Ալեքսանդր Պոկրիշկինի հուշարձան (Կրասնոդար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պոկրիշկինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոդար
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Ալեքսանդր Պոկրիշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Покрышкину), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, որը նվիրված է կործանիչ օդաչու, խորհրդային զորահրամանատար, ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության եռակի հերոս Ալեքսանդր Պոկրիշկինին։

Հուշարձանը գտնվում է Կրասնոդարի Ձերժինսկու փողոցում, Ժուկովի միկրոշրջանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իվանովիչ Պոկրիշկինը Կրասնոդար է ուղարկվել Պերմի ավիատեխնիկների ուսումնարանն ավարտելուց հետո, այստեղից նա մեկնել է սովորելու Կաչինսկի օդաչուների ուսումնարան[1]։

1943 թվականի ապրիլին Կուբանում ծավալվեց կատաղի օդային ճակատամարտ, որին մասնակցեց Պոկրիշկինը։ Կուբանում խորհրդային օդաչուները մշակեցին ռազմական գործողությունների նոր մարտավարություն։ Կուբանի երկնքում Պոկրիշկինը կործանել է գերմանական մոտ երեսուն ինքնաթիռ և արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման[1]։

Ալեքսանդր Պոկրիշկինի հուշարձանը Կրասնոդարում բացվել է 2005 թվականի ապրիլի 28-ին[1]։ Բացմանը ներկա են եղել օդաչուի որդին, համագնդեցիները, ընկերներն ու գործընկերները։ Հուշարձանի հեղինակն են կրասնոդարցի վարպետներ քանդակագործ Օլգա Յակովլևան և ճարտարապետ Յուրի Սուբոտինը[1][2]։ 

Քանդակը տեղադրված է պատվանդանի վրա, որին փակցված է տախտակ հետևյալ գրությամբ. «ՊՈԿՐԻՇԿԻՆ Ալեքսանդր Իվանովիչ։ Կործանիչ օդաչու, Խորհրդային Միության առաջին եռակի հերոս, ավիացիայի մարշալ»։ 

Ալեքսանդր Պոկրիշկինը պատկերված է ձեռքերը կանթած, օդաչուական համազգեստով, սաղավարտով, ճտքակոշիկներով և ատրճանակի պատյանով։

Սկզբնապես հուշարձանը տեղադրվել էր Պոստովայա և Սեդինի փողոցների խաչմերուկի մոտ, Քաղաքային այգու կենտրոնական մուտքի առջև, որտեղ 1930-ական թվականների վերջին ապրել է օդաչուն[1]։ Ներկայիս վայր տեղափոխվել է 2008 թվականին[1][2][3]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Հուշարձանի տարածքը բարեկարգված է։ Հուշարձանի բարձրությունը մոտ վեց մետր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Памятник Трижды Герою Советского Союза А. И. Покрышкину».
  2. 2,0 2,1 «Памятник Александру Покрышкину в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  3. О переносе скульптуры А. И. Покрышкина : постановление главы муницип. образо­вания город Краснодар от 21 июля 2008 г. № 2045 // Краснодар. изв. – 2008. – 24 июля. – С. 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александру Покрышкину // Консультант семьи. Вып. 3: Краснодар : путеводитель : [сб.] / гл. ред. Г. И. Иноземцева. – Краснодар : [б. и.], 2013. – С. 44.
  • Бельчинский, К. Покрышкин ожил в бронзе / К. Бельчинский // Краснодар. – 2005. – 29 апр. – С. 1.
  • Бронзовый Покрышкин взошел на постамент // Краснодар. изв. – 2005. – 27 апр. – С. 1.
  • Иванова, Н. Ему не было равных / Н. Иванова // Кубань сегодня. – 2005. – 29 апр. – С. 3.
  • Ковалевская, Е. Александр Покрышкин вернулся. Теперь в бронзе / Е. Ковалевская // Вольная Кубань. – 2005. – 29 апр. – С. 1.
  • Кондаурова, Е. Памятник Александру Покрышкину : путеводитель / Е. Кондаурова // Краснодар. изв. – 2012. – 14 сент. – С. 6. – (Краснодар достоин звания города воинской славы).
  • Куропатченко, А. Покрышкин с улицы Покрышкина / А. Куропатченко // Краснодар. изв. – 2010. – 27 апр. – С. 3.
  • Памятник Покрышкину на улице Покрышкина // Краснодар. изв. – 2008. – 16 июля. – С. 2.
  • Памятник трижды Герою Советского Союза А. И. Покрышкину перенесут в микрорайон им. Жукова.
  • Триандофилова, О. Страж неба Родины увековечен в бронзе / О. Триандофилова // Краснодар. изв. – 2005. – 29 апр. – С. 3.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]