Ալեքսանդր Կոզմեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կոզմեսկու
Ծնվել էմայիսի 24, 1922(1922-05-24)
ԾննդավայրՅասի, Ռումինիայի թագավորություն[1] կամ Vorniceni, Strășeni District, Մոլդովա[2]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1989(1989-09-29) (67 տարեկան) կամ սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[3] (67 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզումոլդավերեն
Ազգությունռումինացի
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիայի թագավորություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԿլուժ-Նապոկայի համալսարան
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան

Ալեքսանդր Կոզմեսկու (ռում.՝ Alexandru Cosmescu, մայիսի 24, 1922(1922-05-24), Յասի, Ռումինիայի թագավորություն[1] և Vorniceni, Strășeni District, Մոլդովա[2] - սեպտեմբերի 29, 1989(1989-09-29) կամ սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[3], Քիշնև, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մոլդովացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կոզմեսկուն ծնվել է 1922 թվականին ինտելիգենտ ռումինա-հրեական ընտանիքում։ Ապագա գրողի մանկությունն անցել է Կելերաշի շրջանի Վորնիչեն գյուղում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Քիշնև, որտեղ էլ ավարտել է Ալեքսանդր Դոնիչի անվան գիմնազիան (Liceul Alexandru Donici)։ 1938 թվականին գիմնազիայի «Ликурич» ամսագրում ներկայացրել է իր բանաստեղծությունները։ Մոր վաղաժամ մահից հետո, հանձնելով բակալավրի քննությունները, մեկնել է հոր հայրենի Պիտեշտ քաղաք, ընդունվել Կլուժ-Նապոկայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղից 1943 թվականին զորակոչվել է ռումինական բանակ։ 1945 թվականին քաղաքային 3-րդ հիվանդանոցում աշխատել է որպես բուժակ, հոկտեմբերի 17-ին եղել է «Tineretul Moldovei» (Մոլդովայի երիտասարդություն) թերթի հատուկ թղթակից։ Ուղարկվել է ուսանելու Կենտրոնական կոմերիտական կոմիտեին կից բարձրագույն լրագրության դասընթացների, որից հետո սկսել է ինքնուրույն հրատարակվել։

Մահացել է 1989 թվականին։ Թաղված է Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզմեսկուի առաջին բանաստեղծություններից մեկը՝ «Խաղողի սարեր» վիպակը, լույս է տեսել 1950 թվականին։ Վիպակում նկարագրվում է կոլտնտեսային կյանքի հիմնադրումը բեսարաբիական մի գյուղում։ Ստեղծագործող մտավորականության մասին է պատմում «Հեռաստանները» (1954) վիպակը։ Կոզմեսկուի վիպակների և պատմվածքների ժողովածուները լույս են տեսել Քիշնևում և Մոսկվայում։

Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Մոլդավերեն է թարգմանել Նիկոլայ Գոգոլի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Կորոլենկոյի, Իլյա Էրենբուրգի և այլոց ստեղծագործությունները[4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1960)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզմեսկուի պատվին փողոցներ են անվանակոչվել Քիշնևում (նախկին Լոմոնոսով փողոցը Մալիյ Մալին շրջանում) և Ունգենում։ Գրողի տան պատին փակցվել է նրա հուշատախտակը։ Ալեքսանդր Կոզմեսկուի անունն է կրում Քիշնևի քաղաքային գրադարանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզմեսկուն ամուսնացել է երեք անգամ։ Ավագ դուստրը՝ Գաբրիելան, ապրում է Ռումինիայում, որդին՝ Յուրին, Իսրայելում, կրտսեր որդին՝ Ալեքսանդր Կոզմեսկու կրտսերը (ծնված՝ 1985), ապրում է Քիշնևում, մոլդովական և ռումինական մամուլում հանդես է գալիս ռումիներեն բանաստեղծությունների և էսսեների հրապարակումներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 „Alexandru Cosmescu, cu tot ce a fost odată el”
  2. 2,0 2,1 2,2 Scenariști - Cosmescu Alexandru
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