանդր Ստեպանովիչ Սենինը պարգևատրվել է Սուրբ Աննայի երեք և Սուրբ Ստանիսլավի երկու շքանշաններով:

1918 թվականին Դոնի կառավարության ձևավորումից հետո զորակոչվում է Դոնի բանակ: Լինելով հարյուրյակի հրամանատար՝ Ալեքսանդր Սենինը մասնակցել է Ֆ. Գ. Պոդտյոլկովի արշավախմբի գերեվարմանը և գնդակահարությանը, եղել է ռազմա-դաշտային դատարանի քարտուղար, որը դատապարտել է Ֆ. Գ. Պոդտյոլկովին և Մ. Վ. Կրիվոշլիկովին:

1918 թվականի օգոստոսին ստացել է եսաուլի կոչում, հոկտեմբերի 20-ին կարմիրների հետ մարտի ժամանակ զոհվում է գնդի հրամանատարը և Սենինը ժամանակավորապես ընդունում է գնդի հրամանատարությունը: Շուտով Կարմիր բանակի հարձակման հետ կապված Ալեքսանդր Սեմինի գունդը կազմալուծվում է: Ալեքսանդր Ստեպանովիչը ընկնում է Չերնիշևսկի ստանիցայում տեղակայված 7-րդ պլաստունյան բրիգադի շտաբ, որտեղ ծառայում է շարային մասի գծով ավագ համհարզ, միաժամանակ կատարելով բրիգադի շտաբի պետի պարտականությունները:

1919 թվականին Սենինը վիրավորվում է և պառկում է հոսպիտալում: Սպիտակների բանակի նահանջի ժամանակ Նովոռոսիյսկում գերի է ընկնում: Գնդակահարվելու վախից փոխում է ազգանունը և ծառայության անցնում կարմիրների մոտ: Կարմիր բանակում որպես շարքային ծառայում է 16-րդ հեծելազորային դիվիզիայում, սկզբում հեծանվային վաշտում, այնուհետև հեղտրիբունալում, որպես գրագիր և գործավար: 1921 թվականին ձերբակալվում է ազգանունը փոխելու համար, Ռազմական Տրիբունալի կողմից դատապարտվում է պատժի առավելագույն չափին, սակայն հետագայում վճռաբեկության կարգով Գերագույն դատարանը նրան դատապարտում է հինգ տարվա ազատազրկման: Ա. Ս. Սենինը բանտում անցկացնում է չորս տարի և վերադառնում Եվլանտևսկի խուտոր: Այստեղ նա զբաղվում է գյուղատնտեսությամբ, Բոկովսկի յոթամյա դպրոցում մաթեմատիկա է դասավանդում:

1930 թվականի հուլիսի սկզբին Ա. Ս. Սենինը ձերբակալվում է Դոնեցկի օկրուգային բաժնի կողմից հակահեղափոխական ապստամբական կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով: Նրա կենտրոնը և հիմնական բազան համարվում էր Վյոշենսկի շրջանի Բոկովսկի գյուղական խորհրդի Եվլանտևսկ խուտորը, իսկ կազմակերպիչը և ղեկավարը Ա. Ս. Սենինը: Կազմակերպության անդամները մեղադրվում էին խորհրդային իշխանությունը տապալելու նպատակով ապստամբության կազմակերպման մեջ: Ընդհանուր առմամբ այս գործով որպես մեղադրյալ անցնում էին 98 մարդ: 1930 թվականի դեկտեմբերի 28-ին 8 մարդ, այդ թվում Ա. Ս. Սենինը, գնդակահարվում են:

ԽՍՀՄ ԳԽ 1989 թվականի նոյեմբերի 16-ի «30-40- ական թվականների և 50–ականների սկզբի պատժամիջոցների զոհերի նկատմամբ արդարության վերականգնմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրից հետո նույն տարվա նոյեմբերի 24-ին Ռոստովի մարզի դատախազության կողմից Ա. Ս. Սենինի գործը վերանայվում է և նա հետմահու արդարացվում է:

Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հինգերորդ մասում պոդտյոլկովսկի արշավախմբի գնդակահարության տեսարանում հիշատակվում է հարյուրյակի հրամանատար Ա.Ս. Սենինը: Նա Պոդտյոլկովի և Կրիվոշլիկովի ջոկատի ճակատագիրը որոշող գլխավոր գործող անձանցից մեկն է: Միխայիլ Շոլոխովը «Հերկած խոպան» վեպի վրա աշխատելիս, նորից անդրադառնում է Ալեքսանդր Ստեպանովիչ Սենինի կենսագրությանը և անձնական գործին, այն օգտագործելով որպես Պոլովցևի նախատիպ[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի երեք շքանշան
  • Սուրբ Ստանիսլավի երկու շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.