Ալեքսանդր Հոում, 3-րդ լորդ Հոում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Հոում, 3-րդ լորդ Հոում
Ծնվել է15-րդ դար
Մահացել է1516
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինLady Agnes Stewart?
Ծնողներհայր՝ Alexander Home, 2nd Lord Home?
Զբաղեցրած պաշտոններMember of the Parliament of Scotland?

Ալեքսանդր Հոում, 3-րդ լորդ Հոում (մահացել է 1516 թվականին), շոտլանդացի զինվոր ու ազնվական, Շոտլանդիայի թագավորական արքունիքի կառավարիչ ու արևելյան սահմանագոտու վերահսկիչ։ Կռվել է Ֆլոդենի ճակատամարտում, որտեղ իր զորքերը հաղթել են անգլիացիների աջ թևին, որից հետո սակայն շոտլանդական բանակը ջախջախվել է։ Ճակատամարտից հետո ընդդիմացել է Ալբանիի դուքս Ջոն Ստյուարտի գահապահությանը, գերի է վերցվել ու մահապատժի ենթարկվել անհնազանդության համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Հոումի՝ 2-րդ լորդ Հոումի ու նրա կնոջ՝ Նիքոլաս Քերի՝ Սամուելսթոնի Ջորջ Քերի դստեր, որդին էր։ Նրա հայրը 1488 թվականի հոկտեմբերի 7-ից եղել է Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ի արքունիքի գլխավոր կառավարիչը։ 1506 թվականին Ալեքսանդրը հաջորդել է իր հորը որպես լորդ Հոում, արքունիքի կառավարիչ ու արևելյան ու միջին սահմանագոտու վերահսկիչ, և 1510 թվականի փետրվարին մի թագավորական հրովարտակով նրա այս տիտղոսները վավերացվել են[1]։ 1507 թվականին նա Հանթլիի կոմսից գնել է Գորդոն քաղաքն ու շրջակա տարածքները։

1513 թվականի օգոստոսին Հոումն առաջնորդել է 3000 ավարառուների արշավը դեպի Անգլիա, բայց ավարով բեռնված Շոտլանդիա վերադառնալիս Բրանսեփեթ ամրոցից Ուիլյամ Բալմերը Միլֆիլդում դարանակալել է նրան ու նա կորցրել է իր մարդկանցից 1000 հոգու և իր դրոշը։ Հոումն ինքը մի կերպ փախել է, բայց նրա եղբայր Ջորջ Հոումը գերի է վերցվել[2]։

Մեկ ամիս անց, սեպտեմբերի 9-ին, Հոումի հեծյալները շոտլանդական զորքի կազմում կռվում էին Ֆլոդենի ճակատամարտում։ Հոումի ու Հանթլիի կոմսի զորախմբերը կազմում էին շոտլանդական բանակի առաջապահ ջոկատները։ Անկախ ճակատամարտի ելքից, այդ օրը Հոումի մարդիկ ոչնչացրել են Էդմունդ Հովարդի կողմից գլխավորված անգլիական բանակի աջ թևը։ Հոումը խուսափել է սպանդից, բայց դաշտում թողել է ազգականներից շատերին։ Մի քանի օր անց նա անհաջող փորձ է արել վերանվաճել շոտլանդական հրետանին։

Լորդ Հյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլոդենում թագավոր Ջեյմս IV-ի մահից հետո լորդ Հոումը չի ընդունել գահապահ Ալբանիի իշխանությունը։ Թեև նա օժանդակել էր Ալբանիի նշանակմանը, ըստ լեգենդի, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Դամբարթոն ամրոցում, գահապահը կատակել է Ալբանիի կարճ հասակի մասին, ասելով minuit praesentia famam (տեսքը չի համապատասխանում համբավին)։ Նրանց միջև հարաբերությունները փչացել են և 1515 թվականի օգոստոսին Հոումը գրել է լորդ Դաքրիին Անգլիայում, որ Ալբանին ցանկանում է իրեն արտաքսել Շոտլանդիայից ու Մարգարեթ Թյուդորը համաձայն է։ Նա ակնկալում էր անգլիացիների աջակցությունը։ Սեպտեմբերին Ալբանին նվաճել է Հյում ամրոցը և հրամայել Հոումին հանդիպել իր հետ Դանգլասի եկեղեցում։ Այնտեղ լորդ Հոումին ձերբակալել են ու տարել Էդինբուրգյան դղյակ։ Նրա հետ նույն բանտախցում էր իր փեսան՝ Առանի կոմսը։ Հոումը համոզել է նրան փախչել իր հետ ու սահմանի վրա նրանք միացել են մեկ ուրիշ ապստամբի՝ Անգուսի կոմսին։ Գլազգոյում նրանք իրենց ձեռքն են վերցրել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ի ուղարկած ռազմամթերքը և այն նետել ջրհորը։ Հոումը հարձակվել է Դանբար ամրոցի վրա, հետո գերի վերցրել գլխավոր զինանշանակրին՝ Քոլդսթրիմի զինանշանի Լայոն թագավորին, և նրան փոխանակել իր մոր հետ, որը գերի էր Ալբանիի լեյտենանտ Անտուան դ՛Արսեսի մոտ։

Նրան ներում շնորհելուց հետո Ալբանին Հոումին ու իր եղբայր Ուիլյամին հրավիրել է Հոլիռուդհաուզ։ Այնտեղ նրանք ձերբակալվել են ու Ուիլյամը բանտարկվել է կղզու վրա գտնվող Ինչգրեյվիի բերդում։ Լորդ Հոումին մեղադրել են Ֆլոդենում Ջեյմս IV-ի սպանության մեջ, Նորհամ ամրոցում անգլիացիների շինարարությանը չխանգարելու մեջ, վերջապես նրան ու Ուիլյամին մեղադրել են նաև Ալբանիի դեմ ապստամբելու մեջ ու գլխատել՝ ցուցադրելով նրանց գլուխները Էդինբուրգի տեղական ինքնավարության շենքի ֆրոնտոնի վրա[3]։

Ամուսնություն ու զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Հոումն ամուսնացել է լեդի Ագնես Ստյուարտի՝ Բուչանի 1-ին կոմս Ջեյմս Ստյուարտի ու Մարգարեթ Մյուրեյի դստեր հետ[4], որից ունեցել է մեկ դուստր․

  • Ջանեթ Հոում, որն ամուսնացել է Սամուելստոնի Ջոն Համիլթոնի հետ, որն էլ Առանի 1-ին կոմս Ջեյմս Համիլթոնի ապօրինի որդին էր՝ ծնված նրա սիրուհի Բեատրիքս Դրումոնդից։

Հոումն ունեցել է նաև մի քանի ապօրինի զավակներ․

  • Ջոն Հոում
  • Էլիսոն Հոում
  • Իզաբել Հոում

Լորդ Հոումի իրավունքները վերականգնելուց հետո նրան հաջորդել է իր եղբայրը՝ Հոումի 4-րդ լորդ Ջորջ Հոումը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Register of the Great Seal, 1424-1513, p.729.
  2. Balfour Paul, vol iv, p455
  3. Stuart, Marie W., The Scots who was a Frenchman, William Hodge(1940), 51-56.
  4. HMC, 12th Report part 8: MSS Earl of Home, (1891), 80, 89-93.
  5. Balfour Paul, vol iv, pp 456-458

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]