Ալեքսանդր Մայսուրյան
Ալեքսանդր Մայսուրյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, պատմաբան, գրող, կենսաբան, իրավապաշտպան, բլոգեր և հրապարակախոս |
Աշխատավայր | Աբրամցևո (թանգարան-արգելոց)[1] |
Կուսակցություն | Democratic Union?[2][3] |
Կայք | maysuryan.livejournal.com |
Alexander Maysuryan Վիքիպահեստում |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Մայսուրյան (ռուս.՝ Александр Александрович Майсурян, հունիսի 15, 1969, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հրապարակախոս և ձախ քաղաքական ակտիվիստ, լրագրող և բլոգգեր, պատմության և կենսաբանության մասին գրքերի հեղինակ։ Ընդգրկված է Կենդանի լրագիր (ռուս.՝ Живой Журнал) վարկանիշի լավագույն 100-յակի մեջ[4]։
Ընտանիք և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագումով հայ է[5], հայրը՝ կենսաբան Ալեքսանդր Նիկոլաևիչ Մայսուրյանը (1931-2013), կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր էր, մայրը Անաստասիա Բորիսովնա Ֆեդինան (1932-2012) նույնպես կենսաբան էր։ Հայրական կողմից Համամիութենական գյուղատնտեսական ակադեմիայի ակադեմիկոս, Տիմիրյազևի ակադեմիայի պրոֆեսոր Նիկոլայ Մայսուրյանի (1896-1967) և կենսաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, Տիմիրյազևի ակադեմիայի պրոֆեսոր Անաիդա Իոսիֆովնա Աթաբեկովի (1903-1991) թոռն է։ Քաղաքական գործիչ Իոսիֆ Աթաբեկովի և դերասանուհի Օլգա Մայսուրյանի (1871-1931) ծոռն է, անարխիզմի գաղափարախոս Ալեքսանդր Աթաբեկյանի հեռավոր ազգականը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հովսեփ Աթաբեկովի զարմիկը և Գրիգոր Աթաբեկովի նախահոր զարմիկը[6]։
Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, 1987-1989 թվականներին զինվորական ծառայություն է անցել Մուրմանսկի մարզի Սևերոմորսկ -7 (Զապադնայա Լիցա) քաղաքում[7]։
Հիմնական պատմական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Другой Ленин» (2006, «Вагриус» հրատարակչություն)
- «Другой Брежнев» (2004, «Вагриус» հրատարակչություն)
- «История России XX века» — թողարկված «Ավանտա +» հրատարակչության «Հանրագիտարան երեխաների համար» շարքում (1996)
Աշխատանքներ կենսաբանության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զարգացում բնության, մշակույթի և պատմության ժամանակաշրջանում» (2000)
- «Կենսաբանություն» (համահեղինակներից մեկը), տպագրվել է «Ավանտա +» հրատարակչության «Հանրագիտարան երեխաների համար» շարքում (1993)
2000 թվականին Մայսուրյանը հրատարակել է կենդանի բնության մեջ Սերգեյ Չետվերիկովի ուսմունքների զարգացման «կյանքի ալիքների» (1905) վերաբերյալ գիտական տեսությունը[8]։ Ըստ Չետվերիկովի՝ բոլոր կենսաբանական պոպուլյացիաներն ու տեսակները զգում են «կյանքի ալիքները», այսինքն թվաքանակի պարբերական վերելքներն ու վայրէջքները («կյանքի մակընթացություն և տեղատվություն»)։ Ըստ Մայսուրյանի վարկածի՝ կյանքում այդպիսի «մակընթացություն և տեղատվություն» նկատվում է ցանկացած էվոլյուցիայի մեջ՝ ոչ միայն բնության, այլև մշակույթի, տնտեսության, պատմության մեջ։ Սա հնարավորություն է տալիս այդ տարաբնույթ գործընթացները նկարագրել ընդհանուր օրենքների շրջանակներում։ Այս ընդհանուր օրինաչափություններին է վերաբերվում մասնավորապես, այսպես կոչված «գոլորշի բաց թողնելու» գործընթացը։
