Ալեքսանդր Ռոգաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Ռոգաչյովից)
Ալեքսանդր Ռոգաչով
ռուս.՝ Рогачёв, Александр Александрович
Ծնվել էնոյեմբերի 7, 1915(1915-11-07)
ԾննդավայրԳրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 9, 1984(1984-07-09) (68 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռոգաչով (ռուս.՝ Александр Александрович Рогачёв, նոյեմբերի 7, 1915(1915-11-07), Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 9, 1984(1984-07-09), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռոգաչովը ծնվել է 1915 թվականին՝ աղքատ գյուղացու ընտանիքում։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ Ալեքսանդրն ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա կինոտեխնիկումը, այնուհետև աշխատելու է մեկնել Ղրղզստանի ԽՍՀ։

Նախքան Հայրենական մեծ պատերազմն, ավարտել է Ֆրունզեի հետևակային դպրոցը։ Պատերազմի առաջին իսկ օրերին մեկնել է ռազմաճակատ, եղել վաշտի հրամանատար։ 1942 թվականին ծանր վիրավորվել է։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ծառայել է Նովոսիբիրսկ և Օբի Կամեն քաղաքների զինվորական կոմիսարիատներում։

Մահացել է 1984 թվականի հուլիսի 9-ին` Դոնի Ռոստովում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոգաչովը տպագրվել սկսել է 1944 թվականից, երբ Նովոսիբիրսկում լույս տեսած «Հայրենիք» կոլեկտիվ հավաքածուում տեղ գտան նաև նրա բանաստեղծությունները։ Զորացրվելուց հետո նա տեղափոխվել է Դոնի Ռոստով, աշխատել տեղական թերթում` «Կարմիր դրոշ», «Մուրճ», «Դոն» ամսագրում։

Ա Ռոգաչովի բանաստեղծությունների առաջին գիրքը` «Ընկույզների գույնը», լույս է տեսել 1948 թվականին։ Տարբեր ժամանակներում լույս են տեսել գրողի բանաստեղծությունների ժողովածուները` «Знаменосцы мира» (1948-1950), «Любя и веря» (1958), «Лирические строки» (1961), «Стихи. Поэмы» (1965), «Избранная лирика» (1966), «Никаких золотых середин» (1970), «Малиновый снегирь» (1974), «Откровенность» (1975) և այլն։ Հասուն տարիքում հիմնականում գրել է էպիկական աշխատանքներ` բանաստեղծություններ, բալլադներ[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի 56 հասցեում բացվել է Ալեքսանդր Ռոգաչովի հուշատախտակը հետևյալ գրությամբ`

Այս տանը 1963-1984 թվականներին ապրել և աշխատել է գրող Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռոգաչովը (1915-1984)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рогачёв А. А. Лирические версты. Ростов-на-Дону. Книжн. издательство. 1982.
  • Рогачёв А. А. Избранная лирика. М. Молодая гвардия. 1966.
  • Рогачёв А. А. Знаменосцы мира. Стихи. Ростов-на-Дону. Росиздат. 1951.
  • Рогачёв А. А. Баллады и поэмы. М. Изд. Современник. 1986.
  • Рогачёв А. А. Стихотворения и поэмы. М. Изд. Советская Россия. 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анисимов Л. Сквозь жар души // Молот. - 1970. - 26 июня.
  • Гриценко А. «Я ощутил живую связь времен…» // Дон. - 1972. - № 4. - С. 164-166.
  • Лурье А. «Связь времен» в современной поэме: о поэме А. Рогачёва «Возвышение Андрея Рублева» // Нева. - 1976. - № 11. - С. 167-168.
  • … И редкостным талантам удивляться: к 80-летию ростовского поэта А. Рогачёва // Молот. - 1995. - № 190-191. - С. 3.
  • Нестерова Е. «Никаких золотых середин» // Дон. - 1982. - № 4. - С. 153-158.
  • Нестерова Е. Золушке надо помочь: о любовной лирике // Дон. - 1985. - № 3. - С. 144.
  • Оспищева Л. Стихи поэта-фронтовика: о сборнике «Нервущиеся нити» // Лит. Россия. - 1984. - 13 января. - С. 20.
  • Пэн Д. Души священный непокой: Размышления над современной донской поэмой // Дон. - 1983. - № 12. - С. 143-145.
  • Рогачев А. О сокровенном // Дон. - 1983. - № 12. - С. 140-142.
  • Рогачев А. Стихотворения разных лет/ Предисл. А. Гриценко // Дон. - 1995. - № 11-12. - С. 221-227.
  • Сепсякова И. Лицом к лицу с историей: о поэме А. Рогачёва «Возвышение Андрея Рублева» // Север. - 1976. - № 9. - С. 118-119.
  • Тартышный В. Испытание сердцем: о любовной лирике // Дон. - 1984. - № 3. - С. 156-158.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]