Ալեքսանդր Կոչուբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կոչուբաև

Ալեքսանդր Սերգեյի Կոչուբաև (հուլիսի 17, 1990 թվական, ՀԽՍՀ), իրավաբան, դասախոս, փաստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կոչուբաևը ծնվել է 1990 թվականի հուլիսի 17-ին Սպիտակ քաղաքում։

Սովորել է Սպիտակ քաղաքի Անանիա Շիրակացու անվան թիվ 8-րդ միջնակարգ դպրոցում, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատում, այնուհետև՝ մագիստրատուրայում, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ որպես իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ։ Վերապատրաստվել է ՌԴ և եվրոպական առաջատար բուհական և հետբուհական հաստատություններում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կոչուբաևը՝

2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգում,

2011-2019 թվականներին ծառայել է Հայաստանի Ոստիկանության համակարգում,

2019 թվական ՀՀ ոստիկանության Կրթահամալիր, դասախոս,

2019 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբաննների պալատի անդամ, փաստաբան,

2019 թվական վերապատրաստման բանախոս, ՀՀ փաստաբանների պալատ,

2019 թվականին հիմնադրել է Կոնտրա ընկերությունների խումբը,

2019 թվականից հանդիսանում է Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն,

2021 թվականից Կոնտրա արբիտրաժային դատարանի նախագահ,

2021 թվականից Կոնտրա թարգմանչական կենտրոնի տնօրեն։

Հնչեղ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կոչուբաևը որպես փաստաբան ներգրավված է եղել Մարտի 1-ի[1], 10-գործով[2], Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Կյանք և ազատություն գրքի գովազդի արգելման[3] գործով, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի[4], Սևազգեստ մայրերի[5] ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանի[6], 54 համարի երթուղային ավտոբուսում տեղի ունեցած սպանության[7], Գլորիա կարի ֆաֆրիկայի սեփականատիրոջ դստեր սպանության[8], Մուսալեռ ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության[9], Էջմիածին քաղաքում 2022 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած սպանության[10] Տաշիր քաղաքում 2022 թվականի հունիսի 6-ին տեղի ունեցած սպանության[11], Մարգահովիտ գյուղում տեղի ունեցած սպանության գործերով, նռնակով Ֆասթ կրեդիտ ՈՒՎԿ-ում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով[12], պետական դավաճանության մեջ մեղադրվող (արդարացվել է) Տ․ Կ-ի գործով[13], Պահանջատեր դիմորդ շարժման իրավական աշխատանքների համակարգող[14], ՀՀ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դեմ դասախոսների[15] գործով, Հայաստան համահայկական հիմնադրամի գումարների յուրացման[16] գործով, ՀՀ Կառավարությունում 2020 թվականի նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների[17] գործով և այլն։ Ալեքսանդր Կոչուբաևը հասարակական հիմունքներով մշտապես անվճար իրավաբանական օգնություն է ցույց տվել հանրահավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց։

Հեղինակել է մեկ տասնյակ գիտական հոդվածներ և մեկ գիտագործնական ձեռնարկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարտի 1». infocom.am.
  2. ««10-ի գործով» ոստիկանների վկայությունները հերքում են մեղադրանքը. Ալեքսանդր Կոչուբաև. aravot.am». Լուրեր Հայաստանից | SHAMSHYAN.com - (շարժական տարբերակ). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  3. «Դատական նիստ՝ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի չթուլատրման վերաբերյալ․ ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի չթուլատրման վերաբերյալ․ ՈւՂԻՂ | By Yerevan.Today | Facebook». www.facebook.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  4. Մեղադրանքը չեմ ընդունվում, հորինված է, մերկապարանոց հայտարարություն. Էրիկ Ալեքսանյան, Վերցված է 2023-01-06-ին
  5. «Դատարանը որոշել է սևազգեստ կանանց գործով հայցադիմումը վերադարձնել հայցվորին | 24news». www.24news.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  6. Պապիկյան, Աննա (2021 թ․ դեկտեմբերի 15). «Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  7. «Դիմակի պատճառով վիճաբանություն երթուղայինում. ուղեւորներից մեկը դանակահարել ու սպանել է մյուսին». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  8. «Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանությունը. սպանված կինը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի դուստրն է (ՎԻԴԵՈ)». newsarmenia.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  9. One, Studio. «Սպանություն Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրում - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  10. One, Studio. «Սպանություն Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրում - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  11. One, Studio. «Սպանություն և ծանր մարմնական վնասվածքներ Տաշիրում - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  12. «Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտի» աշխատակցի նկամամբ կատարված ավազակային հարձակման դեպքը». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  13. Մեր բնակավայրի 70%-ը չի կարողանում աչքերիս նայել. պետական դավաճանության գործով կալանքից ազատված սպա, Վերցված է 2023-01-06-ին
  14. «Պահանջատեր դիմորդ երիտասարդական շարժման փաստաբանական թիմը վաղը կներկայացնի 2 հայցադիմում. Ալեքսանդր Կոչուբաև». archive.alternativ.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  15. ՄԱՄՈՒԼ․ամ. ««Շատ լավ է, որ պարոն Հայրապետյանը չգնաց առճակատման». Ալեքսանդր Կոչուբաև». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  16. LLC, Helix Consulting. «Հստակ սխեմայով «Հայաստան» հիմնադրամի գումարները լափվեց կառավարության կողմից. Ալեքսանդր Կոչուբաև». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  17. «Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ԺՊ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.