«Հաճախ է պատահում, նշում է Մայսուրյանը, որ թվաքանակի հերթական վերելքի ժամանակ նեղվածությունը գերազանցում է այն սահմանը, որը սպառնում է ամբողջ ընկերակցության մահվանը։ Այս պարագայում նկատվում է մի հետաքրքիր երևույթ. «գոլորշի բաց թողնելու» գործընթացը, ընկերակցության մի մասն ինքնաոչնչացվում է ՝ հանուն ամբողջի շահերի»[9]։ Համաձայն Մայսուրյանի վարկածի, բնության մեջ այս մեխանիզմը բացատրվում է մասնավորապես լայնորեն հայտնի, միգրացիոն առանձնյակների, ինչպես նաև անձրևորդերի, կետանմանների և այլ միջատների «ինքնասպանական» վարքագծով։ (Այս «ինքնասպանական» վարքագծի ավանդական բացատրությունը կենդանիների կենսամեկուսացման համակարգի խախտումն է)։
Լրագրողական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականի հունիսից Ալեքսանդր Մայսուրյանը մասնակցել է Դեմոկրատական միության (ԴՄ) գործունեությանը, պատկանել կուսակցության ձախ թևին (որը կազմված էր մարքսիստներից, տրոցկիստներից և նարոդնիկներից), որոնք դեմ էին ԴՄ ազատական հատվածին՝ Վալերիա Նովոդվորսկայայի գլխավորությամբ։ Ըստ Վադիմ Դամիերի՝ Մայսուրյանն իրեն համարել է նարոդնիկ և Սերգեյ Բիեցի հետ միասին եղել Եվրո-կոմունիստական խմբակցության անդամ։ 1993 թվականի գարնանը նա վերջնականապես բաժանվել է «Նովոդվորսկայա» խմբից, որը սատարում էր նախագահ Բորիս Ելցինի քաղաքականությանը։
Որպես քաղաքական հրապարակախոս՝ տպագրվել է 1989 թվականից։ Առաջին հրապարակումը կատարվել է «Կոմունիզմի ուրվականը» (այժմ՝ «Հեղափոխական աշխատանքային կուսակցության» (ՀԱԿ) «Բանվորական ժողովրդավարություն») թերթում։ Այնուհետև նա հրատարակվեց «Свободное слово» թերթում, նրա հեղինակությամբ լույս էին տեսնում նաև «Рабочая демократия», «Крамола», «Новая жизнь», «За волю!»[10], «Трудовая Россия» թերթերը, «Наперекор» և այլ ամսագրեր։ 1992 թվականին եղել է «Амфитеатр» թերթի գլխավոր խմբագիրը։
1989-1990 թվականներին բազմիցս ձերբակալվել է և ենթարկվել վարչական պատասխանատվության ցույցերին և հանրահավաքներին մասնակցելու համար։ 1993 թվականի հոկտեմբերին՝ Սպիտակ տան շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ, մասնակցել է նարոդնիկների և անարխիստների կողմից կազմավորված «Մ. Վոլոշինի անվան սանդրուժինային»[11][12]։
1989 թվականից մասնակցել է քաղբանտարկյալների, այդ թվում՝ Վիկտոր Օրեխովի, Անդրեյ Դերևյանկինի, Պավել Լյուզակովի, Իլյա Ռոմանովի[13], Անդրեյ Նովիկովի, Նադեժդա Նիզովկինայի[14][15][16], Տատյանա Ստեցուրայի Նոր հեղափոխական այլընտրանքի և այլ գործերով ձերբակալվածների արշավներին։ Հանդես է եկել «ազգամիջյան և սոցիալական ատելություն հրահրելու մասին» քրեական օրենսգրքի հոդվածի վերացման օգտին, ինչպես նաև այդ հոդվածով հարուցված բոլոր քրեական գործերը կարճելու և ձերբակալվածներին, այդ թվում՝ ռուս ազգայնական Կոնստանտին Սմիրնով-Օստաշվիլիին և ծայրահեղական Բորիս Ստոմախինին ազատ արձակելու համար[17]։
1995 թվականին, որպես հակապատերազմական թռուցիկի հեղինակ, Պավել Լյուզակովի, Եվգենի Ֆրումկինի և այլոց հետ միասին, անցել է թիվ 230547 քրեական գործով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին (Բորիս Ելցին) վիրավորելու համար՝ ՌՍՖՍՀ Քր. օրենսգրքի 131 հոդվածով («անձի պատվի և արժանապատվության դիտավորյալ նվաստացում») (Միաժամանակ նույն մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել «Կուկլա» հեռուստածրագրի խմբագրակազմի դեմ և այդ ժամանակ էլ փակվել)։
1996 թվականին հակապատերազմական հավաքներ և ցույցեր կազմակերպելու համար քրեական գործ է հարուցվել ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 200.1 հոդվածի հատկանիշներով («ժողովների, միտինգների, ցույցերի, երթերի կազմակերպման և անցկացման կարգի խախտում»)։ Գործը փակվել է 1997 թվականին՝ Քրեական օրենսգրքի այդ հոդվածի ապաքրեականացման պատճառով։
