Ալեքսանդր Մաշկևիչ
| Ալեքսանդր Մաշկևիչ ռուս.՝ Александр Машкевич | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 23, 1954 |
| Ծննդավայր | Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 22, 2025 (71 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու (1981) |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Անտոնովիչ Մաշկևիչ (ռուս.՝ Александр Антонович Машкевич, փետրվարի 23, 1954, Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 22, 2025[1]), ղազախստանցի ձեռնարկատեր, օլիգարխ, միլիարդատեր, որը բնակվել է Թել Ավիվում (Իսրայել)[2][3]։ Ծագումով եղել է Ղրղզստանից։ 1989 թվականին եղել է «Մալախիտ» կոոպերատիվի վարչության անդամ և «Նևադա-Սեմիպալատինսկ» հակամիջուկային շարժման ակտիվիստ, հրեական հասարակական գործիչ, մինչև 2011 թվականը՝ Եվրո-Ասիական հրեական կոնգրեսի (ԵԱՀԿ) նախագահ։ Ունեցել է Կանադայի քաղաքացիություն[4]։
1989 թվականից եղել է գործարարներ Պատոխ Շոդիևի և Ալիջան Իբրահիմովի գործընկերը։ 1993 թվականին փաստացի համարվել է Ղազախստանի Քաղաքացիական կուսակցության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մաշկևիչն ազգությամբ եղել կարայիմ[5]։ Մաշկևիչի ընտանիքը 1941 թվականին էվակուացվել է Ղրղզստան և մնացել այնտեղ։ Ալեքսանդր Մաշկևիչն ավարտել է դպրոցը Ֆրունզե քաղաքում։ 1970 թվականին ընդունվել է Ղրղզական պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
1981 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Համապարփակ մոտեցումը դաստիարակության գործում Ղրղզստանի դպրոցներում Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.)» թեմայով և դարձել է Խորհրդային Միության իր մասնագիտության ամենաերիտասարդ գիտությունների թեկնածուն։
Եղել է Ղրղզստանի մանկավարժական ինստիտուտի ֆակուլտետի դեկան, որոշ ժամանակ աշխատել է դոկտորական ատենախոսության վրա։
1988 թվականին Ղրղզստանում սկսել է զբաղվել բիզնեսով։ 1990 թվականից եղել է Մոսկվայում, ապա Բելգիայում գործող «Սեաբեկո-գրուպ» ընկերության փոխնախագահը[6]։ 1995 թվականին տեղափոխվել է Ղազախստան և կարճ ժամանակում դարձել երկրի խոշորագույն գործարարներից մեկը[7]։
2000-ականների առաջին կեսին եղել է Եվրասիական արդյունաբերական ասոցիացիայի նախագահ, Եվրասիական բանկի տնօրենների խորհրդի նախագահ, ինչպես նաև «Kazakhstan Mineral Resources» ընկերության ղեկավարներից մեկը։
2000 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Ղազախստանի հրեական կոնգրեսը, որի նախագահը դարձել է ինքը։ Եղել է Եվրոպական հրեական կոնգրեսի գործադիր կոմիտեի անդամ։
2002 թվականի մարտին Մոսկվայում տեղի ունեցած հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է Եվրո-Ասիական հրեական կոնգրեսի (ԵԱՀԿ) նախագահ։ Կոնգրեսը հիմնվել էր որպես Համաշխարհային հրեական կոնգրեսի չորս մայրցամաքային ստորաբաժանումներից մեկը, և Մաշկևիչը եղել է դրա նախագահը մինչև 2011 թվականը։
2005 թվականին ԵԱՀԿ-ի ստորաբաժանումները գործել են 28 երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում, Մոնղոլիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Մաշկևիչի գլխավորությամբ ԵԱՀԿ-ն մեծ դեր է խաղացել հրեա-մուսուլմանական երկխոսության և ընդհանուր առմամբ հրեաների ու մուսուլմանների հարաբերությունների զարգացման մեջ։
