Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մյասնիկով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1953(1953-09-15) (70 տարեկան) կամ մարտի 12, 1953(1953-03-12)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1976)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1981)
Մասնագիտությունբժիշկ, Ընդհանուր պրակտիկայի բժիշկ, գիտնական, հաղորդավար, գրող, հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար
ԱշխատավայրՌուսական սրտաբանական հետազոտական-արտադրական համալիր և Central Clinical Hospital?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdrmyasnikov.ru
 Alexander Myasnikov Վիքիպահեստում
Ալեքսանդր Մյասնիկովy և Օլգա Շեստովան 2018 թվականի հունիսի 5-ին Մոսկվայի գրքի տանը, «Ժամանական է ճիշտ բուժվել» գրքի շնորհանդեսի ժամանակ

Ալեքսանդր Մյասնիկով (սեպտեմբերի 15, 1953(1953-09-15) կամ մարտի 12, 1953(1953-03-12)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական բժիշկ, բժիշկ-սրտաբան, ընդհանուր պրակտիկ բժիշկ, հեռուստառադիոհաղորդավար, հասարակական գործիչ, առողջության մասին գրքերի հեղինակ։

Մոսկվայի պետական  առողջապահական հաստատության «Մ.Ժադկևիչի անվան Քաղաքային կլինիկական հիվանդանոց» գլխավոր բժիշկ (2010 թվականից սկսած մինչև այսօր)։

2020 թվականի հունիսի 21-ին պարգևատրվել է Պիրոգովի շքանշանով[2] և 2017 թվականի հունիսի 7-ին արժանացել է «Մոսկվայի վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մյասնիկովը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 15-ին[3] Լենինգրադ քաղաքում, ժառանգական բժիշկների ընտանիքում։ Մյասնիկովների բժշկական տոհմը սկիզբ է առնում 19-րդ դարից (Տվերի մարզի Կարմիր Բլուր քաղաքում գտնվում է նրանց ընտանեկան թանգարանը)[4][5]։ Ալեքսանդր Մյասնիկովը Ալեքսանդր Լեոնիդովիչ Մյասնիկովի (1899—1965) թոռն է և խորհրդային հայտնի գիտնական, Համառուսական թերապևտների միության նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Լեոնիդ Ալեքսանդրովիչ Մյասնիկովի (1928—1973) և հայտնի գերոնտոլոգ, ազգությամբ Ղրիմի թաթար Օլգա Խալիլովնա Ալիևայի (17.04.1927 — 27.01.2020)[6] որդին։

1976 թվականին ավարտել է Մոսկվայի Ն․ Պիրոգովի անվան երկրորդ բժշկական համալսարանը, որից հետո մինչև 1981 թվականը սովորել է Ա․ Մյասնիկովի[4] անվան սրտաբանական համալսարանի օրդինատուրայում և ասպիրանտուրայում։

1981 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ[4]։

Աֆրիկայում, Մոզամբիկի Ժողովրդական Հանրապետությունում երկրաբանների խմբում աշխատել է որպես բժիշկ։ 1983 թվականին Զամբեզիի արվարձանում աշխատել է որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ։

1984-1989 թվականներին Անգոլայում «Пренда» կառավարական հոսպիտալում ծառայել է որպես խորհրդային բժիշկ-խորհրդատուների խմբի ավագ[4]։

Վերադառնալով Մոսկվա՝ համատեղել է Համամիութենական սրտաբանական գիտական կենտրոնի բժիշկ-սրտաբանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության բժշկական բաժնի աշխատակցի աշխատանքը[4]։

1993-1996 թվականներին աշխատել է Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում, որպես բժիշկ համագործակցել է Փարիզի առաջատար բժշկական կենտրոնների հետ[4]

1996 թվականից նա աշխատել է Միացյալ Նահանգներում, որտեղ ավարտել է Նյու Յորքի պետական համալսարանի բժշկական կենտրոնի օրդինատուրան՝ ընդհանուր բժշկություն մասնագիտությամբ։ 2000 թվականին ԱՄՆ-ի բժշկության կոմիտեի կողմից նրան շնորհվել է բարձրակարգ բժշկի կոչում։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի և բժիշկների ամերիկյան կոլեգիայի անդամ է[4]։ 2000 թվականին վերադարձել է Ռուսաստան։

