Ալեքսանդր Շելկովնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Շելկովնիկով
Шелковников А Б.jpg
Ծնվել էմարտի 17, 1870(1870-03-17)
Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1933[1][2][3]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի բնության պետական թանգարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն և կովկասագիտություն
Ալմա մատերՊաժերի կորպուս
ՀայրԲեհբուտ Շելկովնիկով
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Schelk.

Ալեքսանդր Բորիսի Շելկովնիկով (մարտի 17, 1870(1870-03-17), Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1933[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բնախույզ, կովկասագետ-բնագետ։ Տեղական ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրության հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի Պաժերի դպրոցում։ Մասնակցել է (1904-1916 թթ.) Կովկասյան թանգարանի ստեղծման աշխատանքներին, գիտահետազոտական արշավների։ Շելկովնիկովը ուսումնասիրել է Կովկասի, մասնավորապես Հայաստանի, բուսական և կենդանական աշխարհը, կազմել մեծ թվով հավաքածուներ։ 1922 թվականին Շելկովնիկովի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են Հայաստանի բնապատմական, 1925 թվականին՝ ՀԽՍՀ հողժողկոմատին կից գյուղատնտեսական թանգարանները, 1927 թվականին՝ բուսաբանական այգին։ Կյանքի վերջին տարիներին Շելկովնիկովը եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտական խորհրդատուն և Երևանում նոր կազմակերպված Սևանի թանգարանի տնօրենը։ 1901 թվականից U․ Պետերբուրգի ԳԱ կենդանաբանական թանգարանի թղթակից էր, աշխարհագրական ընկերության անդամ, ՀԽՍՀ հողժողկոմատին կից ՀԽՍՀ բնության ուսումնասիրության և պահպանության կոմիտեի նախագահը։ Շելկովնիկովի անունով են կոչվում տարբեր մասնագետների՝ Կովկասում հայտնաբերած բույսերի ու կենդանիների մոտ 40 տեսակ ու ենթատեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 477 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 International Plant Names Index — 1999.
  2. 2,0 2,1 2,2 author citation
  3. 3,0 3,1 3,2 Harvard Index of BotanistsHarvard University Herbaria and Libraries.