Ալեքսանդր Կարապետյան
Ալեքսանդր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2 (14), 1882 Աստրախան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 16, 1956 (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1909) և Մոսկվայի կոնսերվատորիա (1911) |
Պարգևներ |
Ալեքսանդր Կարապետյան (Կարատով, նոյեմբերի 2 (14), 1882, Աստրախան, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ երգիչ (քնարական տենոր), հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1904 թվականին ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը և շարունակել երաժշտական ուսումը Մոսկվայի երաժշտական դրամատիկական ուսումնարանում։ 1909 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1911 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան։ 1911-1930 թվականներին ելույթներ է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ քաղաքներում՝ Թիֆլիս, Պերմ, Կիև, Խարկով, Կազան, Սարատով, Ռիգա, Բաքու, Աստրախան, Տաշքենդ և այլն։ 1933-1947 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1942-1955 թվականներին ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1939 թվականին երգչին շնորհվել է Պատվո շքանշան։ Արժանացել է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[2]։ Մահացել է Երևանում[3][4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալայան Վ., Ալեքսանդր Կարատով, Երևան, 1962։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ալեքսանդր Կարատով
- ↑ «КАРАТОВ в энциклопедии музыки»։ www.musenc.ru։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2
- ↑ «Александр Каратов»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2
- ↑ Пружанский А. М. Отечественные певцы. 1750-1917: словарь: в 2 ч. Ч. 1. М.: Советский композитор, 1991.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ ![]() |
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1956 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգիչներ
- Հայ հասարակական գործիչներ