Jump to content

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Կիսլովոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Պուշկինի հուշարձան
Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1999
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿիսլովոդսկ
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Пушкину), հուշարձան Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Գտնվում է առողջարանային քաղաքի զբոսայգում։ Հեղինակն է հայ քանդակագործ Գուրգեն Կյուրեղյանը։ Արձանը տեղադրվել է 1999 թվականին։

Ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը Կիսլովոդսկում եղել է երկու անգամ իր Հարավային ճամփորդության ընթացքում՝ 1820 և 1829 թվականներին։ Նա բարձր էր գնահատում Կովկասի հանքային ջրերի բուժիչ հատկությունները։ Իսկ լեռնային բնապատկերները գրավել էին բանաստեղծի սիրտը, ինչը բազմիցս արտացոլվել է նրա ստեղծագործություններում[1]։ Առաջին անգամ Պուշկինը Հյուսիսային Կովկաս է այցելել անվանի գեներալ Նիկոլայ Ռաևսկու ընտանիքի հետ։ Նրանք կանգ են առել Ա. Ֆ. Ռեբրովի առանձնատանը[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը զբոսայգում բացվել է բանաստեղծի 200-ամյակի տարում՝ 1999 թվականին։ Հեղինակը հայ քանդակագործ Գուրգեն Կյուրեղյանն է[2]։ Նա բանաստեղծին պատկերել է ամբողջ հասակով կանգնած։ Պուշկինը մտահոգ նայում է սիրելի Կովկասի լեռներին։ Հուշարձանը տեղադրվել է Կիսլովոդսկի զբոսայգու գեղատեսիլ մի հատվածում, որտեղ վառ ծաղկանոցներ են, կարմիր ավազից ճեմուղիներ, հարմարավետ նստարաններ։ Ծառերի ստվերի ներքո փոքր հարթակում կանգնած է Պուշկինի քանդակը[1][2]։

Հունիսի 6-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը, արձանի մոտ հավաքվում են պոեզիայի սիրահարները և նրա տաղանդի գնահատողները և կազմակերպում տարբեր միջոցառումներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Памятник Пушкину в Кисловодске». Кисловодский Экспресс. 14.12.2017. Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2018-12-14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Памятник А.С. Пушкину, Курортный парк, Кисловодск».(չաշխատող հղում)