2000 թվականից Մյասնիկովը սկսել է աշխատել Մոսկվայում որպես Ամերիկյան բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ապա իր կողմից ստեղծված ամերիկյան կլինիկայում՝ որպես գլխավոր բժիշկ[7]։

2009-2010 թվականներին նա Կրեմլի գլխավոր բժիշկն էր։ Այդ նույն ժամանակահատվածում իր ուժերը փորձել է որպես «Բժիշկ կանչել ե՞ք» հաղորդման հաղորդավար[8], որը հեռարձակվում էր «Երրորդ ալիք»-ով (այնուհետև «ТВЦ» հեռուստաալիքով)։ Սկսել է վարել Վլադիմիր Սոլովյովի և Աննա Շաֆրանի բժշկական բաժնի «Լրիվ կապ» ծրագիրը «Վեստի FM» ռադիոյով (այս վերնագիրը պահպանում է մինչ այժմ)[9]։

2013 թվականի մարտի 1-ից «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Գլխավորի մասին» հաղորդումն է վարում։ Հաղորդումը պայմանական պայմանականորեն անվանվում էր «Հարցրեք բժշկին»[4][10][11]։

Հաճախ որպես հյուր մասնակցում է «Россия-1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդմանը[12]։

2017 թվականի հունիսի 7-ին Ալեքսանդր Մյասնիկովը պարգևատրվել է «Մոսկվայի վաստակավոր բժիշկ» պատվավոր շքանշանով՝ առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Մոսկվայի Հասարակական պալատի անդամ է[13]։

2018 թվականի նախագահական ընտրություններում եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը[14], հետո Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում՝ Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[15]

2020 թվականին Մյասնիկովը նշանակվել է Տեղեկատվական կենտրոնի խոսնակ, որը վերահսկում է Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը[16][17]։

Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում Մյասնիկովն ասել է, որ թույլատրելի է համարում սպանել վիրավորանքի համար[18]։

2020 թվականի մայիսին լրագրող Իրինա Շիխմանը բժշկին մեղադրել էր այն բանում, որ նա, լինելով համավարակի գծով գլխավոր շտաբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատրաստ է թեմայի շուրջ հարցազրույց տալ միայն կոմերցիոն պայմաններով[19]։ Խոսքը գնում էր 88 հազար ռուբլու մասին[20]։ Լրագրողը պնդում է, որ ինքը ձայնագրություն ունի բժշկի օգնականի հետ, որը նշել է նման պայմանները։ Ինքը՝ Մյասնիկովը, այս պատմությունը համարում է սադրանք՝ միաժամանակ հաստատելով, որ օգնականի և լրագրողի զրույցը տեղի է ունեցել[21]։ «Ինչպես պարզվեց, նա իրոք ստացել էր նման զանգ, սակայն ես բոլոր մանրամասներն ու դրդապատճառները թողնում եմ նրա խղճի և պատասխանատվության վրա։ Ինձ ոչ օգնականս, ոչ էլ մեկ ուրիշը տեղյակ չեն պահել։ Ինպես ես հասկացա, զանգը լուրջ չեն ընունել»։

2020 թվականի մարտիի 30-ից վարում է «Շնորհակալություն բժիշկ» հաղորդումը «Սոլովյով լայվ» յութուբյան ալիքով։ 2020 թվականի հունիսի 6-ից «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Բժիշկ Մյասնիկով» ամենշաբաթյա հաղորդման վարողն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի չորրորդ կուրսում Մյասնիկովը ամուսնացել է Իննա անունով աղջկա հետ, ամուսնությունը երկար չի տևել[22]։

Երկրորդ կինը՝ Նատալյա Մյասնիկովան (ծնված. 1954 թվականին), որի հետ Ալեքսանդրը հանդիպել և ծանոթացել է աշխարհիկ ընդունելություններից մեկում[23][24]։ Նատալյան ավարտել է Մոսկվայի պատմա-արխիվային համալսարանը, աշխատել Է ՏԱՍՍ-ում։

