Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էդեկտեմբերի 30, 1936
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
ՏնօրենՆատալյա Ստեփանյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Մոսկովյան 17
Կայքpushkinschool.am

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցը ձևավորվել է 1936 թվականի դեկտեմբերի 30-ին Մաքսիմ Գորկու և Ստեփան Շահումյանի անվան դպրոցներում գործող ռուսական բաժինների հիման վրա ձևավորված ռուսական դպրոցի և 1937 թվականի փետրվարին այդ դպրոցներին միացած թիվ 3 ռուսական դպրոցի հիման վրա։ Ռուս մեծագույն բանաստեղծի անունով կոչվել է նրա մահվան 100-րդ տարելիցին՝ 1937 թվականին։

1938 թվականին, Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցից առանձնանալով, հիմնադրվել են Ասքանազ Մռավյանի, Վլադիմիր Մայակովսկու և Վ. Չկալովի, Ֆ. Ձերժինսկու, Անտոն Չեխովի անվան դպրոցները։

Պուշկինի անվան դպրոցն առաջին շրջանավարտներն ունեցել է 1937-1938 ուստարում[1]։

Դպրոցի բակում տեղադրված է Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան), որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Շենքի հեղինակը ճարտարապետ Սամվել Սաֆարյանն է։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրայր Սերգեյի Բոյաջյան, 1937-1941 թվականներ[2]
  • Մարգարիտա Բոգդանի Ղազարյան, 1941-1958 թվականներ[2]
  • Բորիս Աբրահամի Բաղդասարյան, 1958-1962 թվականներ[2]
  • Արփիկ Նիկոլայի Ղազարյան (Անտոնյան), 1962-1966 թվականներ[2]
  • Միլադա Սենիկի Խուբլարյան, 1966-1973 թվականներ[2]
  • Ալբերտ Միքայելի Բեգլարյան, 1973-1991 թվականներ[2]
  • Մարիետտա Վազգենի Մատղաշյան,1991-2013 թվականներ[2]
  • Նատալյա Գարրիի Ստեփանյան, 2013 թվականից

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]