2005 թվականին ընտրվել է ԱՊՀ-ում «Կերեն Հա-Եսոդ» բարեգործական կազմակերպության նախագահ։
2011 թվականի փետրվարի 7-ին ստացել է Իսրայելի «վերադարձած քաղաքացու» կարգավիճակը[8]։ Այդ փաստաթուղթը տրվում է նրանց, ովքեր վերադառնում են Իսրայել մշտական բնակության։
Ալեքսանդր Մաշկևիչը մահացել է 2025 թվականի մարտի 22-ին[9][10]։
Կարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ 2016 թվականին նրա անձնական կարողությունը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար (№ 1198 աշխարհում և № 11 Իսրայելում)[11]։
Մաշկևիչի գլխավորած ընկերությունները վերահսկել են Ղազախստանի ալյումինի (այդ թվում՝ Պավլոդարի ալյումինի գործարանը), երկաթի հանքարդյունաբերության և քրոմի արդյունաբերությունը, ինչպես նաև մասնակցել են այդ ոլորտների զարգացմանը Ուկրաինայում և Ռուսաստանում։
Նա և իր ղեկավարած կազմակերպությունները մեծ աջակցություն են ցուցաբերել Ղազախստանի և այլ երկրների հրեական համայնքներին։
Եղել է «Եվրասիական բանկի» տնօրենների խորհրդի նախագահը, «Եվրասիական ֆինանսա-արդյունաբերական կորպորացիա» ԲԲԸ-ի բաժնետեր (2009 թվականի հուլիսի 13-ի դրությամբ՝ 14,59 %[12], ավելի ուշ նրա բաժնեմասը հասել է 20,7 %-ի)։
Եղել է Ղազախստանի Քաղաքացիական կուսակցության հովանավոր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարիս» I աստիճանի շքանշան (2021 թ.)[13]՝ արտադրական, սոցիալ-մշակութային և հասարակական գործունեության մեջ ունեցած հատուկ վաստակի համար։
- «Բարիս» III աստիճանի շքանշան (2011 թ.)[14]՝ արտադրական, սոցիալ-մշակութային և հասարակական գործունեության մեջ ունեցած վաստակի համար։
- «Կուրմետ» շքանշան (2001 թ.)՝ Ղազախստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար[15][16][17][18]։
- Սերգի Ռադոնեժցկու II աստիճանի շքանշան (Ռուս Ուղղափառ Եկեղեցի, 2007 թ.)՝ Ակտոբեում Սուրբ Նիկոլայ Խոստովանողի տաճարի կառուցման գործում ունեցած ներդրման համար[19]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մաշկևիչի ծնողները ծնողները ծանոթացել են Ղրղզստանում, 1941 թվականին։
- Հայր՝ Անտոն Ազարյևիչ Մաշկևիչ (1919 թ. մարտի 3, Տրակայ, Լիտվա֊2014 թ. հունիսի 4, Բրյուսել[20][21][22]), լիտվացի կարայիմ, մասնագիտությամբ բժիշկ, աշխատել է սանիտարահամաճարակաբանական կայանում[23][24]։
- Մայր՝ Ռախիլ Յոֆֆե[25], ծագումով եղել է Վիտեբսկից, եղել է Ղրղզստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը[26]։ 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվել է Կենտրոնական Ասիայի խոշորագույն սինագոգը՝ «Բեյթ Ռախել֊Հաբադ Լյուբավիչ», որը կոչվել է Մաշկևիչի մոր պատվին։
- Կին՝ Լարիսա Վասիլևնա Մաշկևիչ (ծնվ. 1954 թ. հունվարի 27)[27]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Ալեքսանդրովնա Մաշկևիչ[28]։
- Ալլա Ալեքսանդրովնա Մաշկևիչ (ծնվ. 1977 թ. օգոստոսի 11)։
Եղբայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Машкевич Александр Антонович (персональная справка)». Информационная система ПАРАГРАФ (ռուսերեն). Վերցված է 2025-03-31-ին.
