Ալեքսանդր Շիրմախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Շիրմախեր
Ծնվել է1891
Մահացել է1952
Մասնագիտությունզորավար

Ալեքսանդր Հենրիխովիչ Շիրմախեր (1891 - 1952), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1949), Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատման և քաղաքացիական պատերազմի (1918–1922) ակտիվ մասնակից։

Եղել է բրիգադի հրամանատար Չապաևի 25-րդ դիվիզիայում։ Մասնակցել է Ադրբեջանում մուսավաթականների դեմ պայքարին (1920), Հայաստանում դաշնակցականների փետրվարյան խռովության (1921) ճնշմանը։ Նշանակվել է Բաքվի շրջանում տեղավորված 32-րդ, ապա՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ՝ Բաքվի կայազորի պետ (1920)։ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային առընթեր բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո եղել է 3-րդ Կովկասյան հրաձգային դիվիզիայի հրամանատար (1925–1930)։ Հետագայում դասախոսել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Պարգևատրվել է Ադրբեջանի ՀՍՀ Կարմիր դրոշի շքանշանով (1920

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517 CC-BY-SA-icon-80x15.png