Ալեքսանդր Նևզորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Նևզորով
ռուս.՝ Алекса́ндр Гле́бович Невзо́ров
Nevzorov at Open Library debate 140928 (2).jpg
Ծնվել էօգոստոսի 3, 1958(1958-08-03) (61 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՄոսկվայի հոգևոր ակադեմիա
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, սցենարիստ, լրագրող, հաղորդավար, հրապարակախոսություն, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր, մանկավարժություն, կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար
ԱմուսինԱլեքսանդրա Յակովլևա
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Order "For Personal Courage"? «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Q4335877? և Q12735242?
Կայքnevzorov.tv
Alexander Nevzorov Վիքիպահեստում

Ալեքսանդր Գլեբի Նևզորով (ռուս.՝ Алекса́ндр Гле́бович Невзо́ров, ծնվ.՝ 1958 օգոստոսի 3, Լենինգրադ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան լրագրող, հաղորդավար, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև քաղաքական գործիչ, Ռուսաստանի Պետական Դումայի չորրորդ գումարման (1993-2007) պատգամավոր[1], ձիագետ, «Nevzorov Haute École» դպրոցի հիմնադիր, Ռուսաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի խորհրդական (2016 թվականի մայիսից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 3-ին Լենինգրադում[2]։ Դաստիարակվել է տատիկի և մոր կողմից։ Մայրական պապը՝ Գեորգի Վլադիմիր Նևզորովը ԽՍԽՀՄ պետական անվտանգության նախարարության գեներալ էր[3], ով 1946-1955 թվականներին գլխավորում էր Լիտվայի ԽՍՄ տարածքում գործող բանդիտական խմբերի դեմ պայքարի միջոցառումները։ Մայրը՝ Գալինա Գեորգիի Նևզորովան (1936-2001), «Սմենա» թերթի լրագրող էր։ Նևզորովի հայրը անհայտ է և անձամբ Նևզորովը իրեն կյանքում չի տեսել։

Իր «Աթեիզմի դասերը» շարքի երրորդ թողարկման մեջ Նևզորովը պատմել է, որ մանկական ժամանակ երբեմն նա ներկա է գտնվել իր պապիկի՝ ԽՍՀՄ ՊԱՆ գեներալ Գեորգի Նևզորովի հետ գաղտնի բնակարաններում, որտեղ, ըստ Նևզորովի, որպես լրտու հոգևորականներ էին գալիս իրենց ծխականների մասին տեղեկություն հաղորդելու[4]։

1975 թվականին ավարտել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցը[2]։

1983 թվականից աշխատել է Լենինգրադի հեռուստատեսությունում, եղել է կասկադյոր[2]։ Հայտնի է դարձել 1980-ականների վերջին որպես հեռուստատեսության լրագրող, «600 վայրկյան» ծրագրի հեղինակ և հաղորդավար.[2]։ Առաջին անգամ այդ դերում Նևզորովը հանդես է ունեցել Լենինգրադի հեռուստատեսության եթերում՝ Եվգենի Դոդոլևի «Հայացք» («Վզգլյադ») ծրագրի ժամանակ[5]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Նևզորովի «Մարդու անհատականության և ինտելեկտի ծագումը» գիրքը (2012 թ.) քննադատական վերլուծության է ենթարկվել «Антропогенез.ру» պորտալի մասնագետների կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]