Ալեքսանդր Հակոբյանց
Jump to navigation
Jump to search
Ալեքսանդր Հակոբյանց | |
---|---|
Ծնվել է | հունվար 1859 |
Մահացել է | օգոստոսի 30, 1981 (122 տարեկանում) Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1899) |
Ալեքսանդր Միքայելի Հակոբյանց (1 (13) հունվարի, 1859, գյուղ Բարան (Ղազախի գավառում) - 30 օգոստոսի, 1981, Բաքու), մաշկավեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1899)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1889 թվականին ավարտել է Կազանի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1891-1895 թվականներին Պարսկաստանում զբաղվել է խոլերայի համաճարակի պատճառները պարզելու և բնակչությանն օգնություն ցույց տալու հարցերով։ 1895 թվականից աշխատել է Կազանի համալսարանին կից մաշկավեներաբանական հիվանդությունների կլինիկայում։
Ս. Իստամանովի հետ, աշխարհում առաջինն է ստացել (1897) փափուկ շանկր հիվանդության հարուցիչի մաքուր կուլտուրան։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի և սուր միզուկաբորբի բուժմանը, «Բորժոմի» հանքային ջրի քիմիական բաղադրության հարցերի ուսումնասիրությանը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |