Jump to content

Ալեքսանդր Չայանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Չայանով
Ծնվել էհունվարի 29, 1888(1888-01-29)[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 3, 1937(1937-10-03)[1][2] (49 տարեկան)
Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
բռնի մահ և մահապատիժ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունտնտեսագետ, մարդաբան, աշխարհաքաղաքագետ, պատմաբան, սոցիոլոգ, հայրենագետ և գրող
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, rural sociology?, Peasant economics? և cooperative movement?
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
 Alexander Chayanov Վիքիպահեստում

Ալեքսանդր Չայանով (ռուս.՝ Александр Васильевич Чаянов, հունվարի 29, 1888(1888-01-29)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1937(1937-10-03)[1][2], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ագրարային տնտեսագետ ու գյուղական սոցիոլոգիայի տնտեսագետ և գյուղատնտեսության և կոոպերատիվների ջատագով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայանով ծնվել է Մոսկվայում, վաճառական Վասիլի Չայանովի և գյուղատնտես Ելենա Կոնստանտինովայի(Կլեպիկովա) ընտանիքում։ Նա հաճախել է Realschule (1899–1906) և Մոսկվայի գյուղատնտեսական համալսարան (1906–1911), դառնալով գյուղատնտես, նա սովորում և հրատարակում է գյուղատնտեսական աշխատություններ մինչև 1914 թվականը, որից հետո նա սկսում է աշխատել կառավարության տարբեր ինստիտուտներում։ 1912 թվականին ամուսնանում է Ելենա Գրիգորիևնայի հետ, ամուսնությունը տևում է մինչև 1920 թվականը[4]։ 1921 թվականին ամուսնանում է Օլգա Գուրևիչի հետ, նրանք ունենում են 2 տղա Նիկիտան (ծնվ. 1922) և Վասիլին (ծնվ. 1925)[4]։

Ռուսական հեղափոխությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, նա ծառայել է Խորհրդային կոմիտեի գյուղատնտեսկան ռեֆորմում, և եղել է Նարկոմզեմի անդամ,զբաղեցնելով դասախոսական և վարչական պաշտոններ մի շարք համալսարաններում և ակադեմիաներում[5]։

Նա գյուղատնտեսական կոոպերատիվների կողմնակիցն էր, բայց թերահավատորեն էր վերաբերվում խոշոր տնտեսությունների անարդյունավետությանը։ Չայանովի թերահավատությոընը կայանում էր նրանում, որ տնային տնտեսությունները՝ հատկապես գյուղական տնային տնտեսությունները, որոնք զբաղվում են կենսապահովման գյուղատնտեսությամբ, հակված են արտադրելու այնքան քանակի մթերք, որքան հարկավոր է գոյատևելու համար։ Նա հավատում էր, որ Խորհրդային կառավարությունը կգտնի դժվար, տնային տնտեսություններին ստիպելը համագործակցել և ավելցուկով արտադրել։ Այս տեսակետները կտրուկ քննադատվեցին Ժոզեֆ Սալինի կողմից, որպես «պաշտպանություն կուլակներից»։ Սակայն վերջիվերջո, Չայանովը ճիշտ դուրս եկավ խորհրդային գյուղատնտեսական պլանավորման հետ կապված խնդիրնեի վերաբերյալ։ [փա՞ստ]

1930-ին Չայնովը ձերբակալվել է «Աշխատանքի գյուղացիական կուսակցության դեպքում» (Трудовая крестьянская партия), ԽՍՀՄ-ի պատվերով։ Կուսակցությա անվանումը վերցված էր Չայնովի գիտաֆանտաստիկ գրքից, որը գրվել էր 1920-ականներին։ Գործընթացը նախատեսում էր անցկացնել շոու-դատավարություն, սակայն ձախողվեց ամբաստանյալների ուժեղ կամքի շնորհիվ։ Այնուամենայնիվ, 1932 թվականի գաղտնի դատավարության ժամանակ Չայնովը ազատազրկվեց 5 տարով Ղազախստանի բանվորական ճամբարում։ 1937 թվականի հոկտեմբերի 3-ին կրկին ձերբակալվեց, փորձեց փախուստի դիմել, սակայն կրակեցին նրա վրա, կանխելով փախուստը։

Նրա կինը՝ Օլգան նույնպես ձերբակալվեց և 18 տարի անցկացրեց աշխատանքային ճամբարում, նա ազատ արձակվեց 1955 թվականին և մահացավ 1983-ին։ Չայնովը 1987 թվականին արդարացվեց։

Չայնովի կարևոր աշխատությունները՝ Գյուղացիական ֆերմայի կազմակերպություն (առաջինը թարգմանված ռուսերեն 1925թվականին) և Ոչ կապիտալիստական տնտեսական համակարգերի տեսության վերաբերյալ առաջին անգամ թարգմանվել են անգլերեն 1966 թվականին։ Չայանովի տեսությունը գյուղական տնային տնտեսության մասին ազդեց տնտեսական մարդաբանության վրա։ Սուբստանտիվիստ Մարշալ Շահլինսը, իր տեղական արտադրության եղանակի տեսության մեջ հիշատակել է Չայնովին, սակայն ավելի ուշ հեղինակները պնդում էին, որ Չայանովի նոր-դասական տնտեսագիտության օգտագործումը պաշտպանում է ֆորմալիստական դիրքը։