Որդին՝ Լեոնիդ Մյասնիկովը, ծնվել է Փարիզում 1994 թվականին, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն[25], սովորում է Սորբոնի համալսարանում՝ որպես դեղագործ[26]։

Աները՝ Ալեքսանդր Պետրովիչ Կոլպակչին (ծնված 1925 թվականին), ինժեներ-տեխնոլոգ է և գյուտարար գարեջրի արտադրության ոլորտում։

Մյասնիկովն ունի արտամուսնական դուստր՝ Պոլինան[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Указ Президента Российской Федерации от 21 июня 2020 года № 407 «О награждении государственными наградами Российской Федерации»
  3. «| О докторе» (ռուսերեն). Доктор Мясников. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Биография А. Л. Мясникова. Сайт доктора Мясникова // drmyasnikov.ru
  5. «Биография А. Л. Мясникова: почему доктор не работает за границей» (ռուսերեն). Женский портал «Райков Студио» // raikovstudio.ru. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «"Для меня наступила другая эра": Доктор Мясников трогательно разоткровенничался о своём внезапном взрослении». tsargrad.tv (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  7. «Дела сердечные». Итоги. 2013 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. ««Врача вызывали?» (дневник)». // artefakt.ru. 2009 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. «АУДИО. Александр Мясников, ведущий медицинской рубрики в программе «Полный контакт» с Владимиром Соловьёвым и Анной Шафран. — Все выпуски» (ռուսերեն). Радиостанция «Вести FM» // radiovesti.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. ВИДЕО. Ежедневное телешоу о здоровье «О самом главном». О проекте, новости, все выпуски онлайн. Արխիվացված 2020-09-26 Wayback Machine Телеканал «Россия-1» // russia.tv
  11. Александр Леонидович Мясников. «О самом главном с доктором Мясниковым». // thelib.ru (электронная библиотека)
  12.  ВИДЕО. Александр Мясников: что сделать, чтобы старость была в радость? — Программа «Вечер с Владимиром Соловьёвым» на телеканале «Россия-1» (фрагмент выпуска от 21 июня 2018 года (00:24:48). // youtube.com («Вечер с Владимиром Соловьёвым»; опубликовано 22 июня 2018 года)
  13. «Мясников Александр Леонидович». opmoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  14. «Кто такой врач Мясников, возмутившийся шумихой вокруг дела журналиста Голунова. Миллионер, телеведущий, друг Соловьёва и доверенное лицо Путина «не по обязанности, а по убеждению»». Росбалт. 2019 թ․ հունիսի 9.
  15. Выборы-2018. Мясников Александр Леонидович, sobyanin.ru
  16. «Представителем штаба по коронавирусу станет доктор Мясников. Он исключал заражение россиян». BBC News Русская служба (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  17. «Главврач Мясников стал официальным представителем инфоцентра о ситуации с коронавирусом». ТАСС. 15 апреля 2020. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  18. «Меня не остановит ни тюрьма, ни угроза наказания. Доктор Мясников заявил, что считает допустимым убийство за оскорбление». Znak. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  19. «Глава инфоцентра по COVID-19 Мясников назвал обвинения в платном интервью провокацией». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  20. «Ирина Шихман сказала, что у нее требовали 88 тыс. рублей за интервью с главой инфоцентра по COVID-19». Афиша. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  21. «Доктор Мясников прокомментировал слухи о платных интервью» (ռուսերեն). РИА Новости. 20200508T2027. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  22. «Судьба Александра Мясникова. "У нас с женой биографии сложные"» (ռուսերեն). russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  23. https://www.vesti.ru/doc.html?id=3077223
  24. 24,0 24,1 «Ведущий программы «О самом главном» Александр Мясников: «Предлагал жене удалить миому и ребенка»». starhit.ru (ռուսերեն).
  25. «Пользователи затравили главврача больницы, где обследовали Голунова. Он признался, что не любит либералов, уважает Путина и Соловьёва (фото)». fontanka.ru (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  26. https://muzhyazheny.ru/biography/myasnikov; сайт Дороховой Елены — специалиста в области шоу-бизнеса.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ)» հոդվածին։