Jump to content

Ալեքսանդր Կուսիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կուսիկով
Ծնվել էսեպտեմբերի 17 (29), 1896 կամ սեպտեմբերի 29, 1896(1896-09-29)[1]
ԾննդավայրԱրմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 20, 1977(1977-07-20)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Ալեքսանդր Բորիսի Կուսիկով (Կուսիկյան, ռուս.՝ Алекса́ндр Бори́сович Ку́сиков, սեպտեմբերի 17 (29), 1896 կամ սեպտեմբերի 29, 1896(1896-09-29)[1], Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 20, 1977(1977-07-20)[1], Փարիզ), հայկական ծագումով ռուս իմաժինիստ բանաստեղծ, ռոմանսների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ։ Զինվորական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բորիսի Կուսիկովը ծնվել է 1896 թվականի սեպտեմբերի 17-ին (29) Արմավիրում, Կուսիկյանների հայկական բազմազավակ ընտանիքում։ Նրանք ապրել են Արմավիրում 1830 թվականից, զբաղվել են առևտրով և հայտնի անուն են եղել քաղաքում։ Ալեքսանդրի հայրը՝ Բորիս Կարապետի Կուսիկյանը (մահ. 1931 թվականին), հագուստի խանութի սեփականատեր էր[2]։

Ալեքսանդր Կուսիկովն ավարտել է Կուբանի մարզի Բատալպաշինսկ գյուղի միջնակարգ դպրոցը[3]: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն սովորել է ընդամենը վեց ամիս և 1915 թվականին լրացուցիչ զորակոչային հավաքով մեկնել է ծառայության[4]:

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է․ նա ծառայել է Սևերսկայայի դրագունական գնդում։ Վիրավորվել է[4]։

Փետրվարյան հեղափոխությունից հետո նա նշանակվել է Անապայի զինվորական կոմիսար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մեկնել է Մոսկվա[4]։

1919 թվականին Կուսիկովը նշանակվել է առանձին հեծելազորային դիվիզիոնի հրամանատար։ 1921 թվականի սկզբին նա թողել է զինվորական ծառայությունը[5]։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանելով Մոսկվա՝ Կուսիկովը սկսել է հաճախակի այցելել «Բանաստեղծների սրճարան», հանդիպել Վալերի Բրյուսովի, Վլադիմիր Մայակովսկու, Վասիլի Կամենսկու, Կոնստանտին Բալմոնտի հետ[4]։ Նա հիմնադրել է «Չիխի-Պիխի» հրատարակչությունը, որտեղ 1919 թվականին Բալմոնտի հետ, որի ազդեցության տակ էր նա այդ ժամանակ, հրատարակել է «Մարգարտե գորգ» ժողովածուն, ինչպես նաև իր սեփական «Մթնշաղ» բանաստեղծությունների ժողովածուն[6]։

1919 թվականի գարնանը Կուսիկովը միացել է «Իմաժինիստների միաբանությանը» և դարձել դրա ամենաակտիվ անդամը[4]։ Սերգեյ Եսենինի և Վադիմ Շերշենևիչի հետ բացել է «Բանաստեղծների կրպակ» գրախանութը։ Նա ընտրվել է Բանաստեղծների համառուսաստանյան միության փոխնախագահ[5]։

1920 թվականի հոկտեմբերի 19-ի գիշերը նրան եղբոր՝ Ռուբենի և Սերգեյ Եսենինի հետ ձերբակալել են Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցքի բնակարանում (շենք 30, բն. 5), սակայն ազատ են արձակել երեք շաբաթ անց[5][7]։

Նիկոլայ և Միխայիլ Բակալեյնիկով եղբայրների գրած որոշ ռոմանսների համար բանաստեղծությունների հեղինակ է[8]:

1922 թվականի հունվարին Անատոլի Լունաչարսկու օգնությամբ Կուսիկովը գործուղման է մեկնել արտասահման (Բորիս Պիլնյակի հետ): Բեռլին գնալու ճանապարհին նրանք մոտ մեկ ամիս անցկացրել են Էստոնիայում՝ կազմակերպելով ստեղծագործական երեկոներ Տալլինում և Տարտուում[4][5]:

Գերմանիայի մայրաքաղաքում իրեն չերքեզ անվանող Կուսիկովը գրավել է Աննա Տուրգենևայի սիրտը, որը դարձել է նրա ուղեկիցը։ Արտասահմանում Կուսիկովն արտահայտել է իր հավատարմությունը հեղափոխությանը («Դու իմ Մեքքան ես, Մոսկվա, իսկ քո Կրեմլը՝ Քաաբայի սև քաղցրությունը»), ինչը վրդովմունք է առաջացրել արտագաղթյալների մամուլում։ Կուսիկովը հպարտությամբ տեղեկացրել է Վալերի Բրյուսովին, որ արտագաղթյալների շրջանակներում ստացել է «չեկիստ» մականունը[9]։ Արդյունքում, 1924 թվականին նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ հիմնադրել է «Ռուսաստանի բարեկամների միությունը»[5]։

