Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան
Pushkin Apartment Museum SPB 05.jpg
Տեսակկենսագրական թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՀասցեMoyka embankment‎?
Հիմնադրված է1927
Կոորդինատներ: 59°56′27.94″ հս․ լ. 30°19′14.45″ ավ. ե. / 59.9410944° հս․. լ. 30.3206806° ավ. ե. / 59.9410944; 30.3206806
Կայքmuseumpushkin.ru/info/apartment-museum-pushkin.html

Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-квартира А. С. Пушкина), բանաստեղծի կյանքի վերջին ամիսների նվիրված թանգարան: Ընդգրկված է Պուշկինի համառուսաստանյան թանգարանային համալիրի կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դքսուհի Ա. Վոլկոնսակայայի՝ Մոյկա գետի ափին գտնվող տանը Պուշկինի ընտանիքը բնակարան էր վարձում 1936 թվականի սեպտեմբերի սկզբից։ Բանաստեղծի մահից հետո տունը բազմիցս վերանորոգվել է։ Բավականին փոփոխվել է նաև բնակարանի տեսքը։ 1924 թվականի աշնանը բնակարանն անցնում է «Հին Պետերբուրգ» (ռուս.` «Старый Петербург») պուշկինյան հասարակական խմբակի հսկողության տակ, և սկսվեցին վերականգնողական աշխատանքներ, որ շարունակվեցին հաջորդ տարիներին։ 1925 թվականի փետրվարի 10-ին բանաստեղծի վերանորոգված աշխատասենյակում անցկացվեց ժողով՝ նվիրված Ա. Պուշկինի մահվան տարելիցին։ Մի քանի սենյակներում առաջին թանգարանը բացվեց 1927 թվականի փետրվարի 13-ին, որ հետագայում զգալիորեն վերակազմավորվեց գրողի մահվան 100-ամյա տարելիցի կապակցությամբ (10 փետրվարի, 1937 թվականին՝ նոր տոմարով)։

Ներկայումս թանգարանում պահվում են բազմաթիվ իրեր, որ տասնամյակներ անց կրկին զբաղեցնում են իրենց նախկին տեղը։ Բանաստեղծի գրասեղանն ու նրա սիրելի բազկաթոռը, ճանապարհորդական արկղիկը, ծխամորճը, թանաքամանն ու այլ իրեր, որ գտնվում են աշխատասենյակում, այսօր հիշեցնում են Ալեքսանդր Պուշկինի կյանքի մասին։ Բանաստեղծի կնոջ՝ Նատալյա Գոնչարովայի սենյակում կարելի է տեսնել վերջինիս դիմանկարը, որ ստեղծվել է 1832 թվականին նկարիչ Ալեքսանդր Բրյուլովի կողմից, ինչպես նաև նրա օծանելիքի սրվածը, մարջանե ապարանջանը, ասեղնագործված դրամապանակները և այլ իրեր։

Թանգարանում պահվում են նաև բանաստեղծի ու նրա ընտանիքի անդամների դիմանկարները։ Թանգարանում են գտնվում նաև մենամարտի ու Պուշկինի մահվան հետ կապված որոշ իրեր՝ ժիլետը, որ նա հագել էր մենամարտի ժամանակ, մազափունջը, որ հանգուցյալի մազերից կտրել էին Իվան Տուրգենևի խնդրանքով, Պուշկինի ետմահու դիմակը, որ պատրաստել է քանդակագործ Սամուիլ Գալբերգը, ինչպես նաև այն բազմոցը, որի վրա մահացել է բանաստեղծը 1837 թվականի հունվարի 29-ին։

Ներքևի հարկում, որտեղ ախկինում տեղավորված էին տնտեսական կառույցներ, ներկայումս գտնվում է ներածական ցուցադրությունը՝ նվիրված Ա. Պուշկինի կյանքի վերջին ամիսներին։ Երկու ոչ մեծ սրահներում ներկայացվում են պուշկինյան ժամանակներում ստեղծված նկարներ, վիմագրություններ, բանաստեղծի ընկերների դիմանկարները, Պուշկինի կնոջ հարսանեկան կոշիկները և երբևէ բանաստեղծի բնակարանի սենյակներից մեկում կախված վարագուրի մի հատված, որ թանգարանին է նվիրել կոլեկցիոներ Ս. Լիֆարը 1968 թվականին։

Այստեղ են ներկայացվում նաև բանաստեղծի վերջին մենամարտին վերաբերող իրերը՝ 1836 թվականի նոյեմբերի 4-ին Պուշկինի ստացած ծաղրական անանուն նամակի պատճենը, մենամարտի պայմանները՝ գրված Ալեքսանդր Պուշկինի ու բարոն Ժորժ Դանտեսի մարտավկաների՝ Կոնստանտին Դանզասի ու Օլիվյե դ'Արշիակի (Պուշկինին նվիրված գրականության մեջ ֆրանսերեն «О» սկզբնատառի սխալ վերծանման պատճառով սխալմամբ կոչվում է Օգյուստ դ’Արշիակ[1]) կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]