Ալեքսանդր Խաչունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Խաչունց
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1956(1956-03-09) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ և լուսանկարիչ

Ալեքսանդր Սերգեյի Խաչունց (մարտի 9, 1956(1956-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-նյարդաֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու, լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Խաչունցը ծնվել է 1956 թվականի մարտի 9-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ։ 1978 թվականին մեկնել է Լենինգրադ, սովորել ասպիրանտուրայում։ 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը և աշխատանքի անցել Երևանի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ 1993 թվականից Երևանի հանրապետական հիվանդանոցի աշխտորոշման բաժանմունքի վարիչն է։ Զբաղվում է մարդու գլխուղեղի ֆունկցիոնալ ակտիվության կարճատև տիրույթի տատանումների ուսումնասիրությամբ[1]։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդի անդամ է[2]։

Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Խաչունցը լուսանկարչությամբ հետաքրքրվել է դպրոցական տարիներից, երբ լուսանկարել է պատերազմից պապի բերած «Ցեյսիկոն» լուսանկարչական շարքով, որին հետագայում փոխարինել են «Ֆեդ 3-ը», «Զենիթը»։ Նկարահանել է հիմնականում սլայդ։

Հայաստանում և նրա սահմաններից դուրս կատարած բազմաթիվ շրջագայությունների ընթացքում կատարված տարբեր ուղղությունների պատկանող լուսանկարչական աշխատանքները` ճարտարապետական, լանդշաֆտային, մակրոլուսանկարչական, վերացական, պիկտորիալ և այլն ներկայացվել են տարբեր խմբակային և անհատական ցուցահանդեսների ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։