Նրա գիրքը «Եղբորս ՝ Ալեքսեյի ճանապարհորդությունը գյուղացիական ուտոպիայի երկիր»(Moskva։ Gosizdat, 1920) կանխատեսվում էր որ կունենա իշխության արագ փոխանցում գյուղացիներին. նրա հերոսը արթնանում է 1984 թվականին, «մի երկրում, որտեղ գյուղը նվաճեց քաղաքը, որտեղ ձեռագործ արհեստակցական կազմակերպությունները փոխարինեցին արդյունաբերությանը»։ Եվգենի Զամյատինի «Մենք» -ի նման, այն պարունակում է աստվածաբանական տարրեր[6]։

1918 և 1928 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նա գրեց էլի 5 Գոթական պատմություն, որոնք հրատարակեց իր միջոցներով Anthropologist A, Phytopathologist U, և Botanist Kh կեղծանունների տակ (ռուս.՝ Ботаник Х), իր ընկերների ջանքերով դրանցից 3-ը թարգմանվել են անգլերեն[7]։

Սպառման և աշխատանքի հավասարակշռության սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքան բարձր է կախվածության հարաբերակցությունը տնային տնտեսության աշխատողների միջև, այնքան պետք է աշխատողները քրտնաջան աշխատեն։ Չայանովն առաջարկել է, որ գյուղացիները աշխատեն այնքան, որքան անհրաժեշտ է բավարարել իրենց կենսապահովման կարիքները, բայց որևէ դրդապատճառ չուներ այդ կարիքներից և, հետևաբար, նրանք կհանդիպեին, երբ դանդաղեցվեր ու դադարեր աշխատանքը։ Սկզբունքը, որը կոչվում էր սպառման և աշխատանքի հավասարակշռության սկզբունք, հետևաբար աշխատուժը կավելանա այնքան ժամանակ, քանի դեռ չի բավարարում (հավասարակշռում) տնային տնտեսության կարիքները (սպառումը)։ Գյուղացիական տնտեսության այս տեսակետը ենթադրում է, որ այն չի վերաճի կապիտալիզմի առանց որոշ արտաքին, ավելացված գործոնի։

Ավելին, գյուղացու կյանքի ձևը դիտվում է որպես գաղափար[փա՞ստ], որը դեմ է կապիտալիզմին այն բանի համար, որ ընտանիքն աշխատում է ապրուստի համար, այլ ոչ թե շահույթ ստանալու։

Գործնականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում սպառումը աշխատուժի հավասարակշռության սկզբունքը նշանակում է, որ հաշվապահությունն այնքան ճշգրիտ չէ ֆերմայում, որքան սովորական ֆինանսական կապիտալիստական ընկերությունում։ Սա նրանից է, որ կապիտալի և աշխատանքի միջև տարանջատում չկա։ Հաշվապահությունն աշխատում է արհեստական ծախսերի կառուցվածքով, որը գանձում է բոլոր տեսակի ծախսերը, որոնք իրականում ֆերմայում գոյություն չունեն։ Օրինակ, աշխատավարձի և ֆերմերային տնտեսության, ինչպես նաև օրգանական պարարտանյութի և կենդանիների կերակրումը գանձվում է առևտրային (արհեստական) պարարտանյութի և կազմված կենդանիների կերակրման դեմ։ Գնված տրակտորը չորս տարվա ընթացքում դուրս է գրվում գնված արժեքի դեմ, մինչդեռ գյուղացին հաճախ գնում է երկրորդ ձեռքի տրակտոր և դրա հետ միասին օգտագործում ևս 15 տարի[8]։

Չայանովի ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայանովի գաղափարները օգնել են նրան գոյատևել։ Նրա գործերը արևմտյանները հայտնաբերեցին 1960-ականների կեսերին։ Զարգացող երկրներում աշխատող գյուղատնտեսական սոցիոլոգները, մարդաբանները և էթոլոգները, որտեղ գյուղացիական տնտեսությունը շարունակում է մնալ գերակշռող, կիրառում են իրենց տեսությունը` օգնելու հասկանալ ընտանեկան աշխատանքային ֆերմայի բնույթը։ Օսմանյան կայսրությունից Հալիլ Ինալջըքը, առաջատար պատմաբան, իր գաղափարները կիրառել է գյուղացիական հողերի վրա։

1990-ականների կեսերից սկսած, Վլադիմիր Մեգրեի «Ringing Cedars» շարքը շատ նմանություններ ունի Չայանովի հետ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 634—636. — ISBN 5-94848-307-X
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Чаянов Александр Васильевич (1888–1937). sakharov-center.ru
  5. Muireann Maguire (2012) Stalin's Ghosts: Gothic Themes in Early Soviet Literature. Peter Lang Pub. p. 257. 303430787X
  6. Thomas Lahusen (1997) in V. Y. Mudimbe, ed. Nations, Identities, Cultures. Duke University Press. p. 128. 0-8223-2065-7
  7. Muireann Maguire (2013) Red Spectres. Overlook. "The Tale of the Hairdresser's Mannequin," "Venediktov," and "The Venetian Mirror." 1468303481
  8. "Sterk Gemengd," EOS magazine. March 2009.
  9. Leonid Sharashkin (2008) The socioeconomic and cultural significance of food gardening in the Vladimir region of Russia(չաշխատող հղում), Phd Dissertation, University of Missouri–Columbia. p. 237
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Չայանով» հոդվածին։