1924-1930 թվականներին Ալեքսանդր Կուսիկովը լայնորեն հրապարակվել է արտասահմանում (ներառյալ՝ խորհրդային դեսպանատան ֆինանսավորմամբ լույս տեսնող «Պարիժսկի վեստնիկ» թերթում), մինչդեռ հայրենիքում նրա անունը մամուլում ավելի ու ավելի քիչ էր հայտնվում։ 1930-ական թվականների սկզբին Կուսիկովը լիովին դադարեցրել է ստեղծագործելը[6][7]։

Կուսիկովի քնարերգությունը բնութագրվում է հոռետեսությամբ և միայնության զգացումով։ Այն արտացոլում է համաշխարհային քաոսը, հատկապես մեծ քաղաքի մթնոլորտում. բանաստեղծը ելք է փնտրում՝ դիմելով կրոնին և հայրենի Կովկասի բնությանը[10]:

  • Ալեքսանդր Կուսիկովի անձնական գործը, որը բացվել է Գերմանիայում հասարակական կարգի պահպանության ռայխսկոմիսարիատում (RGVA. F. 772k, Op. 3, D. 561):

Մատետագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кусиков А. Зеркало Аллаха: Стихи. / Обл. А. Зякина. — М.: Изд. Р. Р. Песслер, 1918. — 39 с.
  • Кусиков А. Сумерки. — М.: Чихи-Пихи, 1919. — 64 с.
  • Кусиков А. Сумерки. Изд. 2-е. — М.: Чихи-Пихи, 1919. — 64 с.
  • Кусиков А. Сумерки. Изд. 3-е. — М.: Чихи-Пихи, 1919. — 64 с.
  • Кусиков А. Сумерки. Изд. 4-е. — М.: Чихи-Пихи, 1919. — 64 с.
  • Кусиков А. Коевангелиеран. / Рис. Б. Эрдмана. — М.: Имажинисты, 1920. — 31 с.
  • Кусиков А. Поэма поэм. — Б.м.: Сандро, 1920. — 27 с.
  • Кусиков А. Поэма поэм. / Рис. Б. Эрдмана. Изд. 2-е. — М.: Имажинисты, 1920. — 30 с.
  • Кусиков А., Шершеневич В. Коробейники счастья. — Киев: 1920. — 36 с.
  • Кусиков А. В никуда: Вторая книга строк. / Портр. поэта и обл. Г. Якулова. — М.: Имажинисты, 1920. — 79 с.
  • Кусиков А. Джульфикар: Неизбежная поэма. — М.: Имажинисты, 1921. — 15 с.
  • Кусиков А., Бальмонт К., Случановский А. Жемчужный коврик. — М.: Чихи-Пихи, 1921. — 62 с.
  • Кусиков Александр, Есенин Сергей. Звездный бык. — М.: Имажинисты, 1921. — 15 с.
  • Кусиков А. Искандер Намэ. / Рис. В. Александровой. — М.: Имажинисты, 1921—1922. — 16 с.
  • Кусиков А. Искандер Намэ. / Портр., рис. и обложка В. Александровой. Изд. 2-е. — М.: Имажинисты, 1921—1922. — 16 с.
  • Кусиков А. Аль-Баррак: Поэмы. — Берлин: Скифы, 1922. — 36 с.
  • Кусиков А. Птица безымянная: Избр. стихи, 1917—1921. / Обл. Эля Лисицкого. — Берлин: Скифы, 1922. — 64 с.
  • Кусиков А. В никуда. / Обл. С. А. Залшупина. Изд. 3-е. — Берлин: Эпоха, 1922. — 78 с.
  • Кусиков А. Аль-Баррак: Октябрьские поэмы. / Обл. А. Арнштама. Изд. 2-е, доп. — Берлин; — М.: Накануне, 1923. — 79 с.
  • Кусиков А. Рябка. — Берлин: Изд. И. Т. Благова, 1923. — 61 с.
  • Koussikoff A. Le sablier [Песочные часы]. / Traduction de Y. Sidersky; dessins de V. Barthe. — Paris: «Aus sans pareil», 1924. — 13 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 385—387. — ISBN 5-94848-262-6
  2. «Борис Карпович Кусиков».
  3. «Баталпашинск». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 1 2 3 4 5 6 Алиев, Джабраил (2023-11-22). «Был такой поэт – Александр Кусиков». Dagpravda.ru (ռուսերեն). Վերցված է 2026-01-07-ին.
  5. 1 2 3 4 5 «Кусиков Александр Борисович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2026-01-07-ին.
  6. 1 2 «Каталог изданий - Кусиков Александр Борисович - Персональная страница Bard.ru». www.bard.ru. Վերցված է 2026-01-07-ին.
  7. 1 2 Завалинка, Спроси Алену. «РЕТРО-МУЗЫКА. СТАРИННЫЙ РОМАНС "ОБИДНО, ДОСАДНО" ("ЧЕРНАЯ РОЗА-ЭМБЛЕМА ПЕЧАЛИ")». tunnel.ru (ռուսերեն). Վերցված է 2026-01-07-ին.
  8. «Обидно, досадно…». Цыганская песня. Слова Александра Кусикова, музыка Михаила Бакалейникова. Издательство Москва. «Маски» 1920
  9. «Александр Борисович Кусиков». silverage.ru. 2013-08-01. Արխիվացված օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020-07-22-ին.
  10. «Публикация ННР Лексикон русской литературы XX века». books.e-heritage.ru. էջ 217. Վերցված է 2026-01-07-ին.

Արտաքին հշղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]