Ալեքսանդր Միշկին
Ալեքսանդր Միշկին ռուս.՝ Александр Евгеньевич Мишкин | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1979[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Լոյգա (գյուղ, Ուստյանսկի շրջան), Ուստյանսկի շրջան, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] կամ Կոտլաս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | հետախույզ և ռազմական բժիշկ |
Աշխատավայր | Unit 29155? |
Ալեքսանդր Եվգենևիչ Միշկին (հետախուզական փաստաթղթերում՝ Ալեքսանդր Եվգենևիչ Պետրով, հուլիսի 13, 1979[1], Լոյգա (գյուղ, Ուստյանսկի շրջան), Ուստյանսկի շրջան, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] և Կոտլաս[3]), ամերիկյան[4][5], բրիտանական և եվրոպական իշխանությունների տվյալներով[3] Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության սպա, որը 2018 թվականի մարտին մասնակցել է ԳՀՎ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործողությանը, որն իրականացվել է «Նովիկչոկ» տիպի թունանյութով։ 2018-2019 թվականներին ԱՄՆ-ն[6][7][8] և Եվրամիությունը[3][9] Ալեքսանդր Միշկինի նկատմամբ անձնական պատժամիջոցներ են սահմանել՝ «քիմիական զենքի կիրառման» համար։
2021 թվականի ապրիլին Չեխիայի ոստիկանությունը Ալեքսանդր Պետրովին և Անատոլի Չեպիգային հետախուզում է հայտարարել։ Նշվում էր, որ նրանք օգտագործել են նաև Նիկոլայ Պոպայի անունով մոլդովական ու Ռուսլան Տաբարովի անունով տաջիկական անձնագրեր։ Չեխական իշխանությունները նրանց մեղադրում են 2014 թվականին Չեխիայի հարավ-արևելքում սպառազինության պահեստների պայթյունների կազմակերպման ու իրագործման մեջ, որի հետևանքով զոհվել էր 2 մարդ։ Պայթեցված զինապահեստներում պահվում էին չեխական ընկերության սպառազինություն, որն զբաղվում էր Ուկրաինա զենքի մատակարարումներով[10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան, բրիտանական և եվրոպական իշխանությունների տվյալներով՝ Միշկինը ծնվել է 1979 թվականի հուլիսի 13-ին Լոյգա գյուղում կամ էլ Կոտլասում[7]։ Ապրում է Մոսկվայում[7]։ Լրագրողական հետաքննությունների համաձայն՝ սովորել է Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում[11][12][13][14][15]։
Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորմանը Ալեքսանդր Միշկինի հնարավոր մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Bellingcat-ի[16] և The Insider-ի[17] լրագրողական հետաքննության համաձայն ու «BBC Russian»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեքսանդր Միշկինը ու Ալեքսանդր Պետրովը նույն անձն են։ Բրիտանական իշխանությունները նրան մեղադրում են Սերգեյ և Յուլիա Սկրիպալների, ինչպես նաև Չարլզ Ռոուլիի ու նրա զուգընկերուհու՝ Դոն Սթյորջեսի թունավորումների մեջ, որն ավելի ուշ մահացել էր[18][19][20][21][22][23][24][25][26]։
Bellingcat-ի հետաքննությունների տվյալներով՝ 2009 թվականին Ալեքսանդր Եվգենևիչ Պետրովը և Ռուսլան Տիմուրովիչ Բոշիրովը «նախորդների ոչ պիտանիության պատճառով» նոր անձնագրերի ստացման ժամանակ գրանցվել են ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության կենտրոնական բազայի Ռուսաստանի քաղաքացիների տվյալներում։ Ընդորում, բազայում որևէ տվյալ չի հայտնաբերվել նախկինում նրանց անձնագրերի տրամադրման վերաբերյալ։ Փաստաթղթերում Բոշիրովի ու Պետրովի կենսագրական տվյալների դաշտերը դատարկ են եղել։ Գրված է եղել «չտրամադրել տեղեկատվություն» ու նշված եղել միայն հեռախոսահամար, որի գրանցման հասցեն եղել է ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության հասցեն ու պատկանել ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Պետրովի ու Բոշիրովի անձնագրերը տարբերվել են միայն մեկ թվով և տրվել ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության՝ Մոսկվա քաղաքի թիվ 770001 բաժնի կողմից, որտեղից, լրագրողների պնդմամբ, իրենց փաստաթղթերն ստանում են բարձրաստիճան պաշտոնյաններն ու ուժայինները[27][28][29][30][31][32].
