Jump to content

Ալեքսանդր Կունիլեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կունիլեյդ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1845(1845-11-22)[1]
ԾննդավայրԱուդռու, Audru Rural Municipality, Պյարնումաա, Էստոնիա
Մահացել էհուլիսի 27, 1875(1875-07-27)[1] (29 տարեկան)
Մահվան վայրՊոլտավա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊոլտավա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուէստոներեն
ԿրթությունCimze seminary?
Մասնագիտությունկոմպոզիտոր և դպրոցի ուսուցիչ
 Aleksander Kunileid Վիքիպահեստում

Ալեքսանդր Կունիլեյդ (նոյեմբերի 22, 1845(1845-11-22)[1], Աուդռու, Audru Rural Municipality, Պյարնումաա, Էստոնիա - հուլիսի 27, 1875(1875-07-27)[1], Պոլտավա, Ռուսական կայսրություն), էստոնացի կոմպոզիտոր և երգեհոնահար։ Համարվում է էստոնական երգչախմբային երաժշտության հիմնադիրներից մեկը։

Ալեքսանդր Սեբելմանը ծնվել է Պարնումաա գավառում՝ ուսուցչի ընտանիքում։  Ինչպես և նրա եղբայր Ֆրիդրիխ Աուգուստ Սեբելմանը, նրա մոտ էլ վաղ է արտահայտվել երաժշտական օժտվածությունը։ Առաջին երաժշտական կրթությունը ստացել է իր հորից, ով նվագել է երգեհոն և դաշնամուր։ 16 տարեկանից երաժշտական կրթություն է ստացել Վալկայի ճեմարանում, որտեղ երաժշտություն է դասավանդել Հայտնի լատվիացի երաժիշտ Յանիս Ցիմզեն։ Ավարտել է ճեմարանը 1865 թվականին։

Ապա Ալեքսանդր Սեբելմանը աշխատել է որպես ուսուցիչ Պաիստուում երեք տարի ժամկետով։ Այնտեղ հաճախ երգեհոն է նվագել տեղի եկեղեցում։ Ընկերացել է Էստոնիայի ազգային վերածննդի մի շարք հայտնի ներկայացուցիչների՝ Կառլ Ռոբերտ Յակոբսոնի, Յոհան Վոլդեմար Յանսենի և նրա դստեր՝ Լիդիա Կոյդուլայի հետ։ 1868 թվականին դարձել է Վիձեմեի ճեմարանի օգնական ուսուցիչ։

Յակոբսոնի խնդրանքով Կունիլեյդը մասնակցել է 1869 թվականին Էստոնիայի առաջին երգի տոնին և կարեւոր դեր է խաղացել այնտեղ։ Կունիլեյդը այս ժամանակահատվածում գրել է բազմաթիվ երգեր երգչախմբի համար, ինչպիսիք են «Mu isamaa on minu arm», «Sind surmani» «Mu isamaa nad olid matnud» ստեղծագործությունները որոնք այսօր պատկանում են Էստոնիայի ազգային դասականներին։

Յակոբսոնը Կունիլեյդի ստեղծագործությունները ներառել է էստոնական իր Wanemuine Kandle Healed երգերի հայտնի հավաքածուի մեջ (առաջին հատոր 1869, երկրորդ հատոր 1871)։ 1869 թվականին Էստոնական երգի փառատոնի ընթացքում Կունիլեյդը, Յանսենի հետ միասին եղել է երգչախմբային երգեցողության ժյուրիի հիմնական կազմակերպիչն ու նախագահը։

1871 թվականին Կունիլեյդը իր կրտսեր եղբոր՝ Ֆրիդրիխ Սեբելմանի հետ, որը նույնպես ավարտել է Վալկյան ճեմարանը, տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Ի սկզբանե երկուսն էլ ապրել են բավական վատ պայմաններում։ 1873 թվականին Կունիլեյդայի առողջությունը սկսել է վատանալ։ Տեղափոխվել է Պոլտավա, աշխատել է այնտեղ ուսուցիչ և երգեհոնահար։ Մահացել է 1875 թվականի ամռանը։ Թաղվել է Պոլտավայի քաղաքային գերեզմանատանը, որը վերացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կունիլեյդ» հոդվածին։