- ↑ Казахстанский олигарх Машкевич купил самую дорогую квартиру в Тель-Авиве
- ↑ «Один из богатейших евреев стран СНГ — вновь израильтянин». Արխիվացված օրիգինալից 2014-07-25-ին. Վերցված է 2011-02-08-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 36 (օգնություն) - ↑ «Список лиц, оказывающих существенное (прямое или косвенное) влияние на решения, принимаемые органами управления ОАО «Евразийский банк»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015-08-21-ին.
- ↑ «Указ Президента Кыргызской Республики от 28 мая 2014 года № 116» (PDF). Кыргыз Республикасынын Президентинин расмий Интернет сайты. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018-12-19-ին. Վերցված է 2018-12-19-ին.
- ↑ http://www.zonakz.net/blogs/user/q10/6264.html(չաշխատող հղում)
- ↑ «Бухарский евразиец, Или жизнь замечательного казахского олигарха». Արխիվացված օրիգինալից 2010-07-06-ին. Վերցված է 2010-02-09-ին.
- ↑ «Один из богатейших евреев стран СНГ — вновь израильтянин». Արխիվացված օրիգինալից 2014-07-25-ին. Վերցված է 2011-02-08-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 36 (օգնություն) - ↑ «Умер совладелец ERG и Евразийского банка Александр Машкевич». Nur.kz (ռուսերեն). 2025-03-22. Վերցված է 2025-03-22-ին.
- ↑ «Скончался бизнесмен Александр Машкевич».
- ↑ «Alexander Machkevich - Forbes». Արխիվացված օրիգինալից 2018-12-19-ին. Վերցված է 2017-09-30-ին.
- ↑ The Search Engine that Does at InfoWeb.net Արխիվացված 2010-10-29 Wayback Machine
- ↑ Токаев наградил орденами Назарбаеву, Байбека, Машкевича, Ломтадзе, Рахимбаева
- ↑ «Вручены государственные награды». Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2011-12-15-ին.
- ↑ «Указ Президента РК от 10.12.2001 № 737». Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2015-11-09-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 35 (օգնություն) - ↑ «Биографические данные на сайте fond-esu.kz». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2009-07-24-ին.
- ↑ Достойная награда за добрые дела(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента РК от 10.12.2001 № 737». Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2015-11-09-ին.
- ↑ Достойная награда за добрые дела(չաշխատող հղում)
- ↑ Wydarzenia(լեհ.) // Awazymyz : Pismo historyczno-społeczno-kulturalne Karaimów. —Wrocław, 2014. — Т. 25. — № 3 (44). — С. 31. — ISSN 1733-7585. Архивировано из первоисточника 22 հուլիսի 2020.
- ↑ «Отец Александра Машкевича ушел из жизни». Tengrinews. 2014-06-11. Արխիվացված օրիգինալից 2018-12-20-ին. Վերցված է 2018-12-19-ին.
- ↑ «Скончался отец миллиардера Александра Машкевича». Zakon.kz. 2014-06-11. Արխիվացված օրիգինալից 2018-12-19-ին. Վերցված է 2018-12-19-ին.
- ↑ «Советтик Кыргызстан (27 сентября 1957)». Արխիվացված օրիգինալից 2019-10-28-ին. Վերցված է 2019-10-28-ին.
- ↑ Аффилированые лица АО «Евразийская финансово-промышленная компания»(չաշխատող հղում)
- ↑ «Интервью с А. А. Машкевичем». Արխիվացված օրիգինալից 2019-10-28-ին. Վերցված է 2019-10-28-ին.
- ↑ http://www.zonakz.net/blogs/user/q10/6264.html(չաշխատող հղում)
- ↑ Аффилированые лица АО «Евразийская финансово-промышленная компания»(չաշխատող հղում)
- ↑ Аффилированые лица АО «Евразийская финансово-промышленная компания»(չաշխատող հղում)
- ↑ Аффилированые лица АО «Евразийская финансово-промышленная компания»(չաշխատող հղում)
- ↑ Ольга Шишанова (2019-06-06). «Дирижёр на сцене и в жизни». np.kz. Новое поколение. Արխիվացված օրիգինալից 2020-06-15-ին. Վերցված է 2020-06-15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մաշկևիչ» հոդվածին։ |
| ||||||