Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Գանձակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի
Александро-Невская церковь
Alexander Nevsky church in Ganja.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Տեղագրություն Գյանջա, Հաջի Հուսեյն-զադե փողոց, 2., Ադրբեջան Ադրբեջան
Թեմ Բաքվի և Ադրբեջանի թեմ
Հոգևոր կարգավիճակ գործող
Առաջնորդ Հայր Անդրեյ Բեզոտոսնիյ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 1887 թիվ
Շինանյութ աղյուս
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Գանձակ)ը գտնվում է Ադրբեջանում
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Գանձակ)
Կոորդինատներ: 40°40′45.000000101204″ հս․ լ. 46°21′23.000000100402″ ավ. ե. / 40.67916666669477621° հս․. լ. 46.35638888891677567° ավ. ե. / 40.67916666669477621; 46.35638888891677567

Ալեքսանդր Նևսկու եկեղեցի[1] (ադրբ.՝ Aleksandr Nevski kilsəsi), եկեղեցի Գյանջայում (Ադրբեջան), կառուցված 1887 թվականին։ Եկեղեցում ծառայություններ մատուցվում են միայն շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև ռուս ուղղաձառության տոներին և Ավագ օրերին։ Տաճարի գլխավոր հոգևորականն է հայր Անդրեյ Բեզոտոսնին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է ինչպես տեղի ուղղափառների, այնպես էլ մուսուլմանների հանգանակության շնորհիվ հին գերեզմանի տեղում։ Ըստ պահպանված տվյալների եկեղեցին 1916 թվականին կրում էր մայր տաճար տիտղոսը։ Շինությունը կառուցվել է աղյուսից բյուզանդական ճարտարապետության ոճով։ 1931 թվականին եկեղեցին փակվել է, իսկ 1935—1938 թվականներին օգտագործվել է որպես գավառագիտական և հակակրոնական թանգարան։ Ավելի ուշ եկեղեցին վերածվել է մզկիթի, հետո էլ վերածվել է ամբարի[2]:

1946 թվականին շինությունը վերադարձվել է եկեղեցուն։ Մինչհեղափախական դարաշրջանից մնացած սրբապատկերներ են պահպանվում այստեղ՝ Ալեքսանդր Նևսկու, Մարիամ Մագդաղենացու:

1997 թվականի սեպտեմբերին նշվել է եկեղեցու կառուցման 110-ամյակը[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кишкинова Е. М. «Византийское возрождение» в архитектуре России. Середина XIX — начало XX века. — СПб.: Искусство—СПБ, 2007. — 256 с. — ISBN 978-5-210-01611-9. — С. 248.
  2. Вестник Института по изучению истории и культуры СССР, Выпуски 14-17. — Мюнхен: Единение, 1955. — С. 104.
  3. Георгий Заплетин, Гюльнара Ширин-заде Русские в истории Азербайджана. — Ганун, 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]