Ալեքսանդր Կվանևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կվանևսկի
Aleksander kwasniewski konferencja.jpg
 
Կուսակցություն՝ Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և անկուսակցական
Կրթություն՝ Գդանսկի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1954(1954-11-15)[1][2][3] (65 տարեկան)
Ծննդավայր Բյալոգարդ, Białogard County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Ամուսին Jolanta Kwaśniewska?
Զավակներ Aleksandra Kwaśniewska?
 
Կայք՝ kwasniewskialeksander.eu
 
Ինքնագիր Aleksander Kwaśniewski Signature.svg
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, ոսկե Օլիմպիական շքանշան, Q65825337?, Սպիտակ առյուծի շքանշանի շղթա, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Շտայգերի մրցանակ, Ճանաչման Խաչ, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա, Հարավային խաչի շքանշանի Մեծ շղթա, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ, Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Սպիտակ աստղի շքանշան շղթայով, Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով, Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով, Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա, Ազատության շքանղան, Սպիտակ արծվի շքանշան, Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա), Pro Memoria Medal?, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և Q64755642?

Ալեքսանդր Կվասնևսկի (լեհ.՝ Aleksander Kwaśniewski; նոյեմբերի 15, 1954(1954-11-15)[1][2][3], Բյալոգարդ, Białogard County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան), Լեհաստանի պետական և քաղաքական գործիչ, Լեհաստանի Հանրապետության նախագահը 1995-2005 թվականներին (վերընտրվել է 2000 թվականին՝ հինգ տարի ժամկետով):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գդանսկի համալսարանն ավարտելուց հետո 1977 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է լեհ ուսանողների սոցիալիստական միության կառույցներում: 1979 թվականին ամուսնացել է Իոլանտա Կվասնևսկայայի հետ (Կոնտայի օրիորդություն), 1981 թվականին դուստր են ունեցել: 1981-1984 թվականներին եղել է Itd ուսանողական շաբաթաթերթի, ապա՝ հանրահայտ «Շտանդար մլոդիխ» թերթի (1984-1985) գլխավոր խմբագիրը։

1985 թվականից՝ երիտասարդության հարցերի նախարար, 1987-1990 թվականներին եղել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության երիտասարդության հարցերի, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի կոմիտեի նախագահ, 1988-1991 թվականներին՝ Լեհաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ 1977-1990 թվականներին եղել է Լեհաստանի Միացյալ աշխատավորական կուսակցության անդամ:

Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության լուծարումից հետո դարձել է Լեհաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևի առաջնորդը, նախկին կառավարող Լեհական Միացյալ աշխատավորական կուսակցության ժառանգորդը, ինչպես նաև ժողովրդավարական ձախ դաշինքի հիմնադիրներից մեկը:

1990-1995 թվականներին եղել է Լեհաստանի Հանրապետության սոցիալ-դեմոկրատիայի առաջնորդը (լեհ.՝ Socjaldemokracja Rzeczypospolitej Polskiej) (Լեհական Միացյալ աշխատանքային կուսակցության ժառանգորդ, ԼՄԱԿ, իսկ ավելի ուշ Ժողովրդավարական ձախ ուժերի միության (լեհ.՝ Sojusz Lewicy Demokratycznej). 1991-1995 թվականների եղել է Սեյմի պատգամավոր:

Կվանևսկին աթեիստ է[4][5]: Որոշ աղբյուրներում նշվում է, որ Կվանևսկին հայտարարում է ագնոստիցիզմ[6][7]:

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ է ընտրվել 1995 թվականին՝ երկրորդ փուլում հաղթելով Լեխ Վալենսային։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2000 թվականին՝ առաջին փուլում։

1995 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Կվասնևսկու հիմնական կարգախոսներն էին՝ «Ընտրում ենք ապագան» (լեհ.՝ Wybierzmy przyszłość) և «Լեհաստան բոլորի համար» (լեհ.՝ Wspólna Polska): Ընտրությունների երկրորդ փուլում Կվասնևսկին հավաքել է 51,7 % ձայն՝ «Համերաշխության» նախկին առաջնորդ Լեխ Վալենսայի 48,3 % դիմաց: Կվասնևսկու երդմնակալությունը տեղի է ունեցել 1995 թվականի դեկտեմբերի 23-ին:

Կվասնևսկու տնտեսական քաղաքականության կուրսը շուկայական ժողովրդավարությունն է, անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, Պետական գույքի մասնավորեցումը: Հիմնականում բարդացել է Սեյմի միջոցով օրենքների ընդունումը՝ ընդդիմության գերիշխանության պատճառով։

