Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Թբիլիսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի
Александро-Невская церковь (Тбилиси)
Sv.A.Nevskii.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Վրաստան Վրաստան
Տեղագրություն Թիֆլիս
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 1864 թիվ
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Թբիլիսի)ը գտնվում է Վրաստանում
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Թբիլիսի)
Կոորդինատներ: 41°42′41.76000009999″ հս․ լ. 44°48′2.5200000999967″ ավ. ե. / 41.7116000000277722° հս․. լ. 44.800700000027774195° ավ. ե. / 41.7116000000277722; 44.800700000027774195

Ալեքսանդր Նևսկու եկեղեցի, ուղղափառ եկեղեցի Թբիլիսիում՝ Վրաստանի մայրաքաղաքում։ Գտնվում է Մարջանիշվիլի փողոցում։ Առօրյայում եկեղեցին անվանում են պարզապես «ռուսական եկեղեցի»: Վերայում՝ հարևանությամբ գտնվող սուրբ Վլադիմիրի եկեղեցու հետ Թբիլիսիում համարվում են բացառիկ, քանի որ ժամերգություններն ամբողջությամբ կատարվում են հին սլավոնական եկեղեցական լեզվով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Նևսկու եկեղեցին կառուցվել է 1864 թվականին հավատացյալների հանգանակությամբ։ Լրացուցիչ 5 000 ռուբլի է հատկացրել Սուրբ սինոդը։ 1886 թվականին եկեղեցուն կից կառուցել են նաև զանգակատուն։ Կա նաև երկու սեղանատուն՝ Ալեքսանդր Նևսկու և Նիկոլայ Հրաշագործի անուններով, որոնք կառուցվել են 1900 թվականին Նիկոլայ II ցարի օրոք։ 1913 թվականին եկեղեցու հարևանությամբ կառուցեցին նաև ժամատուն ՝ ի հիշատակ Ռոմանովների դինաստիայի 300-ամյակին։

Եկեղեցում կան մի շարք սրբություններ՝ Մարիամ Մագդաղենացու մասունքները, Սուրբ Նինայի, Նիկոլայ Հրաշագործի, սուրբ Շիո Մգվիմսկիի մասունքները։

1950-ից 1982 թվականներին եկեղեցու քահանան էր մետրոպոլիտն Զինովին, որը թաղված է եկեղեցու հյուսիսային պատի մոտ։

1970-ական թվականներին եկեղեցում էր ծառույություն մատուցում վանահայր Վիտալին, որը բակում, խորանի կողմում է թաղված։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ведомости Патриархии» № 34, 1999