Ալեքսանդր Շաբուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շաբուրով
Ծնվել էօգոստոսի 27, 1965(1965-08-27) (58 տարեկան)
ԾննդավայրBeryozovsky, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունEkaterinburg Art School?
Մասնագիտություննկարիչ

Ալեքսանդր Եվգենևիչ Շաբուրով (ռուս.՝ Александр Евгеньевич Шабуров, օգոստոսի 27, 1965(1965-08-27), Beryozovsky, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, «Կապույտ քթեր» ռուսական արտ-խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Շաբուրովը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 27-ին Սվերդլովսկի մարզի Բերյոզովսկի քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Սվերդլովսկի գեղարվեստի ուսումնարանը։ 1993 թվականին դարձել է ՌԴ նկարիչների միության անդամ։

1998 թվականին Ալեքսանդր Շաբուրովը Սորոսի հիմնադրամից ստացել է դրամաշնորհ՝ իր ատամների բուժման և պրոթեզավորման համար՝ որպես գեղարվեստական նախագիծ։ Տարիներ շարունակ նա համագործակցել է բանաստեղծ, նկարիչ, «պանկկոմորոխ» և «Ռուսաստանի ժողովրդական բակապան» Բ. Ու. Կաշկինի հետ (Եկատերինբուրգ)[1]։

Մոսկվայում Ալեքսանդր Շաբուրովի առաջին ցուցահանդեսը (Ալեքսանդր Գոլիզդրինի հետ համատեղ) անցկացվել է Իգոր Իոգանսոնի «Spider & Mouse» ժամանակակից արվեստի պատկերասրահում։

1999 թվականին Եվգենի Կասիմովի հետ համահեղինակությամբ Ալեքսանդր Շաբուրովն ստեղծել և Եկատերինբուրգում՝ Բելինսկու անվան գիտական գրադարանի հարևանությամբ տեղադրել է Անտեսանելի մարդու առաջին հուշարձանն աշխարհում[2]։

1999 թվականին կազմակերպել է (Վյաչեսլավ Միզինի հետ համատեղ) «Կապույտ քթեր» (ռուս.՝ «Синие носы») արտ-խումբը։ «Կապույտ քթերի» աշխատանքները բազմիցս դարձել են սկանդալների պատճառ, խնդիրներ առաջացրել մաքսատներում և դարձել դատական քննության պատճառ։ 2007 թվականի հոկտեմբերին Տրետյակովյան պատկերասրահում «Կապույտ քթերի» «Соц-арт» ցուցահանդեսը, որը պետք է տեղափոխվեր Փարիզ, հրապարակայնորեն խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Սոկոլովը։ Մասնավորապես «Գթասրտության դարաշրջան» (ռուս.՝ Эра милосердия) աշխատանքը կոչվել է «պոռնոգրաֆիա» և «Ռուսաստանի խայտառակություն»[3][4]։

Ալեքսանդր Շաբուրովն ապրում և աշխատում է Մոսկվայում, դասավանդում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի դիզայնի դպրոցում։

Անհատական ցուցահանդեսներ և ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 – «Երկուսով ընդդեմ մաֆիայի» (ռուս.՝ «Вдвоем против мафии», Վյաչեսլավ Միզինի հետ համատեղ), Մարատ Գելմանի պատկերասրահ, Մոսկվա[5]
  • 2003 – «Absolut Blue Noses» (Վյաչեսլավ Միզինի հետ համատեղ), Կենդանաբանական թանգարան, Մոսկվա
  • 2003 – «25 կարճ փերֆորմանսներ գլոբալացման մասին» (ռուս.՝ «25 коротких перформансов о глобализации», Վյաչեսլավ Միզինի հետ համատեղ), Տոյնբի-Ստուդիո, Լոնդոն, «Ժամանակակից ռուսական արվեստն ու գլոբալացման դարը» գիտաժողովի շրջանակներում, Թեյթ Մոդեռն, Pro Arte (կատալոգ)
  • 2002 – «Երկուսով ընդդեմ մաֆիայի» (ռուս.՝ «Вдвоем против мафии», Վյաչեսլավ Միզինի հետ համատեղ), Ս. Կիրովի թանգարան, Սանկտ Պետերբուրգ
  • 2000 – «Ռուսական բուդդա» (ռուս.՝ «Русский будда»), Մարատ Գելմանի պատկերասրահ, Մոսկվա[6]
  • 1998 – «Берёзовский концептуалист» / «Кто как умрёт», Երիտասարդության թանգարան, Եկատերինբուրգ[7][8]
  • 1997 – «Ատամների բուժում և պրոթեզավորում» (ռուս.՝ «Лечение и протезирование зубов»), Եկատերինբուրգ[7]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Шабуров. Книга книг, написанных по отдельности в апреле-мае 1990 и напечатанных вместе в сентябре-октябре 1992 гг. — Б.м.: Б.и., 1992. — 176 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ильич С. «Не пысь мне лось на нары!», пел Старик Букашкин на ростовской Зоне // www.rostovnews.net. — 2010. — 13 сент.
  2. Собств. корр. Как выглядит памятник невидимке? // www.vokrugsveta.ru. — 2007. — 31 авг.
  3. Кулик И., Стравинская М., Тарханов А. Министр культуры сделал всё что мог // Коммерсантъ. — 2007. — 9 окт.
  4. Выставка Третьяковки в Париже станет позором для России — Соколов Արխիվացված 2007-10-12 Wayback Machine — РИА Новости, 8 октября 2007
  5. К 15-летию Галереи М. Гельмана: Каталог. – М.: GIF, 2007. – 560 с. – ISBN 5-9237-0026-3.
  6. Шабуров А. Будда-тур // Художественный журнал. – 2001. – № 36.
  7. 7,0 7,1 Крживицкая Е. «Пуа Йорики» Екатеринбургской губернии // Художественный журнал. – 1999. – № 26-27.
  8. Березовский концептуалист. Каталог выставки нереализованных проектов Шабурова А. Е. – Екатеринбург: 1998.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ковалёв А. Именной указатель. — М.: НЛО, 2005. — 400 с. — ISBN 5-86793-356-3.
  • Искусство против географии: Из серии экспериментальных выставок Отдела новейших течений ГРМ / Проект посвящён 10-летию Галереи Марата Гельмана. — М.-СПб.: GIF, 2000.
  • Динамические пары. К 10-летию Галереи Гельмана. — М.: GIF, 2000.
  • Культурные герои XXI века, или В поисках Золушки. — М.: GIF, 1999. — 192 с. — ISBN 5-9237-0001-8.
  • Березовский концептуалист. Жизнь и творчество Шабурова А. Е. < Каталог>. — Екатеринбург: 1998.
  • Шабуров А. Радости обычных художников // Художественный журнал. — 1997. — № 17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]