1997 թվականի հուլիսի 16-ին հանրաքվեին հավանություն է տրվել Լեհաստանի նոր սահմանադրությունը, որը վեճեր է առաջացրել Լեհաստանի շատ քաղաքական ուժերի շրջանում։

1997 թվականին Մադրիդում կայացած գագաթնաժողովից և Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան անդամակցում են ՆԱՏՕ-ին, իսկ 2004 թվականի մայիսի 1-ին՝ Եվրամիությանը: ԵՄ ընդլայնման ոլորտում «Բաց դռների» քաղաքականության նախաձեռնողներից մեկը:

Աջակցել է 1999 թվականին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմին, 2001 թվականին ԱՄՆ-ի ներխուժումը Աֆղանստան, 2003 թվականին՝ Իրան։  2005 թվականի դեկտեմբերին, նախագահական ընտրություններից երկու ամիս անց, որտեղ հաղթել է Լեխ Կաչինսկին, Լեհաստանում քաղաքական սկանդալ է ծագել. լրագրողները իշխանություններին մեղադրել են այն բանում, որ Լեհաստանի տարածքում մի քանի տարի գտնվել են ԿՀՎ-ի գաղտնի բանտերը, որոնցում, խախտելով միջազգային նորմերը, պահվել են այն անձինք, որոնք ԱՄՆ-ի կողմից կասկածվում են իսլամիստական շարժումներին մեղսակից լինելու մեջ: Լրագրողների տվյալներով նման բանտերում առանց դատարանի և քննության տեղավորված կալանավորների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական կտտանքներ են կիրառվել։

2003 թվականին Ռիշարդ Սիվեցը, որը ինքնահրկիզման ակտ էր կատարել 1968 թվականին՝ ի նշան Չեխոսլովակիա Վարշավյան պայմանագրի երկրների զորքերի ներխուժման դեմ բողոքի, հետմահու պարգևատրվել է լեհական Polonia Restituta շքանշանով, սակայն հանգուցյալի ընտանիքը հրաժարվել է ընդունել պարգևը նախագահ Կվասնևսկուց՝ որպես Լեհաստանում կոմունիստական շարժման վառ ներկայացուցիչ[8][9][10][11][12]:

Կվասնևսկու նախագահական կառավարման ժամկետն ավարտվել է 2005 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ նա իշխանությունը հանձնել է իր հետնորդին՝ պահպանողական Լեխ Կաչինսկուն:

2007 թվականի խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կվասնևսկին գլխավորել է "ձախ և դեմոկրատներ" դաշինքը (լեհ.՝ Lewica I Demokraci, LiD), որը միավորում է հետկոմունիստներին և «Համերաշխության» (ժողովրդավարական կուսակցություն) հետևորդներին։ Կանխատեսվում էր, որ դաշինքը կստանա մոտ 30% ձայն, բայց արդյունքում պարտություն կրեց, քանի որ չկարողացավ իրական այլընտրանք առաջարկել երկու առաջատար կուսակցություններին՝ «Իրավունք և արդարություն» և «Քաղաքացիական պլատֆորմ»։ Կվասնևսկու Հանրային ելույթները քարոզարշավի ընթացքում ստեղծել են ավելի շատ խնդիրներ, քան օգուտներ, քանի որ նա մեղադրվում էր հարբեցողության մեջ:

Հասարակական, գիտական և առևտրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարտի 7-ին Ալեքսանդր Կվասնևսկին դարձել է Ջորջթաունի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, որտեղ նա դասավանդում է Էդմունդ Ուոլշի անվան դիվանագիտության դպրոցում ժամանակակից եվրոպական քաղաքականության, անդրատլանտյան հարաբերությունների, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովրդավարացման թեմայով: Նա նաև հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի Եվրոպական խորհրդի նախկին նախագահն է, Միջազգային ճգնաժամային խմբի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի անդամ, Բիլդերբերգյան խմբի անդամ, «Amicus Europae» հիմնադրամի դիտորդական խորհրդի ղեկավար, քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ, «Յալթայի եվրոպական ռազմավարության» խորհրդի նախագահ:

2014 թվականից Ուկրաինական «Burisma Group» գազ արդյունահանող ընկերության տնօրենների խորհրդի անդամ[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Լեխ Վալենսա
Լեհաստանի նախագահ
1995 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2005 թվականի դեկտեմբերի 23-ը
Հաջորդող՝
Լեխ Կաչինսկի