Ալեքսանդր Պոկրովսկի
Արտաքին տեսք
Ալեքսանդր Պոկրովսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1957[1] |
Ծննդավայր | Q891896?, Q14559044?, Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբեր 2024 (67 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսանդր Պոկրովսկի (ռուս.՝ Покровский, Александр Александрович, փետրվարի 23, 1957[1], Q891896?, Q14559044?, Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբեր 2024), ռուս նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (2012), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2001), Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, Պետրովյան Գիտությունների և արվեստների ակադեմիայի իրական անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի փետրվարի 23-ին, Չուվաշիայի Մարինսկի-Պոսադսկի շրջանի Ուրակովո գյուղում[2]։
- 1972-1976 թվականներին սովորել է Չեբոքսարիի արվեստի քոլեջում։
- 1980-1986 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարաետության համալսարանում։
- 1988-1992 թվականներին աշխատել է Կրասնոյարսկի Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական և նկարչական արհեստանոցեում, պրոֆեսոր, ակադեմիկոս Ա. Պ. Լեվիտինա
- 1989 թվականից եղել է Կրասնոյարսկի գեղարվեստի պետական ինստիտուտի նկարչության ամբիոնի վարիչ (1992 թվականից՝ դոցենտ, 1993 թվականից՝ Ռուսաստանի նկարիչների միության անդամ, 1999-ից՝ պրոֆեսոր)
- 1995 թվականին մասնակցել է դեպի Հնդկաստան կազմակերպված 7-րդ ստեղծագործական գիտարշավին, որը կազմակերպվել է Ռերիխովի անվան ռուս-հնդկական արվեստի ակումբի կողմից։
- 1996-2015 թվականներին եղել է Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի (ԿԱՊԻ) ռեկտոր[2]։
- 2015-2018 թվականներին եղել է ԿԱՊԻ ուսումնամեթոդական և կրթական աշխատանքի գծով պրոռեկտոր[2]։
- 2017 թվականից սկսած եղել է Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր
Արվեստի միջազգային ցուցահանդեսների կազմակերպիչ է, բոլոր մակարդակների միջազգային և անհատական արվեստի ցուցահանդեսների կանոնավոր մասնակից (տարբեր մակարդակների ավելի քան 30 ցուցահանդես)[2]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (2012, 2001-ից` թղթակից անդամ)[2]
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2001)
- Պետրովսկու գիտությունների և արվեստների ակադեմիայի իրական անդամ (1998)
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ` «Նատաշա» դիմանկարի համար (1999)
- Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի դիպլոմ և երկրորդ կարգի մրցանակ` ըստ Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակի առթիվ արված լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքների ամփոփման
- Պետրովսկու գիտությունների և արվեստների ակադեմիայի դիպլոմ (1999)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Покровский Александр Александрович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Львов И. (2013). Настоящий мастер кисти. — газета «Наше Слово» (Мариинский Посад). — 2013 (20 февраля), № 17-18. С. 1.
- Покровский Александр Александрович // Чувашская энциклопедия