Ալեքսանդր Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մխիթարյան
մայիսի 25, 1912(1912-05-25)[1] - 1974[2]
ԾննդավայրՄայկոպ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՍտալինգրադի ռազմաավիացիոն ուսումնարան (1935)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Ալեքսանդր Նիկոլայի Մխիթարյան (մայիսի 25, 1912(1912-05-25)[1], Մայկոպ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - 1974[2]), ավիացիայի գեներալ–մայոր (1958)։։

Ավարտել է Ստալինգրադի (Վոլգոգրադ) ռազմաավիացիոն ուսումնարանը (1935), Ռազմաօդային ուժերի զորամասերի հրամանատարների կատարելագործման թռիչքա-տեսական դասընթացները։ 1936-1941 թվականներին, որպես հրահանգիչ-օդաչու, աշխատել է Ստալինգրադի, Բալաշովի, Կրասնոդարի ռազմաավիացիոն ուսումնարաններում։ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է 1941 թվականի հուլիսից։ Եղել է գիշերային ռմբակոծիչների էսկադրիլիայի հրամանատար, 1943 թվականից՝ ավիագնդի հրամանատարի տեղակալ, 1944 թվականից՝ ավիագնդի հրամանատար։ Աչքի է ընկել Կովկասյան ռազմաճակատի օդային մարտերում։ 1951 թվականին նշանակվել է ավիազորամասի հրամանատար։ 1960 թվականից պատասխանատու պաշտոն է վարել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական ապարատում։ Զորացրվելուց (1963) հետո բնակություն է հաստատել Մոսկվայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 634