Ալեքսանդր Կլումբերգ
Ալեքսանդր Կլումբերգ էստ.՝ Aleksander Klumberg |
|
---|---|
![]() |
|
Ծնվել է | ապրիլի 17, 1899 |
Ծննդավայր | Տալլին |
Մահացել է | փետրվարի 10, 1958 |
Մահվան վայր | Տալլին |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | էստոնացի |
Մասնագիտություն | աթլետ |
Պարգևներ և մրցանակներ |
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1924) |
Aleksander Klumberg Վիքիպահեստում |
Ալեքսանդր Կլումբերգ (էստ.՝ Aleksander Klumberg, ապրիլի 17, 1899, Տալլին - փետրվարի 10, 1958, Տալլին), էստոնացի աթլետ:
1924 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլումբերգը ծնվել է 1899 թվականի ապրիլի 17-ին՝ Տալլին քաղաքում: Աթլետիկայով սկսել է զբաղվել 1912 թվականից:
1920 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին և գրավել 5-րդ հորիզոնականը: 1924 թվականին մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերին, և դարձել բրոնզե մեդալակիր[1]:
1936 թվականին փոխել է իր ազգանունը, և դարձել Ալեքսանդր Կոլմպերե:
1944 թվականին ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի կողմից և աքսորվել Հեռավոր Արևելք: Այնտեղ մնացել է մինչև 1956 թվականը:
Մահացել է 1958 թվականի փետրվարի 10-ին՝ Տալլինում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleksander Klumberg sports-reference.com