Ալեքսանդր Սադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սադոյան
Ի ծնեԱլեքսանդր Գրիգորի Սադոյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1954(1954-09-13) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ալեքսանդր Գրիգորի Սադոյան (սեպտեմբերի 13, 1954(1954-09-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1975 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1990 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է։

2003 թվականին Բեռլինի World Art Celebrities Journal-ի կողմից արժանացել է «Ամսվա լավագույն» նկարիչ տիտղոսին։ 2008 թվականին ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»[1]։

1996 թվականից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարներ՝

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Գլենդելի գեղարվեստի պատկերասրահ, ԱՄՆ
  • 2002 թվականին Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2002 թվականին Վեդուգո Հիլս շրջանի ակումբ, Գլենդել, ԱՄՆ
  • 2003 թվականին Գավարտ պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2003 թվականին Արևմտյան Դիոկեզե հայկական եկեղեցի, Բըրբանք, ԱՄՆ
  • 2006 թ.վականին Հարվեստ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2008 թվականին ՍԱԴԿՕ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2011 թվականին Հոլիվուդ արտադրական կենտրոն, Գլենդել, ԱՄՆ
  • 2013 թվականին Լոս Անջելեսի հայկական համայնք, Գլենդել, ԱՄՆ

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին Իգլ Ռոք համայնքի մշակույթի կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2002 թվականին Պինո Պասկալի պատկերասրահ, Բարի, Իտալիա
  • 2002 թվականին Ֆորեստ Լոուն թանգարան, Գլենդել, ԱՄՆ
  • 2002 թվականին Շվեդ-ամերիկյան թանգարան, Չիկագո, ԱՄՆ
  • 2003 թվականին Արվեստ և իրականություն պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2003 թվականին ԱՍՏՈ թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2003 թվականին Ինսեն պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2003 թվականին Գլենդել, ԱՄՆ
  • 2003 թվականին Արվեստի տուն պատկերասրահ, Գադիս, Իսպանիա
  • 2004 թվականին Պյոնտաեկ քաղաքի թանգարան, Պյոնտաեկ, Կորեա
  • 2004 թվականին Լոս Անջելեսի քաղաքապետարանի արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2005 թվականին Բրենդ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2006 թվականին Նագասակի-Կեն թանգարան, Նագասակի, Ճապոնիա
  • 2006 թվականին Սեյհաուն պատկերասրահ, Արևմտյան Հոլիվուդ, ԱՄՆ
  • 2007 թվականին Լոս Անջելեսի քաղաքապետարանի արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2008 թվականին Լատինական արվեստի թանգարան, Պոնոմա, ԱՄՆ
  • 2008 թվականին Ժամանակակից արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2009 թվականին Արևմտյան պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2009 թվականին Անդրյուս արվեստի թանգարան
  • 2013 թվականին Միջազգային բիենալե «De Curitiba 2013», Կուրիտիբա, Բրազիլիա
  • 2013 թվականին Forest Lawn թանգարան, ԳԵԴ (Գլենդելի երիտասարդական դաշինք - հիմնադրամ), Գլենդել, ԱՄՆ

Սադոյանի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կորեայի, Չինաստանի, Նորվեգիայի և Լիբանանի մասնավոր հավաքածուներում։

Մեջբերումներ Ալեքսանդր Սադոյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]