ԱՄՆ և ԵՄ անհատական պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, նրան նույնացնելով ԳՀՎ գործակալ Ալեքսանդր Պետրովի հետ, Միշկինին ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ Մեծ Բրիտանիայի կողմից՝ Սերգեյ և Յուրի Սկրիպալների սպանության փորձի իրականացման մեղադրանքով[5]։ 2019 թվականի հունվարի 21-ին Միշկինի (Պետրովի) նկատմամբ անհատական պատժամիջոցներ է սահմանել նաև Եվրամիությունը[9]։ Որպես պատժամիջոցների սահման պատճառ ԵՄ խորհուրդը նշել էր Միշկինի կողմից «Նովիչոկ» տեսակի թունանյութի պահպանումը, տեղափոխումը և կիրառումը[3]։
RT հեռուստաընկերությանը Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հարցազրույց (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու տղամարդ, որոնք իրենց անվանում էին Ալեքսանդր Պետրով և Անատոլի Չեպիգա, հարցազրույց են տվել RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը հրապարակվել է 2018 թվականի սեպտեմբերի 31-ին։ Նրանք հայտնել են, որ աշխատում են ֆիտնես արդյունաբերությունում, հերքել իրենց մասնակցությունը Սկրիպալների թունավորմանը, իսկ Սոլսբերի այցը, որը համընկել էր թունավորման ժամանակահատվածի հետ, բացատրել տեղական տեսարժան վայրերը՝ Սոլսբերիի տաճարը և Հին Սարումը տեսնելու ցանկությամբ[33]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.policie.cz/clanek/zadost-o-pomoc-pri-patrani-po-2-osobach.aspx
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.bellingcat.com/news/uk-and-europe/2018/10/09/full-report-skripal-poisoning-suspect-dr-alexander-mishkin-hero-russia/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 THE COUNCIL OF THE EUROPEAN UNION (2019-01-21)։ «COUNCIL IMPLEMENTING REGULATION (EU) 2019/84 of 21 January 2019 implementing Regulation (EU) 2018/1542 concerning restrictive measures against the proliferation and use of chemical weapons»։ Official Journal of the European Union։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-21-ին։ Վերցված է 2019-01-21
- ↑ «США ввели санкции против Чепиги и Мишкина за отравление Скрипалей»։ BBC։ 19 декабря 2018։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին։ Վերցված է 2020-08-30
- ↑ 5,0 5,1 «В США заявили о внесении в санкционный список 15 сотрудников ГРУ»։ Газета.ru։ 2018-12-19։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19
- ↑ «США ввели санкции против агентства ФАН, Мишкина и Чепиги»։ РБК։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19
- ↑ 7,0 7,1 7,2 «Notice of Intended Removals; Ukraine-/Russia-related Designations; Cyber-related Designations»։ www.treasury.gov։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19
- ↑ «Treasury Targets Russian Operatives over Election Interference, World Anti-Doping Agency Hacking, and Other Malign Activities | U.S. Department of the Treasury»։ home.treasury.gov։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-29-ին։ Վերցված է 2018-12-30
- ↑ 9,0 9,1 «ЕС ввел санкции против ГРУ за применение химоружия в Солсбери» (անգլերեն)։ 2019-01-21։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-21-ին։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Чехия объявила о высылке 18 российских дипломатов — и о розыске предполагаемых офицеров ГРУ «Петрова» и «Боширова»»։ Meduza։ 17 апреля 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին։ Վերցված է 2021-04-17
- ↑ Ведомости (2018-10-14)։ «Знакомая Мишкина узнала в нем подозреваемого в отравлении Скрипалей»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին։ Վերցված է 2018-10-14
- ↑ «Кто такой Александр Мишкин (он же Петров), коллега Анатолия Чепиги (он же Боширов) — и как удалось его найти. Главное»։ Meduza (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-14
- ↑ «Второй подозреваемый в отравлении Скрипалей — врач Александр Мишкин, Герой России - Беллингкэт»։ Беллингкэт (ռուսերեն)։ 2018-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-14
- ↑ «Как Bellingcat выяснил имя второго подозреваемого в отравлении Скрипалей»։ BBC News Русская служба (անգլերեն)։ 2018-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-14
- ↑ Отравление Скрипалей: Bellingcat назвал фамилию второго подозреваемого. Кто он? Archived 2018-10-31 at the Wayback Machine. // Би-би-си
- ↑ «Второй подозреваемый в отравлении Скрипалей — врач Александр Мишкин, Герой России - Беллингкэт»։ Беллингкэт (ռուսերեն)։ 2018-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-14
- ↑ «Солберецкие. The Bellingcat и The Insider удалось подтвердить причастность Петрова и Боширова к спецслужбам»։ The Insider։ 2018-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Как Bellingcat выяснил имя второго подозреваемого в отравлении Скрипалей»։ BBC News Русская служба (անգլերեն)։ 2018-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-14
- ↑ «Герой России Чепига»։ The New Times։ 2018-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Bellingcat узнало в Руслане Боширове полковника военной разведки Чепигу»։ РБК։ 2018-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «The Insider назвал Руслана Боширова полковником ГРУ Анатолием Чепигой»։ Ведомости։ 2018-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Раскрыта настоящая личность обвиняемого в отравлении Скрипалей»։ Lenta.ru։ 2018-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-27-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ Марк Крутов։ «Настоящий полковник. Раскрыта личность «Руслана Боширова»»։ Радио Свобода։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Counter-terrorism police release images of two suspects in connection with Salisbury attack»։ Служба столичной полиции։ 2018-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-27-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «В отравлении Скрипалей обвинили двух офицеров ГРУ. Британская полиция сообщила, как они действовали»։ Meduza։ 2018-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-06-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ Юлия Сапронова (2018-09-05)։ «Британия назвала имена подозреваемых в отравлении Скрипалей. Главное»։ РБК։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-27-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Паспортные данные подозреваемого в отравлении Скрипалей доказывают его связь с российскими спецслужбами»։ Bellingcat։ 2018-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Солберецкие. The Bellingcat и The Insider удалось подтвердить причастность Петрова и Боширова к спецслужбам»։ The Insider։ 2018-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Подтверждена служба в ГРУ подозреваемых в отравлении Скрипалей: раскрыты предыдущие операции в Европе»։ Bellingcat։ 2018-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Солберецкие, часть вторая. Приключения «туристов» из Министерства обороны»։ The Insider։ 2018-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-27-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Bellingcat показал заявку на паспорт Петрова из Солсбери. На ней есть пометка от спецслужб»։ BBC Russian։ 2018-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-18-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Журналисты дозвонились по номеру из "анкеты" Петрова. Ответили минобороны и магазин матрасов»։ BBC Russian։ 2018-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-27-ին։ Վերցված է 2018-09-26
- ↑ ««Мы опасаемся за свои жизни»: полный текст интервью Маргариты Симоньян с «подозреваемыми» в отравлении Скрипалей» (ռուսերեն)։ RT։ 2018-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2019-01-31