1999 թվականին Մայսուրյանը Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի կողմից դատապարտվել է պայմանական պատժի և տուգանքի ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 213-րդ և 214-րդ հոդվածներով («խուլիգանություն» և «վանդալիզմ») փողոցային գրաֆիտի պատկերներ նկարելու համար (Մոսկվայի քաղաքային դատախազության շենքի վրա)։
2009 թվականից ի վեր նա պարբերաբար տպագրվում է ընդդիմադիր Forum.msk ինտերնետային պորտալում, որտեղ տպագրում է շուրջ 300 հոդված։ 2013 թվականի մարտին գերմանական ինտերնետ ծառայությունների մատակարարը փակել էր Forum.msk պորտալը՝ Մայսուրյանի «Ծաղիկներ «ռուսական Դուչէին»» հոդվածի հրապարակման համար[18]։ Ինչպես հայտարարել է Forum.msk-ի գլխավոր խմբագիր Անատոլի Բարանովը՝ «Ալեքսանդր Մայսուրյանի նյութը մենք հրապարակել էինք հունվարին։ Հոդվածն ամբողջությամբ Պուտինի մասին էր։ Գերմանացիները պաշտոնական բծախնդրություն ունեին։
Հեղինակը մեջբերում է Երրորդ ռեյխի առաջնորդներին, բայց բացասական իմաստով։ Հոդվածն ամբողջովին հակաֆաշիստական է, բայց Գերմանիայում գոյություն ունի օրենք, որն արգելում է նացիստական ռեժիմի ղեկավարների պաշտոնական հիշատակումը»[19]։ Forum.msk- ի խմբագրական խորհրդի նախագահ Միխայիլ Դելյագինի տվյալներով, պորտալը փակվել է «Ռուսաստանի ուժային կառույցների ներկայացուցչի ոչ պաշտոնական պահանջով»[20]։ Դրանից հետո Forum.msk-ն ստիպված էր փոխել իր սերվերի ֆիզիկական տեղադիրքը` այն Գերմանիայից տեղափոխելով Ֆինլանդիա[21]։ Արդյունքում, պորտալը ցանցում չէր գործել մեկ օրից պակաս[22]։ Մի շարք ձախակողմյան կազմակերպություններ հանդես եկան ի պաշտպանություն Forum.msk- ի, այդ թվում՝ ՌԴ Կոմունիստական կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեն (առաջին քարտուղար Վ. Ի. Լակեև) և Ղազախստան Սոցիալիստական շարժումը, ում հայտարարության մեջ նշվում էր, որ «մարքսիստ Մայսուրյանի հոդվածում հեղինակը ասում է, որ Կրուպների և մյուս օլիգարխների գերդաստանը ուղղակիորեն շահագրգռված էր ֆաշիստական բռնապետության գոյության մեջ։ Հենց այդ պահը դարձավ հիմնականը Hetzner Online AG ընկերության պահանջների մեջ` այդ նյութը հանելու համար որպես գերմանական բուրժուազիային «վիրավորող»։ Բնականաբար, խմբագիրները հրաժարվեցին կատարել այդպիսի վերջնագիրը և իրենց քաղաքական ու գաղափարական հավատարմության սկզբունքների համար վճարեցին IP հասցեի լիովին արգելափակմամբ»[23]։
2012-2013 թվականներին նա բազմիցս քննադատել է Ալեքսեյ Նավալնիին[24][25][26][27][28], իր գնահատականներով, աջակողմյան և հակաժողովրդավարական հայացքների համար։
«Ինչո՞ւ «Եդինայա Ռոսիան» սատարեց Նավալնիին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում։ «Քանի որ Կիրովսկի դատարանը նրան խարդախ ու գող ճանաչեց» (2013) |
Նա նաև բազմիցս հոդվածներ է հրապարակել ընդդեմ Լիբիայի[29][30][31] և Սիրիայի գործերին Արևմուտքի միջամտության[32]։ Նա առաջարկեց կիրառության մեջ դնել «Ռեստավրացիա» հասկացությունը պերեստրոյկայի սկզբից սկսած ժամանակահատվածի համար (ֆրանսիական և անգլիական ռեստավրացիայի անալոգիայով)[33][34]։ Հրապարակումների հիմնական թեմաներն էին աջ թևի գործիչների և գաղափարախոսների, հոգևորականության քննադատությունը[35][36][37][38][39], գրաքննությունը[40][41], ինչպես պատմական ներկայացուցիչներին (գեներալ Վլասով[42], Ծովակալ Կոլչակ[43], Ռոմանովներ[44], Ստոլիպին[45][46]) այնպես էլ ժամանակակիցներին (Ռոման