Ալեքսանդր Պանչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պանչին
Александр Панчин
Alexander Panchin.jpg
Ծնվել էմայիսի 19, 1986(1986-05-19) (36 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան, գիտության մասսայականացնող, գիտական լրագրող, գրող, բլոգեր, senior researcher, bioengineer և bioinformatician
Հաստատություն(ներ)Ալեկսանդր Խարկևիչի անվան տեղեկատվության փոխանցման խնդիրների համալսարան[1][2]
Գործունեության ոլորտԿենսաճարտարագիտություն, կենսաինֆորմատիկա, հանրամատչելի գիտություն, science journalism? և blogging?
ԱնդամակցությունCommission on Pseudoscience?
Ալմա մատերMoscow Gymnasium in the Southwest No. 1543? (2003), Faculty of Bioengineering and Bioinformatics, Moscow State University? (2008) և Մոսկվայի պետական համալսարան (2011)
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու (2011)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և անգլերեն
Commons-logo.svg Alexander Panchin Վիքիպահեստում

Ալեքսանդր Պանչին (ռուս.՝ Александр Панчин, մայիսի 19, 1986(1986-05-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, գիտական լրագրող, գիտա-լուսավորական գրքերի հեղինակ և "Լուսավորիչ" (ռուս.՝ Просветитель) մրցանակի դափնեկիր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պանչինի հայրը՝ Յուրի Պանչինը, կենսաբանական գիտությունների դոկտոր է, բջջում ինֆորմատիվ գործընթացների հետազոտման լաբորատորիայի ղեկավար, Ինֆորմացիայի փոխանցման խնդիրների հետազոտման ՌԳԱ (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի) ինստիտուտում[4]։ Մայրը ՝ Նադեժդա Պանչինա։

Պանչինը սովորել է Սան Դիեգոյի Թորի Պայնս տարրական դպրոցում (անգլ.՝ Torrey Pines Elementary School ), այնուհետև Մոսկվայի թիվ 791 դպրոցում[5]։

1997 - 2003 թթ. սովորել է Մոսկվայի թիվ 1543 դպրոցում։

2003 - 2008 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի` Բիոինժեներիայի և բիոինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո ստացել Է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Գիտա֊լուսավորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից ի վեր Պանչինը զբաղվում է գիտա֊լուսավորական գործունեությամբ։ Որպես գիտական լրագրող, նա համագործակցում է ռուսական «Նովայա գազետա» (ռուս.՝ «Новая газета»)[6], «Հանրամատչելի մեխանիկա» (անգլ.՝ Популярная механика)[7], «Աշխարհի շուրջ» (ռուս.՝ «Вокруг света»)[8] և «Forbes»[9] հրատարակությունների հետ։

2015 թվականին Corpus ռուսաստանյան հրատարակչությունը և «Էվոլյուցիա» (ռուս.՝ «Эволюция») հիմնադրամը համատեղ հրապարակում են Պանչինի "Բիոտեխնոլոգիաների հանրագումարը" (ռուս.՝ «Сумма биотехнологии») գիրքը։ Այդ գիրքը հռչակվել է 2016 թվականի «Լուսավորիչ» (անգլ.՝ «Просветитель») մրցականի հաղթող ՝ "Բնագիտական և ճշգրիտ գիտություններ" և "Ժողովրդի ընտրություն" անվանակարգերում։

Պանչինը հանդիսանում է Հարրի Հուդինի (ռուս.՝ Гарри Гудини) մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի անդամ։ Խորհուրդը զբաղվում է տարատեսակ էքստրասենսների և մոգերի գործունեության հրապարակավ բացահայտումներով[10] ։

2016 թվականին դարձել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի(ՌԳԱ) կեղծավորությունների և պսեվդոգիտությունների դեմ պայքարող հանձնաժողովի անդամ[11] ։

Անձնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանչինն աթեիստ է։ Իր իսկ խոսքերով, նա չի ընդունում Աստծո գոյությունը, քանի որ այդ հիպոթեզը չի հիմնավորվում բավարար քանակի վկայություններով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]