Ալեքսանդր Կասյան (ճարտարագետ)
| Ալեքսանդր Կասյան | |
|---|---|
| Ի ծնե | Ալեքսանդր Մարտինի Կասյան |
| Ծնվել է | ապրիլի 19, 1934 (92 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի |
| Ազգություն | հայ |
| Գործունեություն | Ճարտարագետ-մեխանիկոս |
Ալեքսանդր Մարտինի Կասյան (ապրիլի 19, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս, արտադրության կազմակերպիչ։
ՀՀ մեքենաշինության և մեքենաշինական տեխնոլոգիայի գիտական հիմնադիր Մարտին Կասյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ավարտել է Մոսկվայի հաստոցաշինական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է Ռիգայի «ՎԷՖ» գործարանում, 1961 թվականին հուսալիության բյուրոյի պետական, 1962-1964 թվականներին՝ «Կոմուտատոր» ԱՄ ՀԿԲ գլխավոր կոնստրուկտոր, 1964-1967 և 1969-1976 թվականներին՝ գլխավոր կոնստրուկտոր, 1976-1979 թվականներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 1967-1969 թվականներին՝ Ռիգայի «Հատուկպողպատկոնստրուկցիայի» գործարանի գլխավոր ճարտարագետ, 1979-1988 թվականներին՝ «Բազալտ» սարքաշինական գործարանի տնօրեն, 1988-1994 թվականներին՝ «Ագատ» ԳԱՄԻ գլխավոր տնօրենի տեղակալ, 1994 թվականից՝ գլխավոր տնօրեն[1]։
Կասյանի գլխավորությամբ մշակվել և արտադրվել է «Զարևո» համալիրը, որն ապահովել է բանակային շտաբների գծային, ռադիո և տիեզերական կոդավորված կապն ու շարժական հենքով ինքնաշխատ հեռախոսակայանների օգտագործմամբ պատկերման սարքավորումները, իրականացվել մարտական տեղեկատվակառավարման համակարգերի ու թվային հաշվողական համակարգերի, թևավոր հրթիռների հիշողության և ռազմական այլ սարքերի արտադրությունը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1975
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.