Աբրամովիչ[47][48], Բորիս Ակունին[49], Կախա Բենդուկիձե[50], Եգոր Գայդար[51], Միխայիլ Գորբաչով[52], Բորիս Ելցին[53], Գենադի Զյուգանով[54][55],Անդրեյ Իսաև[56], Սերգեյ Կովալև[57], Յուլիա Լատինինա[58], Նիկիտա Միխալկով[59], Սերգեյ Միխալկով[60], Քսենիա Սոբչակ[61] Ալեքսանդր Սոլժենիցին[62][63], ավագ երեց Վսևոլոդ Չապլին[64][65]): 2013-2014 թվականներին նա հանդես եկավ Կիևի Եվրամայդանի քննադատությամբ՝ աջ կողմնորոշման և հակակոմունիզմի համար[66][67][68]։ Նա հանդես էր գալիս ի աջակցություն Բորոտբայի խմբի[69], Դոնեցկի և Խարկովի ժողովրդական հանրապետությունների[69][70]։
Վլադիմիր Մուսաելյանը Ալեքսանդր Մայսուրյանին անվանել է իր ընկերը[71]։
Ալեքսանդր Մայսուրյանը «Метро 2033. Wars» խաղի հերոսներից մեկն է, որը հիմնված է Դմիտրի Գլուխովսկու հետապոկալիպտիկ «Մետրո 2033» վեպի վրա և նկարագրում է մարդկանց կյանքը մոսկովյան մետրոյում Երկրի միջուկային պատերազմից հետո։ Խաղում նա բնութագրվում է որպես «հռչակավոր կոմունիստ»[72], մասնագիտությամբ՝ գիտնական (կենսաբան)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեռուստաֆիլմ «Брежнев против Косыгина. Ненужный премьер» 26.08.2017` Մայսուրյանի մասնակցությամբ
- Հեռուստաֆիլմ «Битва в Кремле: Отстранение Ленина» 21.11.2017` Մայսուրյանի մասնակցությամբ
- Հեռուստաֆիլմ «Ульяновы. Засекреченная семья» 18.12.2017` Մայսուրյանի մասնակցությամբ
- Հեռուստաֆիլմ «Брежнев против Хрущёва. Удар в спину» 10.07.2020` Մայսուրյանի մասնակցությամբ
- Հեռուստաֆիլմ «Надежда Крупская» 18.01.2021` Մայսուրյանի մասնակցությամբ
- Զրույց «Спутник» ռադիոյով 14.03.2021 Կարլ Մաքսի մասին՝ Մայսուրյանի մասնակցությամբ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.vesti.ru/article/1374602
- ↑ http://library.khpg.org/files/docs/1348666275.doc
- ↑ http://nlr.ru/domplekhanova/dep/artupload/dp/article/82/NA35463.pdf
- ↑ maysuryan - Profile
- ↑ Программа "10.000 дней" выполняется!: maysuryan — LiveJournal
- ↑ В Москве умер академик РАН Иосиф Атабеков :: Город :: РБК
- ↑ Зеркало для героя. Почему в советском кино не было инопланетных монстров?: maysuryan — LiveJournal
- ↑ А. А. Майсурян «Развитие в природе, культуре и истории» (М.: Книжный клуб «XXI век», 2000. Рецензент Б. М. Медников
- ↑ А. А. Майсурян «„Волны жизни“ в природе и культуре» (журнал «Экология и жизнь» 2006. № 2)
- ↑ «Авторы «За волю!»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Владимир Платоненко. «Ночь с двадцать первого на пятое»
- ↑ Ярослав Леонтьев — Дневник одной сандружины
- ↑ Илья Романов: «Идите в тюрьму и ничего не бойтесь!»
- ↑ Улан-Удэ: Стратегия-31 вышла на уровень уголовного преследования активистов
- ↑ Бурятское дело: Подсудимые потребовали для себя не условного, а реального срока
- ↑ Бурятское дело: Фемида, увидав себя в зеркале, испугалась и попятилась
- ↑ «Оправдание народовольцев» в путинской России становится тяжким преступлением
- ↑ Анатолий Баранов. Цензура настигла ФОРУМ.мск и в «свободной» Германии — ресурс закрывается на неопределенное время
- ↑ «Свободная пресса»: Полицейская глобализация. Государства Запада помогают российской власти бороться с оппозицией
- ↑ Михаил Делягин. Вчера немецкий провайдер отключил оппозиционный российский портал Forum.msk
- ↑ Анатолий Баранов. «ФОРУМ.мск, конечно, не El Pais… Мы круче!»
- ↑ МГК КПРФ принял заявление в поддержку портала ФОРУМ.мск
- ↑ Требуем прекращения преследования сайта ФОРУМ.мск!
- ↑ Мандела на час
- ↑ Егора Тимуровича Навального — в президенты?
- ↑ Carthago delenda est (Карфаген должен быть разрушен)
- ↑ «Оранжевые» против Pussy riot
- ↑ Культ личности Навального? Не рановато ли?
- ↑ «Не корысти ради, а токмо волею пославшего мя ливийского народа»
- ↑ Третье нашествие марсиан
- ↑ Пришли, увидели… и не победили
- ↑ Химическое оружие: А судьи кто?
- ↑ «Как хорошо, что нам хватило мужества и мудрости вовремя себя бурбонизировать»
- ↑ Все Реставрации когда-нибудь кончаются
- ↑ Атеизм «оскорбляет чувства верующих»?
- ↑ «Не ездить же князю церкви на ослике, как нищему Иисусу!»
- ↑ На Голгофе разбойники висели на крестах. А в церкви — кресты на разбойниках
- ↑ Или снимите «брегет», или не надевайте крестик!
- ↑ Физики и клирики
- ↑ Чиполлино как верноподданный
- ↑ «Уж коли зло пресечь, забрать все книги бы, да сжечь»
- ↑ Зачем нашей элите нужен генерал Власов?
- ↑ Сшит Колчак, да не по-колчаковски
- ↑ Их Величества и Их Высочества, от большевиков умученные
- ↑ Господину Столыпину, вагону и человеку
- ↑ Цветы для «русского Дуче»
- ↑ По ком звенят бокалы на яхте Абрамовича?
- ↑ Ковчег Абрамовича
- ↑ Фаршированную свиную голову заказывали?
- ↑ Донос как первый шаг к свободе
- ↑ Подвиг Мальчиша-Плохиша
- ↑ Ленин помешал Горбачеву рекламировать пиццу
- ↑ Он ушёл в могилу, но и теперь его рукопожатие крепко как никогда
- ↑ Во имя отца, сына и исторического материализма
- ↑ Метод «кнута и кадила» — духовная основа КПРФ?
- ↑ Бывший анархистский вожак, а ныне князь
- ↑ О безответственности интеллектуалов
- ↑ Пять тысяч голов для построения «чуда»
- ↑ Не вернёте мигалку — отберу гимн!
- ↑ Гимн как исторический диагноз
- ↑ «Шубу воруют!»
- ↑ Шаламов жив. А Солженицын — умер
- ↑ Разоружившийся «пророк в своем отечестве»
- ↑ Клерикалы хотят выдрессировать женщин
- ↑ После попов и судейских за журналиста взялись казаки
- ↑ Рим-1922 и Киев-2014: путь фашистов к власти
- ↑ Евробирюлёво
- ↑ Человеку свойственно возвращаться на то место
- ↑ 69,0 69,1 Хай живе Комуна!
- ↑ Хроника самопровозглашённых республик
- ↑ Личный фотограф леонида брежнева владимир мусаэльян: «леонид ильич был честным и не скрывал от жены своей связи с фронтовой подругой» - «ФАКТЫ»
- ↑ Metro_2033_Wars
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Статьи Александра Майсуряна на сайте rabkor.ru
- Статья А. А. Майсуряна «„Волны жизни“ в природе и культуре» (журнал «Экология и жизнь» 2006. № 2)
- Книга А. А. Майсуряна «Развитие в природе, культуре и истории» (М.: Книжный клуб «XXI век», 2000. Рецензент Борис Михайлович Медников) ISBN 5-8237-0091-1: на сайте "Проблемы эволюции" Александра Маркова [1][2]
Պատմական աշխատություններ։
Լրագրություն։
- «Что такое революция и зачем она нужна» (2011 г.)
- «Предсказания Троцкого и современность» (2009 г.)
- «Как хорошо, что нам хватило мужества и мудрости вовремя себя бурбонизировать» (2009 г.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մայսուրյան» հոդվածին։ |
|
- Հունիսի 15 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս լրագրողներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս կենսաբաններ
- Հակապատերազմական ակտիվիստներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ պատմաբաններ
- Հայ իրավապաշտպաններ
- Հայ գրողներ
- Ռուս բլոգերներ